Հինգշաբթի, 28 Հուլիսի 2022 12:59
Նաիրա Բադալյան

Վաշինգտոնը 120 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսական կայունության համար

Վաշինգտոնը 120 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսական կայունության համար

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հուլիսի 28-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացման նպատակով համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին" ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

 

Վաշինգտոնը Երեւանին 120 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի: Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության շուրջ համաձայնագրի կնքման առաջարկությանը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հունիսի 23-ին: Փաստաթղթի պարզաբանման մեջ ասվում է, որ համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության եւ տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ծրագրում է իր ներդրումը բաշխել հետեւյալ կերպ. 68 մլն 565 հազար դոլար կուղղվի ժողովրդավարության առաջխաղացմանը, իսկ 51 մլն 435 հազար դոլար ՝ տնտեսական անվտանգության բարձրացմանը:

 

Փաստաթղթում նշվում է, որ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի եւ COVID - 19 համաճարակի հետեւանքով առաջացած ցնցումները, ինչպես նաեւ 2021 թվականի արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդյունավետ եւ հաշվետու կառավարման հաստատման, ժողովրդավարական ձեռքբերումների պահպանման, ինչպես նաեւ տնտեսական մարտահրավերների հաղթահարման գործում: