Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2022 18:08

FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է Հայաստանի ավիացիոն ուղևորափոխադրումների առաջատարը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է Հայաստանի ավիացիոն ուղևորափոխադրումների առաջատարը

Արմինֆո. Հայկական առաջին ազգային բյուջետային ավիաընկերությունը՝ FLYONE ARMENIA-ն, 2022թ․ ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով ամենաշատ ուղևորներ փոխադրած ընկերությունն է։

 

Ընկերության հաղորդագրության համաձայն, անցած 10 ամիսների ընթացքում ընկերությունը սպասարկել է ավելի քան 300.000 ուղևորի, որոնք FLYONE ARMENIA-ի օդանավերով ճամփորդել են Հայաստան և այլ երկրներ։ Հատկանշական է, որ 2003թ․ առ այսօր հայաստանյան որևէ ավիաընկերության չէր հաջողվել հայաստանյան ավիափոխադրումների ոլորտում վերականգնել առաջատար դիրքը։

 

«FLYONE ARMENIA ընկերությունը բազմիցս հայտարարել է հայկական ավիացիոն շուկայում առաջատար ընկերությունը դառնալու նպատակի մասին։ Այսօր, ընկերության գործունեության մեկնարկի մեկամյակին ընդառաջ, տեղեկացանք, որ առաջին ազգային բյուջետային ավիաընկերությունը հաջողությամբ հասել է իր առջև դրված նպատակներից մեկին։ Շնորհակալություն եմ հայտնում FLYONE ARMENIA-ի բոլոր ուղևորներին՝ վստահության համար, ինչպես նաև ընկերության անձնակազմին և մեր բոլոր գործընկերներին»,- ասել է ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

 

FLYONE ARMENIA-ի խորհրդի նախագահը նշել է, որ առաջիկայում ընկերությունն էլ ավելի է ընդլայնելու թռիչքների աշխարհագրությունը։ «Տեղյակ եք, որ հոկտեմբերի 19-ին տրվում է դեպի Եկատերինբուրգ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը։ Տեսանելի ապագայում մեր ավիացիոն ցանցին կավելանան Միներալնիյե Վոդի քաղաքը։ Ավիաընկերությունն անելու է հնարավորն առաջատար դիրքը պահպանելու և փոխադրումների ծավալներն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Անանյանը։

 

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ Այն FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Եկատերինբուրգը, Քիշնևը, Փարիզը, Լիոնը, Միլանը, Թբիլիսին և Ստամբուլը:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին

 

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։