Հինգշաբթի, 21 Հուլիսի 2022 16:09
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Տնտեսության էպիզոդիկ երեւույթներն այսօր կարող են դրական ազդեցություն ունենալ, բայց վաղը մենք կմնանք կոտրած տաշտակի առջեւ, եթե չլինի ազգային տնտեսության հստակ կառուցվածք

Փորձագետ. Տնտեսության էպիզոդիկ երեւույթներն այսօր կարող են դրական ազդեցություն ունենալ, բայց վաղը մենք կմնանք կոտրած տաշտակի առջեւ, եթե չլինի ազգային տնտեսության հստակ կառուցվածք

Արմինֆո. Փետրվարի վերջից Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների շուրջ 140 հազար քաղաքացի, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձեր: Սակայն նրանց ազդեցությունը երկրի տնտեսության վրա կարող է լինել կարճաժամկետ՝ ազգային տնտեսության հստակ կառուցվածքի բացակայության դեպքում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

 

Հայաստանի փոքր սպառողական շուկայի համար, ըստ նրա, դա լուրջ դինամիկա է։ Սակայն երկրից վերջիններիս հեռանալուց հետո, ինչպես նշել է փորձագետը, տնտեսությունը կարող է լուրջ հարված ստանալ, եթե պետությունը չունենա ազգային տնտեսության հստակ կառուցվածք և կանխատեսելի զարգացումներ։

 

"Մեզ համար էպիզոդիկ երևույթներն այսօր կարող են դրական ազդեցություն ունենալ, բայց վաղը մենք մեր խնդիրներով կմնանք կոտրած տաշտակի առջեւ", - ասել է նա:

 

Տնտեսության աճի արձանագրվող ցուցանիշները (հունվար-մայիս ամիսներին՝ 10,2% - խմբ.), փորձագետն, առաջին հերթին, պայմանավորել է հենց սպառողների թվի ավելացմամբ։ Բացի այդ, նա մատնանշել է զբոսաշրջության աշխուժացումը, ինչը, հիմնականում, կապված է Սփյուռքի բազմահազար ներկայացուցիչների Հայաստան գալու հետ, որը Մանասերյանը բավականին սովորական երևույթ է համարում։ Խոսելով արդյունաբերության մասին՝ փորձագետը նշել է, որ ճյուղն, անշուշտ, որոշակի աշխուժություն է ապահովել, սակայն նշել է, որ դա այն ոլորտը չէ, որի հաջողություններով արժեր հպարտանալ, "որովհետև մենք լրացուցիչ արժեք չենք ստեղծում, այլ, պարզապես, վաճառում և եկամուտ ենք ստանում հողից կորզվածից", - ասել է տնտեսագետը։

 

Ըստ նրա, այսօր Հայաստանում են շահեկան վիճակում են միայն ներկրողները, որոնք գերշահույթ են ստանում դրամի արժեւորման պատճառով, ինչն ուղեկցվում է ներքին շուկայում գների աճով:

 

"Ես շատ կցանկանայի կառավարությունից պարզաբանումներ լսել այն մասին, թե որն է եղել նրանց ներդրումը գրանցվող տնտեսական աճի մեջ, որն է նրանց վարած քաղաքականության արդյունք", - նշել է նա:

 

Այս համատեքստում Մանասերյանն ընդգծել է, որ գների բարձրացման հարցում չարժե հղում անել միայն միջազգային շուկային և խոսել ներմուծման գնաճի մասին: "Մենք ներմուծումից կախված տնտեսություն ենք, որը ներմուծում է գները միջազգային շուկայից։ Եվ դրամով արտահայտված այդ գները պետք է արդեն մի փոքր նվազած լինեին, ինչը տեղի չի ունեցել։ Դա խոսում է այն մասին, որ գնագոյացման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է ոչ պատշաճ մակարդակով", - ասել է նա։

 

Ընդ որում, տնտեսագետը դրական է գնահատել Կենտրոնական բանկի դերը դրամավարկային քաղաքականության վարման տեսանկյունից։ Գների կայունացման գործիքակազմը կիրառվում է, սակայն ընդհանուր միտումների դեմ, Մանասերյանի կարծիքով, ոչ մի քայլ չկա։ Այս իմաստով նա նշել է Էկոնոմիկայի նախարարության, Ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, Մրցակցության պաշտպանության կոմիտեի և այլոց համակարգված քաղաքականության եւ ընդհանուր մոտեցումների անհրաժեշտությունը:

 

Հիշեցնենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2022թ. հունվար-մայիս ամիսներին արագացել է մինչեւ տարեկան 10,2 տոկոս (նախորդ տարվա 4,3 տոկոսից), ինչն ուղեկցվում է արտահանման եւ ներմուծման աճի բարձր տեմպերով: Ս. թ. մայիսին 2021 թ. մայիսի   համեմատ տնտեսական ակտիվության աճն արագացել է մինչև 13% (նախորդ տարվա 10,9%-ից), ընդ որում, միայն 2022թ.  մայիսին աճելով 6,1%-ով (2021 թ. մայիսին 2% աճի և 2022 թ. ապրիլին 5,3% աճի դիմաց):

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալների՝ 2022թ. հունվար-մայիսին տնտեսական ակտիվության աճը, հիմնականում, պայմանավորել են ծառայությունների ոլորտը ՝ 24,9% - ով, էներգետիկ համալիրը ՝ 13,1% - ով և շինարարության ոլորտը ՝ 11,4% - ով, և ավելի քիչ ՝ առևտրի ոլորտը ՝ 8,9% - ով և արդյունաբերական հատվածը՝ 2,7% - ով:

 

Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում 2021 թվականի հոկտեմբերից մինչեւ 2022թ. հունիսի 22-ը

Դրամը 14% - ով արժեւորվել է դոլարի նկատմամբ (միջին հաշվով 485 դր/$1- ց), եվրոյի նկատմամբ' 22%-ով (միջին հաշվով 563 դր/1EUR-ից)' արժեզրկվելով ռուբլու նկատմամբ 6% - ով (միջին հաշվով 6,7 դր/1rub-ից): Հրակ է նշել, որ 2022թ. մարտից ի վեր արժութային շուկայում դիտվող բարձր փոփոխականությունը պայմանավորված էր Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի համալիր, աննախադեպ, մասշտաբային պատժամիջոցներով ՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության ֆոնին ։ Մասնավորապես, ընթացիկ տարվա փետրվարի 24-ից մինչեւ հունիսի 22-ը Հայաստանի մանրածախ արժութային շուկայում ռուսական ռուբլու նկատմամբ դրամը արժեզրկվել է 19 տոկոսով՝ միջին հաշվով մինչեւ 7,1 դրամ/1RUB: Ընդ որում, տվյալ ժամանակահատվածում դրամն արժեւորվել է ինչպես ԱՄՆ դոլարի նկատմամբ' 13% - ով' մինչև 417 դրամ/$1, այնպես էլ եվրոյի նկատմամբ' 19% - ով' մինչև 439,5 դրամ/1EUR:

 

Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը փոխարժեքի թուլացման համար շուկա արհեստական մուտք գործելու անհրաժեշտության կոչերի առնչությամբ նշել է, որ կարգավորիչի նման գործողությունները, հնարավոր է, օգնեն բիզնեսի որոշակի հատվածին՝ արտահանողներին, սակայն, արդյունքում՝ դրա համար կվճարեն հանրության լայն շերտերը: "Եթե մենք գնանք մեր մանդատի դեմ, արհեստականորեն արժեզրկենք դրամը, ապա կբախվենք գնաճի նոր ալիքի, որը կանդրադառնա բոլորի վրա", - ասել է ԿԲ ղեկավարը:

 

Ստեղծված պայմաններում նա կարևորել է պետության կողմից հատվածային քաղաքականության իրականացումը, որի հիման առավել տուժած, մրցունակությունը կորցրած ոլորտները պետությունից աջակցություն կստանան լրացուցիչ սուբսիդիաների տրամադրման, հարկերի նվազեցման և այլ տեսքով:

 

Գնահատական տալով Կենտրոնական բանկի քաղաքականությանն առկա պայպաններում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. "Մենք ապրում ենք ոչ տրիվիալ ժամանակներում, և այսօր անհրաժեշտ է օգտագործել բոլոր գործիքները, որպեսզի տնտեսությունը դուրս գա աճի բարձր տեմպերի": Ընդ որում, նա ընդգծել է, որ դրամի ամրապնդումը կարող է հանգեցնել արդյունաբերության կրկնակի «ոչնչացման», ինչը տեղի է ունեցել 2000-ականների սկզբին: "Ես ականատես եմ եղել, թե այդ  շրջանում ինչպես են տուժել մեր արտադրողները, արտահանողները, թե ինչպես տեղական արտադրանքը խանութների վաճառասեղաններին փոխարինվել է Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից բերվածով եւ այլն", - ասել է նա: Հետևաբար, գտնվելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, Քերոբյանը հայտարարել է, որ չի կարող թույլ տալ անցյալի սցենարների կրկնություն՝ այդ համատեքստում հղում անելով կառավարության որդեգրած արդյունաբերական զարգացման քաղաքականությանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61