
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի կազմակերպիչների հետ։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկայացվել են փառատոնի ընթացքում նախատեսվող միջոցառումները։
Ինչպես ասվում է Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրությունում, STARMUS VI փառատոնի կազմակերպիչների հետ հանդիպման ընթացքում փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին ներկայացրել է փառատոնի հիմնական ուղերձը, ծրագիրը և գրավչությունները զբոսաշրջիկներին ներգրավելու համար։
Հիշեցվում է, որ Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնը հնարավորություն է ընձեռելու խթանելու գիտական տուրիզմը։ Փառատոնի ընթացքում նախատեսվում են ոլորտային հետաքրքիր քննարկումներից մինչև հայտնի երաժիշտների մասնակցությամբ համերգներ, Star party (աստղային երեկույթ) Գառնիում, գիտությանը նվիրված տաղավարներ Ազատության հրապարակում, որոնք բաց կլինեն հանրության համար, ինչպես նաև «108 րոպե Կլոր-սեղան քննարկում» Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում և բազում այլ գիտահանրամատչելի միջոցառումներ։