
Արմինֆո. 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
«Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ:
2022 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում ցորենի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 22-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 8-10 տոկոսով, իսկ 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 8.8 տոկոսով՝ 285 դրամից դառնալով 310 դրամ։ 2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է իջել է 20-23 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 19.2 տոկոսով՝ 260 դրամից դառնալով 310 դրամ», - ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում: