Արմինֆո.FLY ONE Armenia-ի գործունեության առաջին տարեդարձի նախաշեմին ավիաընկերությունը դեպի Հայաստան եւ Հայաստանից տեղափոխել է ավելի քան 200 հազար ուղեւորի: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է FLY ONE Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
"Սա իսկապես այն նշաձողն է, որի մասին արժե խոսել", - ասել է նա, նշելով, որ ամեն օր ընկերությունը տեղափոխում է շուրջ 2 հազար ուղևորի։ Այսօր FLY One Armenia-ն ավիափոխադրում է իրականացնում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Թուրքիայի, Վրաստանի քաղաքների ուղղությամբ՝ ունենալով թռիչքների ամենալայն աշխարհագրությունը հայաստանյան մյուս ավիափոխադրողների շրջանում:
Անանյանի խոսքով ՝ այս ձմռանը ընկերությունը մտադիր է ավելացնել եւս 2 ռուսական ուղղություն՝ Եկատերինբուրգ եւ Մինվոդի, եւ 2 եվրոպական ուղղություն, որոնց մասին կհայտարարվի առաջիկա շաբաթներին:
Բացի այդ, ինչպես նշել է FLY ONE Armenia-ի ղեկավարը, ավիաընկերությունը լուրջ ներդրումներ է իրականացնում մարդկային կապիտալի զարգացման գործում: Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ ընկերությունը բաց է բուհերի հետ համագործակցության համար՝ թռիչքային անձնակազմի համալրման համատեքստում։ "Եվ այս առումով մենք առաջընթաց ունենք. այսօր մենք կարող ենք պատրաստել անձնակազմ ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան", - ընդգծել է նա:
Նշենք, որ FLYONE ARMENIA (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ 2021թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ընկերությանը տվեց օդանավ շահագործողի հավաստագիր: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ կոդը և ICAO FIE եռանիշ կոդը։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 եւ Airbus- A319 ընտանիքի ինքնաթիռներից:
Ընկերությունն աշխատում է որպես FLYONE-ի հայկական ստորաբաժանում: Ընկերության աշխատանքը գործարկվել Է 2016 թվականին Մոլդովայի Հանրապետությունում և ներկայումս ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանի ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը: FLYONE - ը բազմիցս ընդգրկվել է EMEA (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) կատեգորիայում լավագույն 10 առավել ճշտապահ ընկերությունների շարքում:
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը, ներառյալ հավելյալ ծառայությունները, կարելի է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում: