Արմինֆո. Այսօր Հայաստանի կապի ցանկացած օպերատորի կողմից 5G ցանցի ներդրումը կլինի բացառապես մարքեթինգային քայլ։ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկի՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
"Վստահաբար կարող եմ ասել, որ այն արագությունը եւ կապուղիները, որոնք մենք ունենք այսօր, բացառում են 5G-ին անցնելու անհրաժեշտությունը: Դա՝ լրացուցիչ կապիտալ ներդրումներ են, որոնք կլինեն ոչ շահութաբեր, քանի որ ցանկացած տեխնոլոգիա, որը դու գնում ես եւ չես կիրառում, բարոյապես մաշվում է: Ստացվում է, որ դա միջոցների ու աշխատանքի զուր վատնում է", - ասել է նա։
Այդ առնչությամբ Team Telecom Armenia-ի ղեկավարն ընդգծել է, որ առաջիկա մեկ-երկու տարում նման տեխնոլոգիայի ներդրումը հայկական շուկայի համար աննպատակահարմար է: Ընդ որում, Եսայանն ընդգծել է, որ ֆինանսական միջոցների նույն ծավալը կարելի է ներդնել այլ ուղղությունների զարգացման համար, որոնք ավելի արդիական են եւ ավելի մեծ օգուտ կբերեն տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտին:
Եսայանը նշել է, որ Հայաստանի կապի բոլոր օպերատորներն այսօր կարող են հանգիստ աշխատել 4G-ով, որը լիովին համապատասխանում է շուկայի պահանջներին: Նրա հավաստմամբ, 5G ցանցի առավելությունները կիրառվում են խոշոր արդյունաբերական արտադրություններում, իսկ այսօր երկրում նման անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ավարտվել է Team Telecom Armenia-ի հիմնադիրներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայան եղբայրների կողմից Veon Armenia-ի 100% բաժնետոմսերի ձեռք բերման գործարքը: Արդյունքում՝ երկրի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություններից մեկը կրկին հայկական է դարձել։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |