Չորեքշաբթի, 27 Հուլիսի 2022 16:45
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Եթովպիան քննարկում են էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիական կրթության բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանն ու Եթովպիան քննարկում են էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիական կրթության բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները

Արմինֆո. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգավ Ալեմայեհու Տեգենուի գլխավորած պատվիրակությանը։ 

 

ԲՏԱ նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, անդրադարձել  թվայնացման, ստարտափների զարգացման, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող ծրագրերին։

 

Արգավ Ալեմայեհու Տեգենուին իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական ուղղություններով Եթովպիայում ձեռքբերումները՝ ընդգծելով արդյունաբերական կենտրոնների, էկոհամակարգի, տեխնոարդյունաբերության զարգացմանն ուղղված ձեռքբերումները։  

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և մի շարք այլ ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։

 

Գևորգ Մանթաշյանը հյուրերին է ներկայացրել նաև Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի միջոցառումներն՝ առանձնացնելով  սեպտեմբերի 5-10-ը կայանալիք «Սթարմուս VI» գիտության և արվեստի միջազգային փառատոնը, հրավիրելով եթովպիական պատվիրակությանը մասնակցելու մեր երկրում անցկացվող նշանակալի այդ իրադարձությանը։