Երեքշաբթի, 7 Հունիսի 2022 13:50
Նաիրա Բադալյան

Մինչեւ 2030 թվականը Հայաստանում արեւի էներգիայի համար կարող է ներդրվել մինչեւ 650 մլն դոլար  

Մինչեւ 2030 թվականը Հայաստանում արեւի էներգիայի համար կարող է ներդրվել մինչեւ 650 մլն դոլար   

Արմինֆո. Մինչեւ 2030 թվականը Հայաստանի կառավարությունը նախատեսում է երկրի էներգահաշվեկշռում ավելացնել արեւային էներգիայի տեսակարար կշիռը՝ մոտ 0,3 տոկոսից մինչեւ 15 տոկոս:

Չէ որ երկիրն ունի արեւային էներգիայի մեծ ներուժ. արեւային էներգիայի ներհոսքի միջին տարեկան նշանակությունը 1 քմ հորիզոնական մակերեւույթին 1720 կՎտժ/քմ է, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդը՝ տարեկան առնվազն 1850 կՎտժ/քմ արեւային էներգիայի ռեսուրսների ինտենսիվության: Մինչդեռ, արեւային էներգիայի շատ ավելի համեստ պաշարներ ունեցող

երկրներում հելիոկայանները մի քանի անգամ ավելի շատ են արտադրում։ Շատերը հարց են տալիս, թե արդյոք Հայաստանը կարող է հասնել բացարձակ էներգետիկ անկախության՝ տեղադրելով "բավարար" քանակությամբ արեւային էլեկտրակայաններ։ Մյուս կողմից, բաց է մնում այն հարցը, թե արդյոք Հայաստանի էներգետիկ համակարգը կարող է մարսել դրանց կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի նման ծավալը։ OHM Energy ընկերության կոմերցիոն տնօրեն Գևորգ Հախվերդյանն ԱրմԻնֆո-ի թղթակցին օգնել է պարզաբանել այդ հարցը։

 

Ինչով հարուստ ենք.

 

2010-ական թվականներին երկրի իշխանությունները սկսեցին մտածել էներգետիկ հատվածի դիվերսիֆիկացման և, համապատասխանաբար, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման մասին, քանի որ Հայաստանը չունի հանածո վառելիքի սեփական պաշարներ և մեծապես կախված է Ռուսաստանից բնական գազի և միջուկային վառելիքի ներմուծումից: Արեւային մարտկոցների նվազող գները եւ արեւային էներգիայի զգալի ներուժի առկայությունն իրենց գործն արեցին. ոլորտի զարգացմանը նպաստեցին խթանները՝ օրենսդրական փոփոխությունները, որոնք մինչեւ 150 կիլովատ հզորությամբ արեւային կայաններ ունեցող տնային տնտեսություններին թույլ տվեցին ավելորդ էներգիան վաճառել ազգային ցանցին, իսկ ձեռնարկություններին՝ ստանալ հարկային զեղչեր արեւային էներգիայի օգտագործման դիմաց:

 

Ինչպես կարծում է Հախվերդյանը, 2016 թվականը հեղափոխական տարի էր արեւային էներգետիկայի ոլորտի համար։ Նոյեմբերին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մինչեւ 1 ՄՎտ հզորությամբ արեւային կայանների համար սահմանեց 1 կՎտժ-ի դիմաց 42,645 դրամ սակագին՝ առանց ԱԱՀ-ի: Այդ պահից սկիզբ դրվեց արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, և էլեկտրաէներգիա արտադրողներն, այսպես կոչված, համակարգային կամ առևտրային կայանները, կարողացան պայմանագրային հիմունքով էներգիան իրացնել "Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ին։ Արդյունաբերական մասշտաբների արեւային էլեկտրակայաններին իշխանությունը երաշխավորում էր 20 տարվա ընթացքում ֆիքսված գնով գնումներ: Իսկ ինքնավար կայանների սեփականատերերը (Տների սեփականատերեր կամ սեփական կարիքների համար կայաններ տեղադրած ձեռնարկություններ) ստացան էլեկտրաէներգիայի դիմաց  հաշիվների նվազեցման հնարավորություն՝ մատակարարումների չափով (Հայաստանում մինչև 150 կՎտ հզորությամբ կայանների տեղադրում թույլատրվում է առանց լիցենզիայի-խմբ.)։ Եթե չլիներ այդ հնարավորությունը, ոլորտը չէր հասնի ներկայիս բարձունքներին։

 

Արդյունքում, եթե մինչեւ 2016 թվականը, ընդհանուր առմամբ, տեղադրվել են 0,23 ՄՎտ-ից ոչ ավելի ընդհանուր հզորությամբ ինքնավար կայաններ, ապա արդեն 2019 թվականին սեփական կարիքների համար կառուցվել են 32,9 ՄՎտ հզորությամբ, իսկ համակարգային՝ 7,02 ՄՎտ հզորությամբ կայաններ: 2021 թվականին այդ ցուցանիշը հասել է 136,1 եւ 46 ՄՎտ-ի։ Ըստ պաշտոնական վիճակագրության, արեւի էներգիայի հաշվին էլեկտրաէներգիայի արտադրությունը երկրում 2017 թվականի 0,4 մլն կՎտ/ժամից աճել է մինչեւ 89,6 մլն կՎտ/ժամ՝ 2021 թվին: 01.01.2022 թ. դրությամբ  հանրապետությունում տեղադրվել են 6940 ինքնավար (136,1 մՎտ հզորությամբ) և 34 (87,8 մՎտ հզորությամբ) համակարգային կայաններ:

 

Ինչպես նշում է Հախվերդյանը, 2023 թվականի վերջին Հայաստանը նախատեսում է շահագործման հանձնել 219,5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արեւային էլեկտրակայաններ: Դրանց թվում են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վարդենիս քաղաքներից ոչ հեռու գտնվող "Մասրիկ-1" և 5 այլ ավելի փոքր հելիոկայաններ։ "Մասրիկ-1" - ի կառուցման հայտամրցույթը շահել է երկու ընկերություններից կազմված միջազգային կոնսորցիումը՝ իսպանական Fotowatio Renewable Ventures B. V եւ նիդերլանդական FSL Solar S. L, որոնք առաջարկել են ապագա արեւային հեներացման օբյեկտից ստացվելիք էլեկտրաէներգիայի ամենացածր սակագինը՝ 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց  0,0419 դոլար առանց ԱԱՀ-ի, կամ 20.11 դրամ, այսինքն, 20% - ով ավելի էժան, քան Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայի օբյեկտներից (1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց՝ 23,8 դրամ): Տվյալ կայանի արտադրած էներգիան բավարար կլինի ավելի քան 20 հազար տուն էլեկտրականությամբ ապահովելու եւ ածխաթթու գազի արտանետումները տարեկան 40 հազար տոննայով նվազեցնելու համար: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 58 մլն դոլար։

 

2025 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել երկրի խոշորագույն արեւային էլեկտրակայանի՝ "Այգ-1" - ի կառուցման նախագծի մշակումը, որի սահմանված  հզորությունը 200 ՄՎտ է: Նրա արտադրողականությունը միայն կիսով չափ կզիջի երկրի այսօրվա խոշորագույն էներգաարտադրողի ՝ Մեծամորի ատոմակայանի հզորությանը։ Արեւային էլեկտրակայանը կտեղակայվի Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում, ավելի քան 500 հա հողատարածքում: Այն կկառուցի "Մասդար" ընկերությունը (ԱՄԷ Mubadala Investment Company հիմնադրամի դուստր կառույց): Մրցութային առաջարկի համաձայն ՝ ընկերությունն ապագա օբյեկտի արտադրած էներգիայի դիմաց  առաջարկել է բավականին ցածր սակագին. 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց 0,0290 դոլար ՝ առանց ԱԱՀ հաշվի առնելու: Բաժնետոմսերի 85% - ի շահառու կդառնա "Մասդար" ընկերությունը, իսկ բաժնետոմսերի 15% - ը կպատկանի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին: Շինարարությունը կիրականացվի 2 տարում։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 174 մլն դոլար։

 

Համանման հզորություն կունենա նաև "Այգ-2" հելիոկայանը Կոտայքի մարզում։ Կայանի կառուցումը ներառված է մինչև 2040 թվականն էլեկտրաէներգետիկական ոլորտի զարգացման ծրագրում։ "Այգ-2" - ից Հայաստանի էներգետիկ իշխանություններն ակնկալում են ավելի ցածր սակագին՝ մոտ 0,03 դոլարի (մոտ 15-17 դրամ) մակարդակում։

 

Ընդհանուր առմամբ, մինչեւ 2030 թվականը նախատեսվում է մինչեւ 315 ՄՎտ հասցնել մինչեւ 5 ՄՎտ սահմանված հզորությամբ համակարգային արեւային ֆոտովոլտային կայանների միագումար հզորությունը: Ընդ որում, դրանց մեծ մասի գործունեության լիցենզիաներն արդեն տրամադրվել են։

 

Հայաստանի իշխանությունները սկսել են մտածել նաեւ լողացող էլեկտրակայանների կառուցման մասին։ "Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը" ֆրանսիական "Տրանս Էներժի" ընկերության հետ համատեղ դիմել է Ֆրանսիայի կառավարությանը և ստացել դրամաշնորհ՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում առաջին լողացող հելիոկայանի կառուցման նախագծի համար: 800 հազար եվրո դրամաշնորհի շրջանակներում գնահատվել է ՀՀ ջրային ռեսուրսների պիտանելիությունը լողացող կայանների կառուցման համար: Պարզվել է, որ հանրապետությունում կարելի է կառուցել մինչեւ 500 ՄՎտ հզորությամբ նման կայաններ։ Մասնավորապես, այդպիսիք կարելի է տեղադրել Երեւանյան լճի, Ապարանի եւ Ազատի ջրամբարների "հայելու" վրա։ Որոշվել է, որ 151 կՎտ հզորությամբ առաջին փորձնական ծրագիրը կիրականացվի Երեւանյան լճում։

 

Ապագայի համար պաշարով.

 

Հայաստանի արևային էներգետիկայի համար հեղափոխական 2016 թվականին հիմնադրվել է OHM Energy ընկերությունը. տեխնիկական ընկերություն, որն օգնում է իր հաճախորդներին ստանալ որակյալ լուծումներ էներգետիկայի տարբեր ոլորտներում: Խոսքը վերաբերում է էլեկտրամատակարարմանը, էլեկտրական ցանցերին ու համակարգերինը, ավտոմատացմանը և պաշտպանության համակարգերին, ջերմային էներգիային, տնտեսական էներգետիկային և էկոլոգիային: Ընկերությունը, համագործակցելով եվրոպական խոշոր արտադրողների հետ, կարճ ժամկետում կարողացել է ստանալ արեւային վահանակներ արտադրող գերմանական առաջատար AE SOLAR ընկերության ներկայացուցչի բացառիկ իրավունքները, ինչպես նաեւ դառնալ SMA փոխարկիչներ արտադրողի պաշտոնական գործընկեր: Ընկերությունը նաեւ համագործակցում է այնպիսի խոշոր համաշխարհային բրենդերի հետ, ինչպիսիք են KACO, SolarEdge եւ Huawei-ը: EBRD-ի աջակցությամբ ընկերությունը մշակել է անհատական մարքեթինգային ծրագիր եւ վաճառքի ռազմավարություն:

 

Շատ կարճ ժամանակահատվածում OHM Energy-ը հասցրել է վաստակել ընկերության հեղինակությունը, որը հաճախորդներին առաջարկում է միայն բարձրորակ արտադրանք, եւ առաջատար դիրքեր գրավել Հայաստանի էներգետիկ ինժեներինգի շուկայում: Ընկերության պորտֆելում արդյունաբերական մասշտաբի 4 կայան կա, իսկ տեղադրված բոլոր արեւային կայանների ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 38 ՄՎտ։

 

Ներկայումս ընկերությունը, փոխառելով լիտվացի գործընկերների փորձը, համատեղ աշխատում է զարգացող երկրներում կլիմայի փոփոխության ահագնացող հետեւանքներին ադապտացման ծրագրերի ներդրման ուղղությամբ: Համագործակցելով լիտվացիների հետ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր Բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության հետ համատեղ ֆինանսավորվում է դպրոցների, մանկապարտեզների, մշակութային կենտրոնների տանիքներին արևային վահանակների տեղադրման ծրագիրը, որը ծածկում է ծախսերի 80-85 տոկոսը, մնացած մասը ՝ հաստատությունների հաշվին։ "Հայկական կողմը "թեկնածուների" ցուցակները հանձնում է լիտվացի գործընկերներին, իսկ նրանք, հաշվի առնելով մի շարք չափանիշներ, որոշում են պոտենցիալ շահառուներին", - պարզաբանում է OHM Energy-ի ներկայացուցիչը: Այս տարի ծրագիրն արդեն իրականացվել է 8 դպրոցներում։ 2023 թվականին արեւային վահանակներ կտեղադրվեն եւս 19 դպրոցների տանիքներին, իսկ դրանց ընդհանուր հզորությունը կկազմի 466 կՎտ: Լիտվայի դեսպանության ակտիվ միջնորդությամբ այդ դպրոցներն ազատվել են կայանների համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման մաքսատուրքերից։ Առաջիկայում նախատեսվում է ծրագիրը տարածել նաև սահմանամերձ դպրոցների վրա։

 

Ինչպես կարծում է Հախվերդյանը, արեւային վահանակների գների իջեցման եւ էներգակիրների թանկացման պայմաններում ոչ միայն պետությունն ու բիզնեսը, այլեւ հասարակ քաղաքացիները ձեռնամուխ կլինեն ինքնավար արեւային էլեկտրակայանների ակտիվ տեղակայմանը: Չէ որ, եթե մինչեւ 2016 թվականը 1կՎտ արեւային գեներացիայի համար անհրաժեշտ էր ներդնել մինչեւ 1,2 հազար դոլար, ապա այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 450-800 դոլար:

 

Արեւն անհրաժեշտ է, բայց նաեւ՝ ոչ բավարար.

 

Արեւը Չեխիայում փայլում է տարեկան 1550 ժամ: Անցյալ տարի Չեխիայում կառուցվել են ռեկորդային թվով նոր արեւային էլեկտրակայաններ՝ ավելի քան 60 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Այստեղ առաջարկը սկսել է խիստ գերակշռել պահանջարկի նկատմամբ, եւ պետությունը ստիպված է եղել կասեցնել ոլորտի պետական աջակցությունը. Իսկ վերջերս Շվեդիան, որը հայտնի է իր երկար ու մութ ձմեռներով, նկատի ունենալով եվրոպական այլ երկրներից գազի արտահանման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ փակվող ԱԷԿ-ների ֆոնին, երկրի խոշոր քաղաքներում որոշել է, հակառակը, սկսել ոլորտի զարգացման խթանումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը, որտեղ արևային ժամերի քանակը կազմում է տարեկան 2700-2800, միայն 2030 թվականին է նախատեսում կառուցել արևային ֆոտովոլտային կայաններ՝ մինչև 1000 ՄՎտ միագումար հզորությամբ:

 

"Արեւային էներգետիկան կարող է հեռանկարում զբաղեցնել մինչեւ 20 տոկոս երկրի էներգահաշվեկշռում՝ ներկայիս շուրջ 0,3 տոկոսի դիմաց: Բայց մենք պետք է հասկանանք, որ նոր կայանների տեղադրումը չի կարող լինել ինքնանպատակ. արեւային էլեկտրակայանների գեներացիան անկայուն է եւ կախված է օրվա ժամերից եւ տարվա եղանակից: Պայմանականորեն ասած՝ եթե, անգամ, ինչ-որ պահի երկրի էներգահաշվեկշռում արեւային էլեկտրաէներգիայի մասնաբաժինը հասնի 50 տոկոսի, երեկոյան ժամերին, վատ եղանակին, երբ էներգիայի ներքին սպառումն ավելանում է, հարկ կլինի պակասը ծածկել ավանդական աղբյուրներով կամ դրսից ներկրմամբ։ Այդ նպատակով Հայաստանի էներգահամակարգը միացված է, օրինակ, Վրաստանի եւ Իրանի ցանցին, եւ անհրաժեշտ փոխհոսքերը կարգավորվում են հայկական օպերատորի կողմից ։ Հարցը կարելի է լուծել երկու տարբերակով ՝ ունենալով կուտակիչով կամ համալիր արեւային կայաններ, օրինակ, արևային-ջրածնային էներգահամակարգեր, կամ էլ  ներմուծել անհրաժեշտ ծավալ։ Կուտակիչ կայանների կառուցման փորձը ցույց է տալիս, որ դրանք դեռ բավարար չափով չեն փորձարկվել, իսկ հետո մի քանի անգամ ավելի թանկ են նստում։ Այնուամենայնիվ, համոզված ենք, որ շուտով դրանք զանգվածային կիրառում կստանան, այդ թվում՝ Հայաստանում", - հայտարարում է փորձագետը ։ Եվ հետո, պետք է հասկանալ, թե որքանով է արդարացված հզորությունների ավելացումը տնտեսական և ռեժիմայնության տեսանկյունից, որպեսզի խուսափենք իրավիճակից, երբ առաջարկը, ինչպես Չեխիայում, կսկսի զգալիորեն գերազանցել պահանջարկը։

 

Սակայն, քանի որ օգտակար հանածոների սեփական պաշարների բացակայության հետ կապված իրավիճակը փոխել չենք կարող, Հայաստանը, առկա հնարավորությունների սահմաններում, պարտավոր է արեւի Էներգիան օգտագործել հնարավորինս առավելագույն չափով։ OHM Energy-ի կոմերցիոն տնօրենը կարծում է, որ այս համատեքստում արեւային էներգետիկայի հեռանկարային լինելը ինչպես քաղաքացիների եւ բիզնեսի, այնպես էլ էլեկտրաէներգիա վաճառող ցանցերի համար աքսիոմատիկ է: Հետեւաբար, այս ոլորտը կլինի ներդրումային առումով գրավիչ, եւ հզորություններն այսուհետեւ կաճեն: Հախվերդյանի կանխատեսմամբ ՝ մինչեւ 2030 թվականը, երբ Հայաստանում արեւային էներգետիկայի արտադրողականությունը, միջինում, կկազմի 1,5 մլրդ կՎտ/ժ, ներդրումները կհասնեն 650 մլն դոլարի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի
ՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակ
Չինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացելՉինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացել
Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասինԹրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասին
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
ՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակըՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիրԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Էկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճըԷկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճը
Էկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիսԷկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս
Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներումՄհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներում
Հայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակիՄատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալ
Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ ԵրևանումԵվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքըՀայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը
Հայաստանի կապի ոլորտը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազելՀայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել էՀայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել է
Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ էՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ է
Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճովՀայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճով
2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%
Տիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացելՏիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացել
ՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթներըՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթները
Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլարՀայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
Որքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականինՈրքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականին
Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Հայաստան. դիմակայուն Սյունիք" նախագծի շուտափույթ գործարկումը
Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունըՀայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըՎավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Փորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիաՓորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիա
Հայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամՀայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունըՀայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը
Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են "Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց" ծրագրի համաֆինանսավորման ընթացիկ մանրամասները
Դատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծԴատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծ
Փոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է ՌուսաստանիցՓոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է Ռուսաստանից
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվիՀայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվի
Հայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցովՀայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցով
Հայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասըՀայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասը
ՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտներըՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտները
ՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվենՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվեն
Հայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերություններըՀայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերությունները
Երևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերումԵրևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերում
Հայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՀայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Նոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակՆոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակ
Կյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտԿյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտ
Մարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկանՄարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկան
Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմինՀայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմին
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտերԱկբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
ՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում ենՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում են
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBAՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBA
Amundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համարAmundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համար
Հայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսին
«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
06.02.2026
RUB4.90-0.03
USD377.70-0.31
EUR445.38-0.18
GBP512.84-0.80
CAD276.00-0.08
JPY24.060.02
CNY54.43-0.03
CHF485.60-0.40