Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022 18:32
Ալինա Հովհաննիսյան

Վեց ամիս ժամկետով սահմանվել է անմշակ կաշվի՝ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների  արտահանման արգելք

Վեց ամիս ժամկետով սահմանվել է անմշակ կաշվի՝ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների  արտահանման արգելք

Արմինֆո. Կառավարության որոշմամբ, վեց ամիս ժամկետով սահմանվել է անմշակ կաշվի՝ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների (ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102, ԱՏԳ ԱԱ 4103) արտահանման արգելք: Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

 

«Նպատակն է պաշտպանել Հայաստանում տեղական արտադրությունը և ապահովել այն հումքային բազայով՝ այսպիսով խթանելով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը և հնարավորություն ընձեռելով ոլորտի ընկերություններին՝ ընդլայնել արտադրական ծավալները և բարձրացնել արտադրանքի մրցունակությունը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 8-ից և գործելու է մինչև 2023 թ․ հունվարի 8-ը», - ասվում է Էկոնոմիկայի նախարարության  ֆեյսբուքյան  էջում զետեղված հաղորդագրությունում։