Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022 17:29
Նաիրա Բադալյան

Դավիթ Անանյան. Հայաստանի տնտեսությունն իր ներուժը մեծացնող հրատապ կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի

Դավիթ Անանյան. Հայաստանի տնտեսությունն իր ներուժը մեծացնող հրատապ կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի

Արմինֆո.Ռուսական ռուբլին փետրվարի վերջին սկսել էր սրընթաց էժանանալ ամերիկյան դոլարի նկատմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության և արևմտյան պատժամիջոցների ֆոնին։ Դրա փոխարժեքը բարձրացել է մինչեւ 120 ռուբլի:

Այն բանից հետո, երբ ՌԴ կառավարությունը եւ Կենտրոնական բանկը մի շարք միջոցներ ձեռնարկեցին, այդ թվում ' բարձրացնելով տոկոսի հաշվարկային դրույքը, սկսվել է  ազգային արժույթի ամրապնդումը եւ մայիսի 25-ը դրա փոխարժեքը հասել 1 դոլարի դիմաց 55 ռուբլու մակարդակի: Հակամարտության առաջին օրերին ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել էր նաև Հայաստանում, բայց արդեն ապրիլին դրա փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ գերազանցեց նախաճգնաժամային ցուցանիշը։ Ինչ վերաբերում է ամերիկյան դոլարի փոխարժեքին հայկական դրամի նկատմամբ, ապա այն սկսել էր կտրուկ աճել և մարտի 11-ին հասել 518,28 դրամի։ Դրանից հետո սկսել է ինտենսիվորեն նվազել, և առայժմ պահպանվում է 410 դրամի սահմաններում։ Թե ինչպես կզարգանա իրավիճակը ռուսական արժույթի փոխարժեքի նվազման և ԱՄՆ ԴՊՀ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական կտրուկ բարձրացման ֆոնին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը:

 

Անանյանի խոսքով ՝ այսօր շատ դժվար է կանխատեսել, թե որքան երկար ռուսական ռուբլին կպահպանի իր առավելությունը ամերիկյան արժույթի նկատմամբ, քանի որ այս փուլում Ռուսաստանի տնտեսության հեռանկարներն ամբողջությամբ կախված են ինչպես Ուկրաինայի հակամարտության վիճակից եւ դրա տեւողությունից, այնպես էլ այն աշխարհաքաղաքական իրավիճակից, որը կստեղծվի հակամարտության ավարտից հետո: "Եթե ենթադրենք, որ հակամարտությունը կավարտվի մի քանի ամսից, մենք պետք է փորձենք կանխատեսել, թե արդյոք Արեւմուտքը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից, արդյոք դրանք միանգամից կչեղարկվեն, թե դա կարվի աստիճանաբար։ Նման կանխատեսում անելը մի քանի անհայտով հավասարում լուծել է, ուստի մենք ստիպված ենք կողմնորոշվել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների եւ անվանի փորձագետների կանխատեսումներով", - նշել է Անանյանը։ Մասնավորապես, Ռուսաստանի Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը կանխատեսում է, որ ռուբլու փոխարժեքը կշարունակի ամրապնդվել հուլիսին, սակայն 2022-ի վերջում կնվազի եւ կվերադառնա մեկ դոլարի դիմաց 70-75 ռուբլու միջակայք:

 

Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծում է տնտեսագետը, ակնհայտ է, որ ռուսական արժույթի փոխարժեքի նվազումը միջնորդավորված կերպով կանդրադառնա հայկական դրամի փոխարժեքի վրա և բացասաբար կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա։ "Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի բնակչության գնողունակության նվազմանը և Ռուսաստանում համախառն պահանջարկի կրճատման։ Հայ արտահանողները ստիպված կլինեն բարձրացնել ռուսական շուկա մատակարարվող ապրանքների գները, եւ այդ ժամանակ հայկական արտահանումը, հիմնականում, գյուղատնտեսական, կթուլացնի իր մրցունակությունը", - նշում է փորձագետը։

 

Ինչ վերաբերում է դոլար/դրամ զույգին, ապա, ըստ ՊԵԿ նախկին ղեկավարի, չնայած վերաֆինանսավորման տոկոսադրույքի պատմական բարձրացմանը (դաշնային պաահուստի տոկոսադրույքն այժմ գտնվում է 1,5-1,75 տոկոսի մակարդակում, սպասվում է, որ հերթական բարձրացումից հետո կհասնի 3-3,5 տոկոսի մակարդակի - խմբ.), ամերիկյան արժույթի փոխարժեքը Հայաստանում որոշակի ժամանակ կպահպանվի ներկայիս մակարդակում։ Դրա համար կան աաայսօրվա դրությամբ օբյեկտիվ պատճառներ, կարծում է Անանյանը։

 

Այսպես, ռուս-ուկրաինական սրացումից հետո արձանագրվել է Հայաստան կապիտալի մեծ ներհոսք։ Ռուսաստանը, արձագանքելով արևմտյան պատժամիջոցներին, հանդես է եկել պատասխան պատժամիջոցներով։ Մասնավորապես, սկսել է վարել ռուսական ֆինանսական հաստատություններից դոլարային ավանդների դուրս մղման քաղաքականություն։ Արդյունքում՝ Հայաստան են արտագաղթել ոչ միայն ռուսաստանցիներ, այլև՝ նրանց դոլարային ակտիվները։

 

Բացի այդ, Հայաստան տեղափոխվելուց հետո ՏՏ ոլորտի ընկերություններն արտասահմանյան գործընկերների հետ իրենց աշխատանքները շարունակել են դոլարով, ինչպես նաև իրենց աշխատակիցներին աշխատավարձ են վճարել ԱՄՆ դոլարով:

 

Եվ երրորդ հիմնական պատճառն այն է, որ դարձյալ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը ստիպված էր անցնել ռուբլով առևտրի, ինչը բնականաբար ազդել է Հայաստանի հետ առևտրի վրա։ Դա հանգեցրել է ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի կտրուկ կրճատման: Մասնավորապես, ամերիկյան արժույթի ամենախոշոր սպառողը՝ "Գազպրոմ Արմենիան", արդեն մի քանի ամիս ռուսական "Գազպրոմին"  վճարում է ռուբլով։  "Այս իրադարձությունների ֆոնին հսկայական դոլարային ավուարներ են ազատվել, եւ հաշիվը դեռ հօգուտ հայկական դրամի է", - նշում է Անանյանը:

 

Միևնույն ժամանակ, Դավիթ Անանյանը չի բացառում, որ ինչ-որ պահի, ռուս - ուկրաինական հակամարտության ավարտից և արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո հայկական դրամը կրկին կհաղթահարի 500 դրամի շեմը: Նրա խոսքով ՝ Հայաստան արտագաղթած ռուսական բիզնեսն այսօր անհարմարավետ վիճակում է, քանի որ բիզնեսը միգրացիա չի սիրում։ "Եթե մի երկրի տարածքում ձևավորված բիզնեսը մի քանի հարյուր աշխատակցի տեղափոխում է այլ, նույնիսկ, շատ հյուրընկալ երկիր, առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք կորոշեն վերադառնալ", - նշում է նա: Հետևաբար, հակամարտության ավարտից և ՌԴ տարածքում նրանց գործունեությանը խոչընդոտող պատժամիջոցների չեղարկումից հետո արտագաղթածներն արագ վերադառնան իրենց հայրենիք՝ իրենից հետո թողնելով վիթխարի ֆինանսական ճեղք", - պարզաբանում է տնտեսագետը։

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է Անանյանը, այսօր Հայաստանի տնտեսության եւ նրա ֆինանսական շուկայի վրա ազդող գործոններն ու ռիսկերը չեն սահմանափակվում ներքին ասպեկտներով: Ավելի շատ Հայաստանի տնտեսության վրա ազդում են արտաքին գործոնները, այդ թվում ՝ աշխարհաքաղաքական ։ Հետևաբար, այսօր, երբ վիթխարի դոլարային հոսքեր են մտել Հայաստան, պետք է փորձել կիրառել որոշակի դիվերսիֆիկացիոն գործիքներ՝  տնտեսությունում իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, որոնք մեծացնում են նրա ներուժը։ "Այդ դրամական հոսքերը ինչ-որ պահի կանգ կառնեն, եւ Հայաստանի տնտեսությունը կսկսի փլուզվել։ Չէ որ դոլարի հարաբերակցությունը ազգային արժույթի նկատմամբ ցույց է տալիս դրա կայունության աստիճանը, երկրի տնտեսության՝ ցնցումներին դիմակայելու ունակությունը", - նշել է նա։

 

Փորձագետը կարծում է, որ այսօրվա հնարավորությունը պետք է օգտագործել ոչ թե պետական բյուջեի ընթացիկ ծախսերն ավելացնելու, նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակները բարձրացնելու համար, ինչը, անկասկած, լիակատար պոպուլիզմի տպավորություն է թողնում։ Ընդհակառակը, ըստ նրա, պետք է համարձակվել կրճատել ընթացիկ ծախսերը, իրականացնել լայնածավալ և որակյալ կապիտալ ներդրումներ, որոնք տեսանելի ապագայում՝ 3-7 տարվա հեռանկարում, արդյունք ապահովեն։ Ինչպես ընդգծում է տնտեսագետը, կապիտալ ներդրումները միայն Ճանապարհաշինունը չէ, խոսքը վերաբերում է ավելի բարդ հաղորդակցություններին՝ հանգույցներին, դպրոցների և այլն, պարզաբանում է նա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.12.2025
RUB4.78-0.04
USD381.77-0.07
EUR447.700.68
GBP510.66-0.17
CAD277.490.89
JPY24.48-0.02
CNY54.120.02
CHF479.970.93