Արմինֆո. Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ճյուղային շուկաների ձևավորմանը, ապա դա դառնում է ոչ միայն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլև տնտեսական ինտեգրման ներուժի իրացման և արդյունաբերության ոլորտի լիարժեք զարգացման ռեսուրսային հարթակի անհրաժեշտ պայման։
Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 21-ին Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ իր ելույթում։
«Այս համատեքստում մենք պատրաստ ենք Միության բոլոր անդամ պետությունների շահերի հաշվի առնման և փոխըմբռնման վրա հիմնված կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման ուղղությամբ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։
Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Իհարկե, սա շատ զգայուն թեմա է, և մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում», - հայտարարել է վարչապետը։
RUB | 4.03 | 0.1 |
USD | 401.31 | -1.72 |
EUR | 424.71 | 0.52 |
GBP | 512.11 | -0.46 |
CAD | 285.83 | -0.86 |
JPY | 26.65 | -0.20 |
CNY | 55.25 | -0.23 |
CHF | 457.23 | 1.26 |