Ուրբաթ, 13 Մայիսի 2022 12:24
Նաիրա Բադալյան

Հայաստանի իշխանությունները շուրջ 10 մլն դոլար կհատկացնեն մի շարք ավտոճանապարհների վերանորոգման համար

Հայաստանի իշխանությունները շուրջ 10 մլն դոլար կհատկացնեն մի շարք ավտոճանապարհների վերանորոգման համար

Արմինֆո.Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի ճանապարհների նորոգման նպատակով: Ինիպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը,

գործադիրն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում՝ պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու համար: Որոշման նպատակն է՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև մի շարք ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և դրանց փորձաքննության ծառայությունների համար նախատեսել ֆինանսական միջոցներ։ Ըստ այդմ, առաջարկվում է 4 մլրդ 750 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

 

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, օբյեկտներից 7-ը փոխանցիկ են՝ այսինքն՝ ավարտական փուլում են, 3-ը նոր սկսվող աշխատանքներ են, 3-ը նախագծման աշխատանքներ են, և 43-ը` փորձաքննական ծառայության ենթակա աշխատանքներ։

 

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոշոր ճանապարհաշինական աշխատանքներ կան, որոնք ավարտական փուլում են. «Խոսքը Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17.7 կմ հատվածի հիմնանորոգման մասին է Վայոց ձորի մարզում, Մ2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ 16.9 կմ հատվածի հիմնանորոգման մասին է: Ես ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մենք, ըստ էության, ճանապարհների որակի առումով էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհն այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ: Վերջին անգամ, որ եղել եմ այդ ճանապարհին, արդեն երևում էր, որ այս հատվածների հիմնանորոգմամբ էականորեն որակական փոփոխություն կունենանք: Հաջորդ հատվածը վերաբերում է Սյունիքի մարզի Վարդավան-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13.1 կմ հատվածի հիմնանորոգմանը, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզի Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհի Մարտունի-Աստղաձոր 5.9 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն է, հաջորդը՝ Մ10 ավտոճանապարհի Վայոց ձորի մարզ Գետափի հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերակագնումն է, Արմավիրի մարզում՝ Ալաշկերտ ճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգումը, որ նույնպես ավարտական փուլում է: Հաջորդը՝ Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքի սուրբ Վարդան փողոցի 1.6 կմ հատվածի հիմնանորոգումն է: Սրանք այն ծրագրերից են, որոնք կավարտվեն»:

 

Վարչապետն անդրադարձել է նաև 2022 թվականին նախատեսված ճանապարհաշինական աշխատանքներին. «Խոսքը՝ Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արենի 8.1 կմ, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի 2.1 կմ հատվածների հիմնանորոգման մասին է: Կրկին Արարատի մարզում՝ Այգեվան-Եղեգնավան ավտոճանապարհի 2.9 կմ հատված է հիմնաբորոգվում: Սրանք այն հատվածներն են, որոնց մրցույթներն արդեն եղել են, շինարարությունը որոշումից հետո արդեն կմեկնարկի:

 

Եվ սկսում ենք նախագծային աշխատանքներն Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման հատվածում: Երկրորդը՝ Սյունիքի մարզում Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ավտոճանապարհի վերակառուցման մասին է և երրորդը՝ Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11+400 հատվածում գտնվող կամրջի շինարարության հիմնանորոգման մասին է Արմավիրի մարզում: Այստեղ ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ Սյունիքի մարզում ճանապարհների նորոգման հետ կապված բավական մեծ ծավալ կա, և այս աշխատանքները սկսվել և շարունակվում են»:

 

Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել Տաթևի ոլորանների ձորի բարդությունից. Սիսիանի հատվածից մինչև Տաթև կունենանք նոր ճանապարհ:

 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ նշել է, որ մարզում ճանապարհաշինարարական աշխատանքները լայն թափով են ընթանում: «Որոշակի խնդիրներ կան Տաթև-Աղվանի ճանապարհատվածում, սակայն վստահ եմ, որ շատ մոտ ապագայում այդ թերությունները կվերացվեն: Իսկ ընդհանուր առմամբ՝ աշխատանքներն կատարվում են լայն թափով և ժամանակին կավարտվեն»,-ասել է մարզպետը:

 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկյացրել է Տաթև-Աղվանի հատվածում առաջացած խնդիրները. «Նախորդ տարի մի քիչ արտակարգ ռեժիմով այդ ճանապարհը կառուցվեց: Երբ նախագծում էինք այդ ճանապարհը չէինք նախատեսել, որ պետք է բեռնափոխադրումների ամբողջ ծավալը տեղափոխվի այդ հատվածը: Այն նախագծային տվյալներով ավելի շատ որպես միջհամայնքային և տուրիստական նշանակության ավտոճանապարհ էր նախատեսվել: Դրա համար էլ այնտեղ խնդիրներ են առաջացել: Շինարարների հետ էլ ենք աշխատում, հասկանանք աշխատանքը ոնց ենք բաշխելու, որ բերենք պատշաճ որակի: Բայց վստահ ենք, որ այս բոլոր նախագծերն իրականացնելուց հետո, կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ, որը հետագայում՝ Հյուսիս-հարավը կառուցելուց հետո, իհարկե, կվերադառնա իր նախնական նշանակությանը: Կարծում եմ՝ այն Սյունիքի մարզի զարգացման համար շատ էական նշանակություն կունենա: Հիմա մենք հանգամանքների բերումով Սյունիքի մարզում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Առաջիկայում սպասում ենք նաև Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի մրցութային փաթեթների բացմանը, որպեսզի տեսնենք ինչպես ենք առաջ շարժվելու: Այդտեղ էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք նախանշած ժամկետում իրականացնել ծրագիրը»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ACBABank-ը եւ Ամերիաբանկը ներդրումներով օգնել են շահառուներին անկանխիկ վճարումների ընդունման համակարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ տրամադրելACBABank-ը եւ Ամերիաբանկը ներդրումներով օգնել են շահառուներին անկանխիկ վճարումների ընդունման համակարգով հսկիչ-դրամարկղային մեքենաներ տրամադրել
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներումՀայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում
"Ռոսիա" ավիաընկերությունը հուլիսի 2-ից կսկսի չվերթներ իրականացնել Սամարայից դեպի Երեւան
Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ ուսումնասիրությունՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ ուսումնասիրություն
Հայաստանում հակվում են «ՎՎԷՌ ՏՕԻ» տիպի նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանՀայաստանում հակվում են «ՎՎԷՌ ՏՕԻ» տիպի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման
Հայաստանում վերստին մտադիր են բացել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնՀայաստանում վերստին մտադիր են բացել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն
Fly one Armenia ավիաընկերությունը ուղիղ չվերթ է գործարկում դեպի Սանկտ ՊետերբուրգFly one Armenia ավիաընկերությունը ուղիղ չվերթ է գործարկում դեպի Սանկտ Պետերբուրգ
Կառավարությունը հաստատել է 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի կատարման հերթական հայտերըԿառավարությունը հաստատել է 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի կատարման հերթական հայտերը
Հայաստանում հակվում են նոր ԱԷԿ-ի համար 1000-1300 մեգավատ հզորությամբ ռեակտորի ընտրությանըՀայաստանում հակվում են նոր ԱԷԿ-ի համար 1000-1300 մեգավատ հզորությամբ ռեակտորի ընտրությանը
Արժեւորվող դրամին առնչվող դրամա. արդյո՞ք երկար կտեւի. Հայկազ ՖանյանԱրժեւորվող դրամին առնչվող դրամա. արդյո՞ք երկար կտեւի. Հայկազ Ֆանյան
Մինչեւ տարեվերջ Գեղարքունիքում կշահագործվի միջպետական Սեւան-Մարտունի-Գետափ այլընտրանքային ճանապարհըՄինչեւ տարեվերջ Գեղարքունիքում կշահագործվի միջպետական Սեւան-Մարտունի-Գետափ այլընտրանքային ճանապարհը
ԱԶԲ. Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր էԱԶԲ. Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով չվերթերի իրականացման հնարավորություն չեն տրամադրելԹուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով չվերթերի իրականացման հնարավորություն չեն տրամադրել
ԵՏՀ. Արագացված գիտատեխնիկական զարգացումը ԵԱՏՄ անդամ երկրների ներուժը կբարձրացնի 35-40 տոկոսովԵՏՀ. Արագացված գիտատեխնիկական զարգացումը ԵԱՏՄ անդամ երկրների ներուժը կբարձրացնի 35-40 տոկոսով
Հայաստանի գործարար համայնքը տնտեսական իշխանություններին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել ազգային արժույթի կտրուկ արժեւորման զոհ դարձած բիզնեսը փրկելու համարՀայաստանի գործարար համայնքը տնտեսական իշխանություններին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել ազգային արժույթի կտրուկ արժեւորման զոհ դարձած բիզնեսը փրկելու համար
ՀԱԷԿ-ը միացել է երկրի միասնական էներգահամակարգինՀԱԷԿ-ը միացել է երկրի միասնական էներգահամակարգին
Հայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵԶԲ խորհրդի նիստինՀայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵԶԲ խորհրդի նիստին
Եվրասիական duty free-ն 30 տոկոսով ավելի թանկ է լինելու Եվրասիական duty free-ն 30 տոկոսով ավելի թանկ է լինելու "միջազգայինից". ուզում էին՝ ավելի լավ, ստացան՝ ինչպես միշտ
ՊԵԿ նախագահը ՀՄԿ գլխավոր քարտուղարին առաջարկել է Երեւանում անցկացնել ՀՄԿ շնագիտական գլոբալ 6-րդ ֆորումըՊԵԿ նախագահը ՀՄԿ գլխավոր քարտուղարին առաջարկել է Երեւանում անցկացնել ՀՄԿ շնագիտական գլոբալ 6-րդ ֆորումը
Հայաստանն ու Կորեան մաքսային ոլորտում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտություն են տեսնումՀայաստանն ու Կորեան մաքսային ոլորտում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտություն են տեսնում
Սուրեն Պարսյան. Հայաստանի արժութային շուկայում դիտվում է ԱՄՆ արժույթի ավելցուկՍուրեն Պարսյան. Հայաստանի արժութային շուկայում դիտվում է ԱՄՆ արժույթի ավելցուկ
Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքներըԱմփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները
Fly Arna-ն բացել է իր գրասենյակը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանումFly Arna-ն բացել է իր գրասենյակը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում
Չի կարելի նույն ապրանքի կամ ծառայության համար տարբեր գներ սահմանել՝ կախված վճարման կանխիկ կամ անկանխիկ եղանակից. ԿԲ ուղերձըՉի կարելի նույն ապրանքի կամ ծառայության համար տարբեր գներ սահմանել՝ կախված վճարման կանխիկ կամ անկանխիկ եղանակից. ԿԲ ուղերձը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթի գլխավոր հովանավորԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթի գլխավոր հովանավոր
Հայաստանը փոխում է համայնքներից սուբվենցիոն հայտերի ներկայացման կարգըՀայաստանը փոխում է համայնքներից սուբվենցիոն հայտերի ներկայացման կարգը
Հավաքել են ավելի շատ հարկեր՝ քան ակնկալում էին. Հայաստանի իշխանությունները պատրաստ են ավելի շատ ներդնել կապիտալ ծրագրերումՀավաքել են ավելի շատ հարկեր՝ քան ակնկալում էին. Հայաստանի իշխանությունները պատրաստ են ավելի շատ ներդնել կապիտալ ծրագրերում
Հայաստանի գնաճը սոցիալական աղետ է. տնտեսագետՀայաստանի գնաճը սոցիալական աղետ է. տնտեսագետ
Ինչպես է արժույթի փոխարժեքն ազդել շաքարավազի եւ արեւածաղկի յուղի արժեքի վրա. Հայաստանի ՄՊՀԻնչպես է արժույթի փոխարժեքն ազդել շաքարավազի եւ արեւածաղկի յուղի արժեքի վրա. Հայաստանի ՄՊՀ
Orion Summit-2022. Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը մտածողության փոփոխությունն էOrion Summit-2022. Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը մտածողության փոփոխությունն է
Ձեռներեցության Աշխարհի Գավաթ 2022-ի ազգային փուլի դիմումներն արդեն ընդունվում ենՁեռներեցության Աշխարհի Գավաթ 2022-ի ազգային փուլի դիմումներն արդեն ընդունվում են
Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»
Նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալները պատրաստ են անկանխիկ գործարքները սպասարկելու համարՆոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալները պատրաստ են անկանխիկ գործարքները սպասարկելու համար
Լիզինգային շուկայի առաջինն ու առաջատարը վերաբրենդավորվեցԼիզինգային շուկայի առաջինն ու առաջատարը վերաբրենդավորվեց
Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ Asseco Group-ը, գրասենյակ է բացում ՀայաստանումԵվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ Asseco Group-ը, գրասենյակ է բացում Հայաստանում
ԵԱԶԲ-ը գործարկել է ԵԱԶԲ-ը գործարկել է "Աշխատանքը ԵԱՏՄ-ում" հավելվածը՝ այն ներկայացնելով ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներին
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են Հայաստանում Հարավային երկաթուղի կառուցելԵԱՏՄ երկրները պայմանավորվել են Հայաստանում Հարավային երկաթուղի կառուցել
Հայաստանի ՄՊՀ-ն արձանագրում է դիզվառելիքի եւ ալյուրի գների աճՀայաստանի ՄՊՀ-ն արձանագրում է դիզվառելիքի եւ ալյուրի գների աճ
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրելԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել
Ճանապարհային դեպարտամենտ. Լանջիկ-Գյումրի հատվածում ընթանում են ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի տեղադրման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ. Լանջիկ-Գյումրի հատվածում ընթանում են ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի տեղադրման աշխատանքներ
Մոսկվայի բորսան սկսում է հայկական դրամով սակարկոթյունՄոսկվայի բորսան սկսում է հայկական դրամով սակարկոթյուն
Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ապահովումը. ՓաշինյանԺամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ապահովումը. Փաշինյան
ԿԲ-ը պատժամիջոցներ է կիրառել արժութային շուկայում հակամրցակցային վարքագիծ դրսևորած փոխանակման կետերի նկատմամբԿԲ-ը պատժամիջոցներ է կիրառել արժութային շուկայում հակամրցակցային վարքագիծ դրսևորած փոխանակման կետերի նկատմամբ
ԱՎԲ. Հայաստանում գրանցվել է գնաճի նվազագույն մակարդակ՝ ԵԱՏՄ երկրների շրջանումԱՎԲ. Հայաստանում գրանցվել է գնաճի նվազագույն մակարդակ՝ ԵԱՏՄ երկրների շրջանում
Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունըՀայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը
 Netcracker Technology-ն դիտարկում է հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները    Netcracker Technology-ն դիտարկում է հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները  
Արտակ Քամալյան. Հայաստանում պարենային ինքնաբավության մակարդակը կազմում է 73 տոկոս   Արտակ Քամալյան. Հայաստանում պարենային ինքնաբավության մակարդակը կազմում է 73 տոկոս  
Մի դրամի ուժը 2 տարեկան է․ տարբեր նախաձեռնությունների է փոխանցվել ավելի քան 82 մլն ՀՀ դրամՄի դրամի ուժը 2 տարեկան է․ տարբեր նախաձեռնությունների է փոխանցվել ավելի քան 82 մլն ՀՀ դրամ
ՎՏԲ-ն նախատեսում է պահպանել ներկայությունը Հայաստանի բանկային շուկայումՎՏԲ-ն նախատեսում է պահպանել ներկայությունը Հայաստանի բանկային շուկայում
Վրաստանում ճանապարհային սակագնի աճը ևս մեկ հարված կլինի Հայաստանի արտահանողներին. տնտեսագետ   Վրաստանում ճանապարհային սակագնի աճը ևս մեկ հարված կլինի Հայաստանի արտահանողներին. տնտեսագետ  
FLYONE ARMENIA-ն գործարկում է Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթը   FLYONE ARMENIA-ն գործարկում է Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթը  
Կենտրոնական բանկը ներկայացրել է Հայաստանի թվային օրակարգըԿենտրոնական բանկը ներկայացրել է Հայաստանի թվային օրակարգը
Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհովԱկբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով
Ռուսաստանը Հայաստանին կօգնի ստեղծել հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոնՌուսաստանը Հայաստանին կօգնի ստեղծել հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն
"Մետրոգիպրոտրանսը" կզբաղվի մետրոյի "Աջափնյակ" կայարանի նախագծմամբ
«Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում»«Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում»
Բոլոր պոտենցիալ ներդրողների համար Հայաստանում ապահովված են ինչպես տնտեսական ազատ գործունեության, անպես էլ դրանց իրավական պաշտպանության պայմանները. գլխավոր դատախազԲոլոր պոտենցիալ ներդրողների համար Հայաստանում ապահովված են ինչպես տնտեսական ազատ գործունեության, անպես էլ դրանց իրավական պաշտպանության պայմանները. գլխավոր դատախազ
Արդյո՞ք դրամի արժեւորումը բարիք է Հայաստանի համար. Վարդան ԱրամյանԱրդյո՞ք դրամի արժեւորումը բարիք է Հայաստանի համար. Վարդան Արամյան
Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները 
Հայտնի օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանը գլխավորել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտենՀայտնի օդաչու-հրահանգիչ Միհրան Խաչատրյանը գլխավորել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.06.2022
RUB7.720.03
USD408.39-1.25
EUR431.95-1.57
GBP499.79-2.84
CAD318.180.41
JPY30.00-0.29
CNY61.02-0.26
CHF427.23-0.15