
Արմինֆո.Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը տապալված է, և առկա խնդիրների լուծման համար պահանջում է բարձր նշաձողի սահմանում։ Այդ մասին հուլիսի 19-ին "Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության" քննարկման ժամանակ հայտարարել է "Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն" հասարակական կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանը։
Դուլգարյանի խոսքով՝ փաստաթուղթը չի արտացոլում ոլորտի շահառուների մտահոգությունը։ Փորձագիտական եւ քաղաքացիական հանրության բազմաթիվ առաջարկներ անտեսվել են կամ մասամբ են ընդունվել, հայտարարել է նա: Մինչդեռ, ռազմավարությունը պետք է ուղղված լիներ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ հասարակական անվստահության հաղթահարմանը, այլև հանրապետությունում ձախողված ոլորտի զարգացմանը։ "Փաստաթղթում իրենց արտացոլումը չեն գտել հարակից համայնքների քաղաքացիների անվտանգության եւ առողջության պահպանման, հետեւանքների համահարթեցման եւ ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման հետ կապված պահերը",- նշել է փորձագետը:
"ԷկոԼուր" տեղեկատվական հասարակական կազմակերպության փորձագետ Վիկտորյա Բուռնազյանն, իր հերթին, նշում է բացթողումը հանքարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացրած նախագծերի վերաբերյալ հասարակական լսումների անցկացման մասով: Նրա խոսքով ՝ փաստաթուղթը չի կոնկրետացնում հետեւանքները հասարակական լսումների ձախողման դեպքում, մինչդեռ, այդ փաստն ինքնին հարակից համայնքների բնակչության դիրքորոշման դրսեւորում է:
Մինչդեռ, ինչպես նշել է փորձագետը, առաջարկվող նախագծում ասվում է, որ պետությունը լիազորված է դիրքորոշում հայտնել նախագծի վերաբերյալ: Դա, իր հերթին, վկայում է այն մասին, որ հաշվի չի առնվելու տեղի համայնքի կարծիքը, կարծում է Բուռնազյանը ։ "Ընդհանուր առմամբ, այսօր հասարակական լսումները զուտ ձեւական բնույթ են կրում։ Դրանց հաճախ ներկա են հանքարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչները կամ նրանց հետ աֆիլացված անձինք, իսկ հարակից համայնքների բնակիչները երբեմն նույնիսկ տեղյակ չեն լսումների անցկացման մասին, կամ ի զորու չեն պաշտպանել սեփական դիրքորոշումը", - ընդգծել է նա: Փորձագետը ուշադրություն է հրավիրում նաև հողի օգտագործման իրավունքի փոխանցման պարզեցված իրավունքի, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) անցկացման հետ կապված խնդիրներին՝ համապատասխան որակյալ կադրերի պակասի առնչությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին տեղի է ունեցել "Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության" եզրափակիչ նախագծի քննարկումը Հայաստանի հանքարդյունաբերության քաղաքականության II ծրագրի շրջանակներում: Նշվել է, որ Ռազմավարության նպատակն է աջակցել ոլորտի կարգավորմանը և առաջընթացին, այն նաև կնպաստի, որպեսզի հանքարդյունաբերությունը դրական և օրինական դեր խաղա Հայաստանի կայուն զարգացմանն ու տնտեսական աճին նպաստելու գործում: Վերջինս պետք է ուղղված լինի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարմանն ու նվազեցմանը, ինչպես նաև եկամուտների համաչափ/արդարացի բաշխմանը։