Երեքշաբթի, 17 Մայիսի 2022 12:15
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել են Համաշխարհային բանկի CARMAC2 ծրագրի արդյունքները

Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել են Համաշխարհային բանկի CARMAC2 ծրագրի արդյունքները

Արմինֆո.Մայիսի 16-ին Երևանում կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) շրջանակում Հայաստանում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը նվիրված աշխատաժողով-ցուցահանդես։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, միջոցառմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, CARMAC2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ծրագրի շահառու ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։

 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող CARMAC2 ծրագրի ընթացիկ արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է CARMAC2 ծրագրի բարեհաջող ընթացքն ու արդյունավետությունը, որի մասին վկայում են ոչ միայն հաշվետվությունները, այլև միջոցառման ընթացքում ծրագրի շահառուների կողմից ներկայացված բարձրորակ արտադրանքը։

 

Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ 8 մարզի 109 համայնքում/բնակավայրում հիմնադրվել են Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներ, կառուցվել է շուրջ 250 կմ ջրարբիացման ցանց, 235 խմոց, 46 փարախ և 42 հովվի կացարան։ Կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 1000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 205 միավոր տրակտոր, 112 հավաքիչ մամլիչ և 683 այլ գործիք։ Իրականացված աշխատանքների արդյունքում շուրջ 130 հազար հեկտար չօգտագործվող կամ թերի օգտագործվող արոտավայրեր ջրարբիացվել են, բարեկարգվել են  նաև արոտավայր տանող այն համայնքների ճանապարհները, որոնք անանցանելի են եղել։

 

«Ծրագիրը ներառում է նաև աջակցություն բիզնես ոլորտին, և ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 99 վերամշակող կազմակերպություններ հնարավորություն ունեցան ՀՀ կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհների տեսքով վերազինել իրենց արտադրական կարողությունները, բարելավել սանիտարահիգիենիկ պայմաններն ու սննդի անվտանգության պահանջները՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային պահանջներին», - ասել է Արման Խոջոյանը։

 

Ծրագիրը նաև նպաստել է սերմնարտադրության գիտահետազոտական կայանների ու լաբորատորիաների բարեկարգմանն ու բարելավմանըը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարողությունների զարգացմանը, ստեղծվել են անասնաբուժական սպասարկման կենտրոններ՝ նպատելով, որ հանրապետության մարզերում ծառայությունները դառնան ավելի հասանելի։

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ CARMAC2 ծրագրով հնարավոր է դարձել ապահովել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատող համայնքային անասնաբույժների պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ սառցային շղթան։ Գյուղատնտական ծառայությունների կենտրոնը վերազինվել է սառնարանային սարքավորումներով, իսկ համայնքային անասնաբույժներին տրամադրվել են ավտոմատ ներարկիչներ, թերմոպայուսակներ, արտահագուստ  և ռետինե կոշիկներ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել նրանց աշխատանքն իրականացնել ավելի արագ ու արդյունավետ։

 

«Համաշխարհային բանկի աջակցությամբ CARMAC2 ծրագրի շրջանակում տրամադրվել է նաև 10 ամենագնաց մեքենա, որոնք ոչ միայն կբարձարցեն համաճարակաբանների մոբիլութունը վերահսկման առումով, այլև դրանով հնարավորություն կստեղծվի պատվաստումներն իրականացնել նաև հեռագնա արոտներում», - նշել է Տիգրան Գաբրիելյանը։

 

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը ընդգծել է ծրագրի կարևորությունը գյուղատնտեսական գործունեության արդյունավետության  և մրցունակության բարձրացման տեսանկյունից  և  նշել, որ Համաշխարհային բանկը հետագայում նպատակ ունի շարունակել իր աջակցությունը Հայաստանին։ 

 

Դավիթ Մեջլումյանն իր խոսքում  նշել է, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը (CARMAC2) մեկնարկել է 2015 թվականին և այն նախատեսվում է ավարտել 2022 թվականի հոկտեմբերի վերջին։ 

 

CARMAC2 ծրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները՝ համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր, արժեշղթայի զարգացում, պետական կառույցների կարողությունների հզորացում, ծրագրի համակարգում և կառավարում։

 

Դավիթ Մեջլումյանը ներկայացրել է նաև ծրագրի բաղադրիչների շրջանակում առաջիկայում նախատեսվող աշխատանքները։ Մասնավորապես, ծրագրի առաջին բաղադրիչով Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց ձորի շուրջ 10 համայնքում նախատեսվում է  ավարտին հասցնել ջրարբիացման համակարգերի կառուցումը։

 

Երկրորդ բաղադրիչով ծրագրի ավարտին նախատեսվում է բոլոր շահառուների համար կազմակերպել ցուցահանդես-վաճառք։ Երրորդ բաղադրիչի շրջանակում Լոռու մարզի Օձուն համայնքում ավարտին է մոտենում անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը, իսկ Շիրակի մարզի Աշոցք համայնքում շուտով կմեկնարկեն անասնաբուժական կենտրոնի կառուցման աշատանքները։ Այս բաղադրիչի շրջանակներում շուրջ 23 համայնքներում նախատեսվել ու արդեն ընթացքի մեջ է կենդանիների հավաքատեղիների կառուցումը, որոնք կծառայեն ինչպես համարակալման և հաշվառման, այնպես էլ պատվաստումների իրականացման համար։ 

 

Աշխատաժողովի ընացքում կազմակերպվել է նաև ցուցահանդես, որի ընթացքում մասնակցիները հնարավորություն են ունեցել  տեսնել ու համտեսել CARMAC2 ծրագրի շահառու ընկերությունների արտադրանքը։

 

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42.67 մլն դոլար, որից 9.67 մլն դոլար Զարգացման միջազգային ասոցիացիայի (Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող վարկային կազմակերպություն) վարկն է, 23 մլն դոլար՝ IBRD - ի փոխառություն, 2.275 մլն դոլար կառավարության համաֆինանսավորում, եւ 7.725 մլն դոլար՝ շահառուներինը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կահիրեում կանցկացվի Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողովԿահիրեում կանցկացվի Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով
Փոխվարչապետ․ Հայաստանի անդամակցությունը ԱՃԹՆ-ին բաց, հաշվետու և մասնակցային կառավարման կարևոր բաղադրիչ էՓոխվարչապետ․ Հայաստանի անդամակցությունը ԱՃԹՆ-ին բաց, հաշվետու և մասնակցային կառավարման կարևոր բաղադրիչ է
IDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացելIDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացել
Երևանում քննարկվել է օրինապահ սուբյեկտների համար հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային միջանցքի ներդրման նախագիծըԵրևանում քննարկվել է օրինապահ սուբյեկտների համար հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային միջանցքի ներդրման նախագիծը
Հայաստանում գործող ԱԷԿ-ի ժամկետները կերկարաձգվեն այնքան ժամանակ, մինչև կառուցվի նոր ԱԷԿ. նախարարՀայաստանում գործող ԱԷԿ-ի ժամկետները կերկարաձգվեն այնքան ժամանակ, մինչև կառուցվի նոր ԱԷԿ. նախարար
Աշխատում էին համապարփակ բժշկական ապահովագրության վրա, ստացան՝ համընդհանուր։ Հայաստանը շուկայական տնտեսության մոդելից լայնածավալ հետքայլ է կատարում դեպի վարչահրամայական տնտեսություն. Հայկազ ՖանյանԱշխատում էին համապարփակ բժշկական ապահովագրության վրա, ստացան՝ համընդհանուր։ Հայաստանը շուկայական տնտեսության մոդելից լայնածավալ հետքայլ է կատարում դեպի վարչահրամայական տնտեսություն. Հայկազ Ֆանյան
Դավիթ Խուդաթյան. նախատեսված 500 կմ ճանապարհներից 2025 թվականին արդեն հաջողվել է կառուցել շուրջ 470 կմԴավիթ Խուդաթյան. նախատեսված 500 կմ ճանապարհներից 2025 թվականին արդեն հաջողվել է կառուցել շուրջ 470 կմ
FrancoFest. ֆրանսիական ժամանակակից գրականությունը՝ հայերենովFrancoFest. ֆրանսիական ժամանակակից գրականությունը՝ հայերենով
Իդրամի հովանավորությամբ կայացավ ՌոբոՏոն 2025 մրցույթըԻդրամի հովանավորությամբ կայացավ ՌոբոՏոն 2025 մրցույթը
Հայաստանն ու ԱՄՆ-ն դիտարկում են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄՆ-ն դիտարկում են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Հայաստան-Ֆրանսիա" առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչությունը
Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրArca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Երևանը կանցնի երթևեկության թվային կառավարման. ստեղծվում է համապատասխան ԿենտրոնԵրևանը կանցնի երթևեկության թվային կառավարման. ստեղծվում է համապատասխան Կենտրոն
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Խնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համարԽնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակովԻդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
Team Group-ը ներկայացրել է էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացել է Robust Armenia կոնֆերանսըTeam Group-ը ներկայացրել է էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացել է Robust Armenia կոնֆերանսը
Հայաստանի միջազգային պահուստները 2025թ. հոկտեմբերին հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ 4.3 մլրդ դոլարՀայաստանի միջազգային պահուստները 2025թ. հոկտեմբերին հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ 4.3 մլրդ դոլար
2025 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանում հարկային հավաքագրումները կազմել են 2 տրլն 262.9 մլրդ դրամ՝ 2025 թվականի համար նախատեսված 2 տրլն 720.3 մլրդ դրամի դեպքում2025 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանում հարկային հավաքագրումները կազմել են 2 տրլն 262.9 մլրդ դրամ՝ 2025 թվականի համար նախատեսված 2 տրլն 720.3 մլրդ դրամի դեպքում
Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ըԻդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը
Հայաստանն ու Ֆրանսիան հետաքրքրված են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմամբՀայաստանն ու Ֆրանսիան հետաքրքրված են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմամբ
Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի Քաջարան-Ագարակ Ճանապարհի կառուցումը մեծ տեմպերով շարունակվում է․ Ճանապարհային դեպարտամենտՀյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի Քաջարան-Ագարակ Ճանապարհի կառուցումը մեծ տեմպերով շարունակվում է․ Ճանապարհային դեպարտամենտ
Քաղաքապետ․ Երեք տարվա ընթացքում Երևանը գրեթե եռապատկել է սեփական եկամուտներըՔաղաքապետ․ Երեք տարվա ընթացքում Երևանը գրեթե եռապատկել է սեփական եկամուտները
Հայաստանի ապահովագրական ընկերությունները շահույթ են գեներացնում բարձր սակագների հաշվին՝ 2025 թվականի 9 ամսում վաստակելով 7.3 մլն դոլարՀայաստանի ապահովագրական ընկերությունները շահույթ են գեներացնում բարձր սակագների հաշվին՝ 2025 թվականի 9 ամսում վաստակելով 7.3 մլն դոլար
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ուղիղ ավիահաղորդակցություն կազմակերպելու հնարավորությունըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ուղիղ ավիահաղորդակցություն կազմակերպելու հնարավորությունը
Հայաստանն ու Ուրուգվայը մտադիր են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտումՀայաստանն ու Ուրուգվայը մտադիր են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում
Էկոնոմիկայի նախարարն այցելել է Հնդկաստանի խոշորագույն բժշկական տեխկլաստերԷկոնոմիկայի նախարարն այցելել է Հնդկաստանի խոշորագույն բժշկական տեխկլաստեր
Հայաստանը Հնդկաստանի առաջատար ինժեներական ընկերությանն առաջարկել է սկսել էլեկտրական կուտակիչների համատեղ արտադրությունՀայաստանը Հնդկաստանի առաջատար ինժեներական ընկերությանն առաջարկել է սկսել էլեկտրական կուտակիչների համատեղ արտադրություն
Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետԻդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը ՝ արտահանման ծավալների նվազման պայմաններում2025թ. առաջին կիսամյակում Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը ՝ արտահանման ծավալների նվազման պայմաններում
Հայաստանը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաների օգտագործումըՀայաստանը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաների օգտագործումը
Հայաստանը լոլիկի 99.9% - ն արտահանում է ՌուսաստանՀայաստանը լոլիկի 99.9% - ն արտահանում է Ռուսաստան
Ցորենի, եգիպտացորենի և ալյուրի 99%-ից ավելին Հայաստանը գնում է ՌուսաստանիցՑորենի, եգիպտացորենի և ալյուրի 99%-ից ավելին Հայաստանը գնում է Ռուսաստանից
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրին: Փաստաթուղթը կապահովի ՀՀ արտահանման ընթացիկ ծավալի 95% ընդգրկումըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրին: Փաստաթուղթը կապահովի ՀՀ արտահանման ընթացիկ ծավալի 95% ընդգրկումը
Երեւանում կայացել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար»  համաժողովԵրեւանում կայացել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար»  համաժողով
ՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ձախողված ծրագրերի ամփոփ բյուջե է. ընդդիմադիրՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ձախողված ծրագրերի ամփոփ բյուջե է. ընդդիմադիր
ՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համարՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համար
Ֆրանսիան պատրաստում է Հայաստանի գինեգործության և էնոտուրիզմի զարգացման ճյուղային ծրագրի մեթոդիկաՖրանսիան պատրաստում է Հայաստանի գինեգործության և էնոտուրիզմի զարգացման ճյուղային ծրագրի մեթոդիկա
ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»
«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից
Գեւորգ Պապոյան․ Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետԳեւորգ Պապոյան․ Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ
Հայաստանը համագործակցություն է հաստատում ֆրանսիական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետՀայաստանը համագործակցություն է հաստատում ֆրանսիական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ
Զբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժըԶբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժը
Սլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտումՍլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտում
Երբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ, պարզապես, փորձում է խաբել հանրությանը․ Դավիթ ԱնանյանԵրբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ, պարզապես, փորձում է խաբել հանրությանը․ Դավիթ Անանյան
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունըՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունը
10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ
Կայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համարԿայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համար
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձըՆերկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
Armenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետArmenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ
ԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համարԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համար
Կատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասինԿատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասին
ԹՆՀ-ի ԹՆՀ-ի "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը 9% է
ԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցումԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցում
Կրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունըԿրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունը
ԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանըԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանը
ՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականիՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականի
Ֆինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելիՖինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելի
Արարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանըԱրարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանը
ՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցովՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.11.2025
RUB4.730.02
USD381.47-0.54
EUR441.32-1.12
GBP499.88-2.42
CAD272.400.32
JPY24.41-0.17
CNY53.64-0.08
CHF475.12-4.07