Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2022 12:15
Ալեքսանդր Ավանեսով

Բնակելի շենքերի սպառողների ջրամատակարարումն ապահովող 200 պոմպակայաններ կփոխանցվեն "Վեոլիա Ջուր" ընկերության հավատարմագրային կառավարմանը. նախարար

Բնակելի շենքերի սպառողների ջրամատակարարումն ապահովող 200 պոմպակայաններ կփոխանցվեն "Վեոլիա Ջուր" ընկերության հավատարմագրային կառավարմանը. նախարար

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն, բազմահարկ շենքերի սպառողների ջրամատակարարումն ապահովող շուրջ 200 պոմպակայաններ կփոխանցվեն "Վեոլիա Ջուր" ընկերության հավատարմագրային կառավարմանը: Այդ մասին օգոստոսի 24-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Նրա խոսքով, այդ պոմպակայանների փոխանցումը հնարավոր չէ իրականացնել սովորական ռեժիմով, եւ այդ պատճառով հատուկ որոշում է նախապատրաստվում: Այսպիսով, ինչպես նշել է նախարարը, այդ շենքերի բնակիչները կդառնան "Վելլիա Ջուր" ընկերության օրինական բաժանորդներ: Այս պահին, ըստ Քերոբյանի, այդ շենքերի բնակիչները ստիպված են գումար վճարել համատիրություններին կամ այդ շենքերի այլ կառավարիչներին՝ ջրամատակարարման ծառայությունների համար: Քերոբյանը նշել է, որ հաճախ անհրաժեշտություն է առաջանում շտապ միջոցներ ձեռնարկել արդյունավետ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։