Երեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2022 13:30
Ալեքսանդր Ավանեսով

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Արմինֆո. 2023թ. հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանա աշխատանքի դիմաց վարձատրության նվազագույն չափը։ Այդ մասին սեպտեմբերի 6-ին լրագրողներին հայտարարել է  աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

 

Նրա հավաստմամբ՝ նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը ներկայիս 68 հազար դրամից կավելանա մինչեւ 75 հազար դրամ։ Ինչպես ընդգծել է փոխնախարարը, այս բարձրացումը կդառնա կառավարության ծրագրի իրականացման փուլերից մեկը, որն ուղղված է մինչեւ 2025 թվականը

 նվազագույն աշխատավարձը  85 հազար դրամի հասցնելուն: Նախատեսվում է բարձրացնել ոչ միայն աշխատանքի դիմաց վարձատրության նվազագույն չափը, այլև՝ բազային տոկոսադրույքը։

 

Սարգսյանը նաեւ հավելել է, որ 2023 թվականին նախատեսվում է եւս 3 հազար դրամով բարձրացնել քաղաքացիների կենսաթոշակները: Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ից արդեն երեք հազար դրամով բարձրացրել են կենսաթոշակները ։ "Իհարկե, դա այն գումարը չէ, որը լուծում է խնդիրները, բայց մենք ընթանում ենք փուլային ճանապարհով՝ հաշվի առնելով տնտեսության վիճակը եւ պետության հնարավորությունները", - ընդգծել է փոխնախարարը: