Արմինֆո.Սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում կիրականացվի "Ներուժ 3.0" մասնագիտական հայրենադարձության ծրագիրը, որին կմասնակցեն 30 ստրատափ-թիմերի ավելի քան 60 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ մասին Հայաստանի առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել Է բարձրեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը։
Ծրագրին մասնակցելու հիմնական չափանիշները, փոխնախարարի խոսքով, մասնակիցների հայկական ծագումն է, ձևավորված թիմը, իսկ ընտրության ընթացքում նախապատվությունը կտրվի այն թիմերին, որոնց գաղափարները հիմնված են գիտական մշակման վրա:
"Հայաստանը հայտնի է որպես ՏՏ աութսորսինգի երկիր, իսկ մենք ուզում ենք ռեբրենդինգ իրականացնել և դառնալ ապրանք ստեղծող երկիր, որի հիմքում լինելու է գիտական և տեխնոլոգիական ներուժը, ինչը պատմականորեն Հայաստանն ունեցել է ։ Եվ մենք դա հիմա փորձում ենք վերականգնել։ Ծրագրի հիմնական առաքելությունը Սփյուռքի գիտական միտքն ու տեխնոլոգիական ներուժը Հայաստան ներմուծելն է ", - ասել է Սահակյանը:
Խոսելով ծրագրի նախորդ տարիների արդյունքների մասին ՝ փոխարտգործնախարարն ընդգծել է վերջինիս արդյունավետությունը ։ Այս առնչությամբ նա տեղեկացրել է, որ "Ներուժ" ծրագրին մասնակցող ստրատափներն աճում են, Հայաստանը ներկայացնում են միջազգային հարթակներում: "Տեսնելով նման արդյունավետությունը՝ մՄենք որոշում ենք կայացրել շարունակել այդ ծրագրի իրականացումը", - հավելել է փոխնախարարը:
Դրամաշնորհային հիմնադրամը, ըստ նրա, այս փուլում կազմում է 45 մլն դրամ, սակայն դա վերջնական ծավալը չէ, քանի որ բանակցությունները պոտենցիալ ներդրողների հետ դեռ շարունակվում են:
Ինչպես պարզաբանել է Սահակյանը, ծրագրի իրականացման արդյունքում շահած թիմերը պարտավորվում են մեկ տարվա ընթացքում իրենց գործունեությունը ծավալել Հայաստանում: "Հաշվի առնելով, որ մեր երկրում շահավետ եւ հետաքրքիր է աշխատել տեխնոլոգիական ոլորտում, "Ներուժ" նախորդ ծրագրերի հաղթող ստարտափները դեռեւս Հայաստանում են", - ասել է նա:
Նշենք, որ "Ներուժ" ծրագիրը պետական է և իրականացվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է: