Երկուշաբթի, 27 Հունիսի 2022 18:15
Նաիրա Բադալյան

Արժեւորվող դրամին առնչվող դրամա. արդյո՞ք երկար կտեւի. Հայկազ Ֆանյան

Արժեւորվող դրամին առնչվող դրամա. արդյո՞ք երկար կտեւի. Հայկազ Ֆանյան

Արմինֆո.: ԱՄՆ դոլարը շարունակում է անկումը հայկական դրամի նկատմամբ. եթե մինչև ռուս-ուկրաինական ճգնաժամը (փետրվարի 24) այն  470-480 մակարդակում էր, իսկ մարտի սկզբին հասել էր 520-ի, ապա հետո սկսեց աստիճանաբար նվազել՝ մոտենալով մեկ դոլարի դիմաց 400 դրամի հոգեբանորեն կարևոր նշագծին։

Դրանից կորցնում են ինչպես արտահանողները, որոնց գործարքները դոլարով են կնքվել, եւ, որքան էլ տարօրինակ է, շարքային քաղաքացիները, քանի որ ներկրողները չեն շտապում վերանայել ապրանքի գները։ Թե որքան երկար կպահպանվի այդ միտումը, և ինչ հետևանքների դա կհանգեցնի տնտեսության համար՝ ԱրմԻնֆո-ի թղթակիցը հետաքրքրվել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանից:

 

Հայկական դրամի արժևորումը պայմանավորված է մի շարք գործոններով. Հայաստան այցելողների և բանկային փոխանցումների աճով, ռուսական ռուբլու կայունացմամբ և երկրի ներսում ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկի անկմամբ։ "Առաջին եռամսյակի արդյունքներով աճել է ՌԴ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պրոֆիցիտը. Ռուսաստանը նավթ է արտահանել բարձր գներով, սակայն սահմանափակումների պատճառով չի կարողացել դրանցով ապրանքներ ձեռք բերել։ Մեծ քանակությամբ Արտարժութային միջոցներ են ազատվել, որոնք պետք է ինչ-որ կերպ ծախսվեին, դրանցից մեկը բանկային փոխանցումներն էին", - նշում է փորձագետը։

 

Այսպես, ապրիլին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումները հասել են 358 մլն դոլարի, որոնց հիմնական աղբյուրը Ռուսաստանն է։ "Նման բան չի եղել 2004 թվականից ի վեր եւ չի արձանագրվել, նույնիսկ, դեկտեմբերյան փոխանցումների շրջանում, երբ Ամանորի նախաշեմին ավանդաբար դիտվում է փոխանցումների ծավալի կտրուկ աճ", - ընդգծում է նա:

 

Հայաստանում ամերիկյան արժույթի արժեզրկման բացասական հետեւանքները, նախեւառաջ, զգացել են երրորդ երկրներ ապրանքներ արտահանողները, որոնց գործարքները կնքվել են դոլարով, ընդգծում է Ֆանյանը: Մասնավորապես, վերամշակող արդյունաբերության արտադրանք արտահանողները, ինչպես նաեւ արտերկրից հումք գնող տեղական արտադրողները, այդ թվում ՝ ՏՏ ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնք արեւմտյան գործընկերների հետ աշխատում են ամերիկյան արժույթով: Ամուր դրամն էապես ազդել է նրանց մրցունակության նվազման վրա։

 

Մեծ վնասներ չեն կրել մետաղական խտանյութ արտահանողները, որոնք բորսայում սակարկում են ամերիկյան արժույթով: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում պղնձի գները բավականին բարձր մակարդակի վրա են, դրանց վրա ազդեցությունը կլինի բացասական, բայց՝ ոչ ծայրահեց, պարզաբանում է փորձագետը:

 

Ընդ որում, կա արտահանողների խումբ, որոնց համար ամուր դրամը բարիք է, նշում է վերլուծական կենտրոնի ղեկավարը։ ՌԴ արտահանողները, նրանց բաժին է ընկնում հայկական արտահանման մոտ 1/3-ը, դրամի արժևորումից, նույնիսկ, կշահեն ։ "Դրանց շուրջ 67%-ը, ըստ 2021 թվականի տվյալների, պայմանագրեր են կնքվել ռուսական ռուբլով։ Ենթադրվում է, որ ուկրաինական ճգնաժամի և հակառուսական պատժամիջոցների ֆոնին ԱՄՆ դոլարով գործարքների բաժինն ավելի է նվազել, ինչի հետ կապված հայկական արտահանումը ՌԴ, կարծում եմ, զգալի կորուստներ չի կրում", - նշում է տնտեսագետը։

 

Ուժեղ դրամը ձեռնտու է ներկրողներին։ Չէ որ, եթե դրամի արժեւորումն արտահանման ապրանքներն ավելի թանկ է դարձնում, ապա ներմուծվողներն ավելի էժան են։ Այնուամենայնիվ, շարքային սպառողն այսօր չի նկատում գների նվազում, ընդհակառակը, դիտվում է սողացող, բայց կայուն աճ։ Տնտեսագետի կարծիքով, դրամի արժեւորումը կարճաժամկետ հեռանկարում բացասական ազդեցություն կունենա գների վրա եւ միայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում կարող է նպաստել գնաճի ավելի ցածր մակարդակին:

 

Իսկ մինչ այդ՝ ԿԲ-ն հետաամուտ է իր նպատակներին

 

Այն պայմաններում, երբ ամենօրյա ռեժիմով կորցնում է արտահանողը, իսկ քաղաքացիները չեն հասցնում գների հետևից, շատերը հարց են տալիս, թե որքանով է արդարացված պատասխանատու կառույցների և, առաջին հերթին, ֆինանսական կարգավորչի քաղաքականությունը։ "Եթե հավատանք ԿԲ - ի հրապարակային հայտարարություններին այն մասին, որ նրանք չեն միջամտում արժութային շուկային կամ սահմանափակ են միջամտում, եւ մեզ մոտ վարվում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ապա կարգավորիչը ելնում է այն դրույթից, որ նրա հիմնական նպատակը ֆինանսական համակարգի կայունության պահպանումն է եւ գնաճի նպատակային միջակայքում պահպանումը: Ինչ-որ առումով դա կարելի է հասկանալ, քանի որ գնաճը կանդրադառնա բոլորիս վրա, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման դեպքում մենք կունենանք գնաճի ավելի բարձր տեմպեր", - հիշեցնում է փորձագետը։

 

"Քաղաքական հարցը դրված է հետեւյալ կերպ. արժե արդյոք բնակչության բարեկեցության հաշվին նպաստել արտաքին շուկաներում առանձին տնտեսվարող սուբյեկտների մրցակցային դիրքերի բարելավմանը:> ,- նշում է Հայկազ Ֆանյանը։

 

Տվյալ դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների խնդիրները, օրինակ, ՏՏ ոլորտում, նույն արտահանումը դեպի երրորդ երկրներ, պետք է լուծվեն կառավարության կողմից ։ "Գնդակը կառավարության դաշտում է, և այն պետք է նախաձեռնի համապատասխան միջոցառումներ ՝ հնարավոր կորուստները զսպելու համար։ Օրինակ, 2020 թվականին կորոնավիրուսային համաճարակի շրջանում պետությունը, լավ թե վատ, մի շարք միջոցառումներ է իրականացրել, որոնք ուղղված են տնտեսության համար բացասական հետեւանքների չեզոքացմանը", - նշում է նա։ Ինչպես կարծում է փորձագետը, Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի, վերջին հաշվով, հենց նա է պատասխանատու տնտեսական զարգացման համար: Այն պետք է միջոցներ առաջարկի տնտեսության առանձին ոլորտների կորուստները մեղմելու համար։ Օրինակ, խոսքը կարող է վերաբերել ՏՏ ոլորտի ընկերությունների համար եկամտահարկի որոշակի տոկոսի չափով դրամաշնորհների տրամադրման ծրագրերին ։ "Խոսքը հենց դրամաշնորհների, այլ ոչ թե հարկային արտոնությունների մասին է, քանի որ Ֆինանսների նախարարությունը նպատակ ունի բարձրացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մակարդակը, իսկ հետագայում հավաքագրված հարկերի ծախսումը, այդ թվում ՝ դրամաշնորհների տեսքով, կունենա իր դրական ազդեցությունը", - ընդգծում է տնտեսագետը, հիշեցնելով նաեւ իշխանությունների հարկաբյուջետային գործիքակազմից օգտվելու անհրաժեշտության մասին, բիզնեսի կորուստները մեղմելու համար:

 

Որպեսզի օժանդակությունն արդյունավետ լինի, այն պետք է հասցեական լինի, նշում է Ֆանյանը ։ Կարեւոր է հասկանալ, թե ով, իրականում, այս իրավիճակում աջակցության կարիք ունի ։ Չէ որ նույն ՏՏ ոլորտում սեփական արտադրանքով հանդես եկող ընկերությունները, օրինակ Picsart-ը, գտնվում են ավելի բարենպաստ իրավիճակում, քանի որ կարող են ժամանակին և հնարավորինս համարժեք կերպով վերանայել սեփական արտադրանքի արժեքը։ Աութսորսինգային ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնց արտադրանքի ինքնարժեքի կառուցվածքում կարևոր տեղ է զբաղեցնում աշխատուժը (նրանց աշխատավարձ է վճարվում դրամով՝ դոլարային եկամուտների դեպքում) զրկված են նման հնարավորությունից ։

 

Ընդ որում, փորձագետն ափսոսանքով նշում է, որ հայկական բիզնեսի ֆինանսական կառավարումը բավականին ցածր մակարդակում է։ "Տնտեսվարող սուբյեկտներն արդեն այսօր պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն իրենց արժութային հոսքերը կառավարելու և ֆինանսական ռիսկերը նվազեցնելու համար, օրինակ, հեջավորման գործիքների միջոցով, ինչը թույլ կտա հետագայում խուսափել հնարավոր ռիսկերից", - ընդգծում է նա:

 

Ռուբլին ու դրամն արժեւորվում են, բայց արդյո՞ք երկար ժամանակով

 

Ֆանյանի խոսքով ՝ երկարաժամկետ հեռանկարում ռուսական ռուբլին ոչ միայն կզիջի իր ներկայիս դիրքերը, այլև չի վերադառնա, նույնիսկ, նախաճգնաժամային մակարդակին։ Երբ ռուսական ռուբլին սկսի զիջել դիրքերը, դա մեծապես կանդրադառնա նաև հայկական արժույթի վրա։

 

Ներկայիս անորոշության պայմաններում փորձագետը, այնուամենայնիվ, կանխատեսում է, որ 2022 թվականի արդյունքներով Հայաստանը ոչ միայն կհասնի ՀՆԱ-ի 4,9% - ի աճի, որը կանխատեսվում է ԿԲ-ի կողմից, այլեւ, հնարավոր է, կապահովի բյուջեում ամրագրված 7% ցուցանիշը: Գնաճի առումով պատկերն այնքան էլ վարդագույն չի լինի ։ "Անիրատեսական է տեղավորվել պետբյուջեով ամրագրված 4% միջակայքում՝ գումարած-հանած 1,5% շեղումով, քանի որ մայիսին 12-ամսյա գնաճը արդեն հասել է 9%-ի", - նշում է նա: "Հետագայում վստահաբար կարելի է ասել, որ մենք ականատես կլինենք, որ Հայաստանը ռուսաստանցիների համար կդառնա, նույնիսկ, շոփինգ-տուրզիմի երկիր", - եզրափակել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավարը:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Hayk
Браво журналисту.Отличные заголовок и подзаголовки-цепляют и, самое главное, так легко читабельно про такие муторные темы.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունիՎահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի
Վենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհովՎենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհով
Փորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնումՓորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնում
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթությանԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»
Հայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեինՀայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեին
Ֆրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածքՖրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածք
Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր
Ոչ ֆինանսական հաշվետվականության հարցերը ՀայաստանումՈչ ֆինանսական հաշվետվականության հարցերը Հայաստանում
Մի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ ԹալեբՄի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ Թալեբ
Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսըԵվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներըԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից "Air Arabia"-ի հնարավոր հեռանալու մասին տվյալներ չունի
Հայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումովՀայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումով
2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից
Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամՄհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ
Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության ներկայացուցչինՓաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության ներկայացուցչին
ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. ՔերոբյանԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ շրջանակում հրատապ քննարկում է հրավիրել «Վերին Լարսում» տիրող իրավիճակի առնչությամբՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ շրջանակում հրատապ քննարկում է հրավիրել «Վերին Լարսում» տիրող իրավիճակի առնչությամբ
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին
Հայաստանում ջրի սակագինը վերանայվել էՀայաստանում ջրի սակագինը վերանայվել է
Հայաստանում ապօրինի շինարարության համար տուգանքների չափը կարող է հասնել 3 մլն դրամիՀայաստանում ապօրինի շինարարության համար տուգանքների չափը կարող է հասնել 3 մլն դրամի
Ամերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիաԱմերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիա
Պատգամավոր. ՀՀ իշխանությունների կողմից երկրի տնտեսության զարգացման գործում ՌԴ առանցքային դերի անտեսումը լիովին հակասում է նրա շահերինՊատգամավոր. ՀՀ իշխանությունների կողմից երկրի տնտեսության զարգացման գործում ՌԴ առանցքային դերի անտեսումը լիովին հակասում է նրա շահերին
Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն էԿոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
Սկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալՍկսել են հարվածել ցավոտ կետերին. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը խոստանում է դեկտեմբերի կեսից խստանալ
Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել <կանխիկից>Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել <կանխիկից>
Էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումը թույլ կտա ձևավորել արդյունավետ համակարգ . ՀՀ նախագահԷլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումը թույլ կտա ձևավորել արդյունավետ համակարգ . ՀՀ նախագահ
Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկմանը վերաբերող փոփոխություններըԴեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկմանը վերաբերող փոփոխությունները
Հայաստանն ու ԱԶԲ-ն ավելի քան 126 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱԶԲ-ն ավելի քան 126 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել
Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններումTeam-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
ԱԶԲ-ը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համատեղ ծրագրերը. Մասաթուգու ԱսակավաԱԶԲ-ը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համատեղ ծրագրերը. Մասաթուգու Ասակավա
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-իցՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից
Հայաստանում կխստացվի պատասխանատվությունը ապրանքների հետագծման ազգային օպերատորի նկատմամբՀայաստանում կխստացվի պատասխանատվությունը ապրանքների հետագծման ազգային օպերատորի նկատմամբ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-հոկտեմբերին նվազել է՝ 103,4%-ից մինչեւ 101,6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-հոկտեմբերին նվազել է՝ 103,4%-ից մինչեւ 101,6%
Ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ որպես Հայաստանի տնտեսության աճի գործոն. փոխնախարարը մանրամասներ է ներկայացրելՌուս-ուկրաինական հակամարտությունը՝ որպես Հայաստանի տնտեսության աճի գործոն. փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել
Վերին Լարսի անցակետը դեռևս փակ է բեռնատարների համարՎերին Լարսի անցակետը դեռևս փակ է բեռնատարների համար
Հայաստանն Իսպանիային դուրս է մղել Ռուսաստան վիսկի խոշորագույն ներկրողների շարքիցՀայաստանն Իսպանիային դուրս է մղել Ռուսաստան վիսկի խոշորագույն ներկրողների շարքից
Հայաստանի փոխվարչապետը ծանոթացել է ռուսական արտադրության էլեկտրամոբիլներինՀայաստանի փոխվարչապետը ծանոթացել է ռուսական արտադրության էլեկտրամոբիլներին
Փորձագետ. Հայաստանի համար նոր ատոմային բլոկի առավել ընդունելի տարբերակը ռուսական դիզայնով բլոկներն ենՓորձագետ. Հայաստանի համար նոր ատոմային բլոկի առավել ընդունելի տարբերակը ռուսական դիզայնով բլոկներն են
ԵՏՀ-ը Հայաստանի և մյուս երկրների համար երկարաձգել Է Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտանԵՏՀ-ը Հայաստանի և մյուս երկրների համար երկարաձգել Է Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար   Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար  
FLYONE ARMENIA-ի Սև ուրբաթը.  նոյեմբերի 24-26-ը գրեթե բոլոր ուղղություններով ավիատոմսերի համար գործում է 50% զեղչFLYONE ARMENIA-ի Սև ուրբաթը.  նոյեմբերի 24-26-ը գրեթե բոլոր ուղղություններով ավիատոմսերի համար գործում է 50% զեղչ
Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմսԿոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
Հայաստանն ու Իրաքն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցության գործարկման և վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբՀայաստանն ու Իրաքն աշխատում են ուղիղ ավիահաղորդակցության գործարկման և վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ
2023 թվականի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, աճել է մոտ 5 տոկոսով2023 թվականի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, աճել է մոտ 5 տոկոսով
Հայաստանն ու Շվեյցարիան քննարկել են զբոսաշրջության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հարցերՀայաստանն ու Շվեյցարիան քննարկել են զբոսաշրջության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության հարցեր
ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի բանկերը փորձում են վերադառնալ շահույթի կայուն աճի՝ վարկավորման հաշվինԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի բանկերը փորձում են վերադառնալ շահույթի կայուն աճի՝ վարկավորման հաշվին
Ռուս գործարար Սվետլանա Երշովային է փոխանցվել Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 47.6 տոկոսըՌուս գործարար Սվետլանա Երշովային է փոխանցվել Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 47.6 տոկոսը
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր   Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր  
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայությունների դիմաց նախատեսվում է գանձել պետական տուրքՀայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայությունների դիմաց նախատեսվում է գանձել պետական տուրք
Հայաստանը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ՝ Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման վարկային համաձայնագրումՀայաստանը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ՝ Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման վարկային համաձայնագրում
Նվիրիր ու ստացիր նվեր․ բացառիկ խաղարկություն idplus-իցՆվիրիր ու ստացիր նվեր․ բացառիկ խաղարկություն idplus-ից
2018 թվականի մայիսից Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան2018 թվականի մայիսից Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար 100 հազար դրամ միանվագ օգնության ծրագիրն ավարտվել էԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար 100 հազար դրամ միանվագ օգնության ծրագիրն ավարտվել է
Հայաստանը հնդկական ընկերություններին հրավիրել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքի կառուցմանն ու արդիականացմանըՀայաստանը հնդկական ընկերություններին հրավիրել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքի կառուցմանն ու արդիականացմանը
Հայաստանում քննարկել են ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստման ընթացքըՀայաստանում քննարկել են ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստման ընթացքը
Երազանքից դեպի նպատակ. «Օհանյան Բրենդի Կոմպանի»   Երազանքից դեպի նպատակ. «Օհանյան Բրենդի Կոմպանի»  
Գերմանիան Հայաստանին կհատկացնի 84.6 մլն եվրո դրամաշնորհային և վարկային միջոցներ՝ գերակա ոլորտների զարգացման համարԳերմանիան Հայաստանին կհատկացնի 84.6 մլն եվրո դրամաշնորհային և վարկային միջոցներ՝ գերակա ոլորտների զարգացման համար
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
01.12.2023
RUB4.47-0.07
USD402.880.23
EUR438.70-0.79
GBP509.520.49
CAD297.811.90
JPY27.23-0.05
CNY56.420.02
CHF460.640.63