16:07
 Հինգշաբթի, 21 Հուլիսի 2022 16:07
Նաիրա Բադալյան

Ներմուծողներին կպարտավորեցնեն ներկայացնել ազատ վաճառքի հավաստագիր

Ներմուծողներին կպարտավորեցնեն ներկայացնել ազատ վաճառքի հավաստագիր

Արմինֆո.Հայաստան ապրանք ներմուծողները պետք է ներկայացնեն ազատ վաճառքի հավաստագիր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան նախաձեռնությունը հավանության է արժանացել հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում:

 

Ազատ վաճառքի հավաստագիրը՝ Certificate of Free Sale (CFS), հաստատում է, որ օտարերկրյա շուկայում ներկայացված արտադրանքը համապատասխանում է այն պահանջներին, որոնք գործում են արտադրող երկրում և ազատ շրջանառվում է ներքին շուկայում:

 

Ինչպես նշվում է փաստաթղթին կից պարզաբանման մեջ, մի շարք երկրներում գոյություն ունի ընթացակարգ, որի համաձայն, ներմուծողը պարտավոր է ներկայացնել փաստաթուղթ, որը հավաստում է արտահանման երկրում տվյալ ապրանքի ազատ վաճառքը: Մասնավորապես, տվյալ հավաստագիրը պահանջվում է ներկայացնել ԱՄԷ-ում, արաբական մի շարք այլ երկրներում, ինչպես նաև Արգենտինայում ։

Այդ կապակցությամբ ուսումնասիրվել է մի շարք երկրներում, այդ թվում ՝ ԵԱՏՄ անդամ պետություններում նման հավաստագրի տրամադրման փորձը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը. նշված հարցի լուծման համար Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ուկրաինայում և Նիդերլանդներում տրամադրվում է հավաստագիր, որը հավաստում է ապրանքի ազատ վաճառքը արտահանող երկրի տարածքում: Հավաստագիրը տրամադրվում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ կառավարման ոչ պետական մարմինների կողմից: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում Ռուսական արտահանման կենտրոնի, Բելառուսի Հանրապետությունում, Ուկրաինայում ՝ Առևտրաարդյունաբերական պալատի, իսկ Նիդերլանդներում այդ փաստաթուղթը տրամադրվում է Գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և սննդամթերքի որակի նախարարության կողմից։ Այս հարցն օրենսդրորեն կարգավորված չէ ՀՀ-ում։ Այժմ առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնել վկայական տալու իրավունքը։