Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2022 14:45
Նաիրա Բադալյան

Ռուստամ Բադասյանն ու Լին Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը մաքսային և հարկային ոլորտներում

Ռուստամ Բադասյանն ու Լին Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը  մաքսային և հարկային ոլորտներում

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։

 

ՊԵԿ հաղորդագրւոթյան համաձայն, հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դրական է գնահատել հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունը և բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ 

 

ՊԵԿ նախագահը հատկապես կարևորել է ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի հետ կապված ընթացիկ աշխատանքները, ծրագրի շրջանակում կազմակերպվող վերապատրաստման  դասընթացները, որոնց նպատակն է սահմանային համատեղ կառավարում իրականացնող պետական մարմինների աշխատանքների օպերատիվ համակարգումը և սահմանի համալիր կառավարման գործընթացներին սահմանային հսկողություն իրականացնող մարմինների ակտիվ ու համակարգված ներգրավումը։

 

Հանդիպման ընթացքում փոխանակվել են մտքեր՝ մաքսային և հարկային ոլորտներում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն  ուղղված քայլերի վերաբեյալ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ապահովել շարունակական փոխգործակցությունը։