Արմինֆո.Standard&Poors Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը "դրական" կանխատեսմամբ "B-" վարկանիշ է շնորհել խոշորագույն պողպատաձուլական ԱՍԿԵ Գրուպ ընկերությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նաեւ հավելել է, որ ընկերության բաժնետոմսերը գնանշվում են Հայաստանի ֆոնդային բորսայում:
Հիշեցնենք, որ 2021 թ. հոկտեմբերի 12-ին Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: Դրանից հետո S & P-ն բարելավել է Ամերիաբանկի վարկանիշի կանխատեսումը' վերանայելով այն "կայուն"-ից "դրական", եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկային վարկանիշը հաստատել է "B+/B" մակարդակում:
Նշենք, որ "ԱՍԿԵ Գրուպ" ԲԲԸ-ն գտնվում է Չարենցավանում և հանդիսանում է պողպատյա ամրանների խոշոր արտադրող։ Ձեռնարկությունը ծածկում է պողպատե ամրանների հանրապետական ողջ պահանջարկը և ի վիճակի է արտադրել մինչև 125 հազար տոննա արտադրանք։ Ձեռնարկության ակտիվները կազմում են շուրջ 42 մլրդ դրամ։ 2021 թվականի վերջին շահույթը կազմել է մոտ 12 մլրդ դրամ։ "ԱՍԿԵ Գրուպ" - ը հանրային ընկերություն է ։ Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9,438,576 հազար դրամ, որը բաժանված է 1200 դրամ անվանական արժեքով 7,865'480 հասարակ բաժնետոմսերի: Ընկերությունը անցյալ տարի դուրս է եկել նաեւ կորպորատիվ պարտատոմսերի շուկա: Ընկերությունում աշխատում է 517 մարդ ՝ 423 հազար դրամ միջին աշխատավարձով։
2022 թվականի փետրվարին Եվրասիական զարգացման բանկում (ԵԱԶԲ) վճարահաշվարկային ենթակառուցվածքի շրջանակներում բացվել են հաշիվներ Հայաստանի Հանրապետության առաջին հաճախորդի ՝ ԱՍԿԵ Գրուպ ընկերության համար: Ընկերությունը բացել է հաշիվներ ԱՄՆ դոլարով, եվրոյով, հայկական դրամով և ռուսական ռուբլով: "ԵԱԶԲ - ի առջեւ ծառացած առանցքային խնդիրներից մեկը ֆինանսական շուկաների ինտեգրումն է, եւ մեր բանկի վճարահաշվարկային ենթակառուցվածքի շրջանակներում Հայաստանից առաջին եւ կարեւոր քայլն է այդ ճանապարհին: Մենք պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել ԱՍԿԵ գրուպի հետ համագործակցության ընդլայնման համար ինչպես նախագծային գործունեության շրջանակներում, այնպես էլ Բանկի մասնակից երկրների կապիտալի շուկաներում ԱՍԿԵ գրուպի արժեթղթերի թողարկման միջոցով դրամական միջոցների ներգրավման կազմակերպման հարցում", - նշել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դանիյար Իմանգալիեւը