Երեքշաբթի, 17 Մայիսի 2022 13:11
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում բացվել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի մասնաճյուղը

Հայաստանում բացվել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի մասնաճյուղը

Արմինֆո.Հայաստանում բացվել է քոուչինգի ոլորտի միջազգային կառույցի՝ ICF (International coaching federation) մասնաճյուղը: ICF կարգավորում է քոուչերի սերտիֆիկացման, քոուչինգի դպրոցների եւ դասընթացների աշխատանքները: Հայաստանը դարձել է 100-րդ երկիրը, որտեղ բացվել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի գրասենյակ։

 

Նշենք, որ քոուչինգի միջազգային ֆեդերացիան հիմնադրվել է 1995 թվականին և դարձել է աշխարհի ամենախոշոր պրոֆեսիոնալ քոուչների պատրաստման կազմակերպությունը: Այսօր կազմակերպությունն ունի մոտ 50 000 անդամ ավելի քան 180 երկրներից։

 

Հայաստանում ICF գրասենյակի ղեկավար Նանա Հովհաննիսյանը կարծում է, որ ICF-ի բացումը թույլ կտա Հայաստանում ներդնել ժամանակակից քոուչ-տեխնոլոգիաներ' կադրերի մասնագիտական արդյունավետության բարձրացման եւ մարդկային գործոնի ակտիվացման նպատակով: