Արմինֆո.: 2023 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակները, աշխատավարձի նվազագույն չափը և նպաստները: Այդ մասին հունիսի 30-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով՝ նվազագույն աշխատավարձը նախատեսում է ներկայիս 68 հազար դրամից բարձրացնել մինչեւ 75 հազար դրամ։ Կավելանան նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները՝ 28 600-ից մինչեւ 30 700 դրամ (34 հազար դրամ աշխատող մայրերի համար)՝ անկախ այն հանգամանքից ՝ աշխատում է մայրը, թե ոչ ։ Ընդ որում, գյուղական վայրերում նպաստը վճարվելու է կրկնակի՝ 61 400 դրամ, նշել է վարչապետը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, իր հերթին, նշել է, որ 2023 թվականից աշխատող մայրը, ֆիզարձակուրդ մեկնելիս, կպահպանի նպաստ ստանալու իրավունքը:
![]() | 6.87 | 0.04 |
![]() | 405.15 | -0.64 |
![]() | 407.50 | -5.31 |
![]() | 479.66 | -9.52 |
![]() | 311.97 | -2.79 |
![]() | 29.61 | -0.40 |
![]() | 59.52 | -0.33 |
![]() | 423.53 | -2.23 |