Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2022 11:27

Արդշինբանկը ճանաչվել է տարվա մանրածախ բանկ՝ Asian Banking & Finance միջազգային ամսագրի կողմից

Արդշինբանկը ճանաչվել է տարվա մանրածախ բանկ՝ Asian Banking & Finance միջազգային ամսագրի կողմից

Արմինֆո.Asian Banking & Finance միջազգային բիզնես հրատարակության ամենամյա Asian Banking & Finance Wholesale and Retail Banking Awards 2022 մրցանակաբաշխությամբ Արդշինբանկը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է որպես տարվա մանրածախ բանկ Հայաստանում։

Մրցույթի արդյունքներով փորձագիտական ​​ժյուրին բարձր է գնահատել Արդշինբանկի գործունեությունը, նրա մանրածախ ծառայությունները, ինչպես նաև դրանց արդյունավետությունը սպառողների շրջանում: Այս տարի առաջադրումների թիվը հասել է առավելագույնին, ինչը ցույց է տալիս, որ ոլորտը շարունակում է լավ արդյունքներ գրանցել և մրցունակ մնալ նույնիսկ ոչ կայուն տնտեսական պայմաններում:

 

Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը պարզաբանում է. Asian Banking & Finance-ի այս մրցանակը ևս մեկ նվաճում է հեղինակավոր միջազգային մրցանակաների շարքում՝ անկախ գնահատողի կողմից: Հեռավար բանկային ծառայությունը մեզ համար դառնում է հաճախորդների հետ հարաբերությունների գլխավոր ուղղություններից: Բանկն իր գործունեության ընթացքում ակտիվորեն ներդնում է տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվայնացում, որպեսզի հաճախորդներին հնարավորինս շատ բանկային պրոդուկտներ հասանելի լինեն առցանց ձևաչափով և նրանք ազատ լինեն ֆիզիկապես բանկ այցելելու անհրաժեշտությունից։ Արդշինբանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար նախատեսված բանկային ծառայությունների ավելի քան 80 տոկոսը հասանելի է հեռավար տարբերակով: Այսօր Արդշինբանկի բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են ստանալ և մարել վարկեր, ներդնել ավանդներ, ստանալ ապահովագրություն, կառավարել իրենց հաշիվները, կատարել ցանկացած վճարում, այդ թվում՝ պետբյուջե, փոխանակել արտարժույթը ավելի շահավետ փոխարժեքով, կատարել անհպում վճարումներ անմիջապես հեռախոսով՝ ArdshinPay-ի կամ Apple Pay-ի միջոցով: Մեր վերջին պրոդուկտը Visa Gold թվային քարտերն են, և դրանք միայն առաջին քայլերն են Արդշինբանկի հաճախորդների սպասարկման նոր ձևաչափին՝ ապագայի բանկին անցնելու ճանապարհին: Հաճելի է, որ մեր աշխատանքը հերթական անգամ բարձր են գնահատել միջազգային փորձագետները»:

 

Նշենք, որ Արդշինբանկը բազմիցս որպես Հայաստանի լավագույն բանկ է ճանաչվել «Global Finance», «Euromoney» և «The Banker»  միջազգային ամսագրերի կողմից, իսկ Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է «Տարվա գործարք Եվրոպայում»:

 

2022 թվականի մայիսին Արդշինբանկը դարձել է առաջին բանկերից մեկը, որը մասնակցեց կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների փոխանցման պետական ​​ծրագրին, ըստ որի թոշակառուները և այն անձինք, ովքեր կենսաթոշակ են ստանում Արդշինբանկի քարտերով,  ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կոմունալ վճարումների ժամանակ ստանում են 10% cashback: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդշինբանկի թոշակառու հաճախորդների բազան կազմում է մոտ 50,000 մարդ, Հայաստանում այս ծրագիրը կարելի է համարել գլոբալ և համակարգային:

 

Հաղթողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://lnkd.in/g66NfeK5