Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90 + 191 հատված) վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վերջինիս ընթացքում հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր Տրանշ 2-ի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435 /մոտ 34 կմ/ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ 2) ֆինանսավորման համար ներդրումային վարկ տրամադրելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել Մ1 Երևան-Գյումրի-Բավրա, Ագարակ համայնքի մոտակայքում կմ 29+600 մինչև կմ 37+545 /մոտ 8 կմ/ ճանապարհահատվածի և Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ 37+545 մինչև կմ 71+435 / մոտ 34 կմ/ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներ։
Կառավարման խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |