Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2022 19:00
Ալինա Հովհաննիսյան

ԿԲ ղեկավար. 2023 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 7 տոկոս

ԿԲ ղեկավար. 2023 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 7 տոկոս

Արմինֆո.Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը նախատեսում է 7% տնտեսական աճ։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացնելով ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախագիծը։

 

Այս առումով նա ընդգծել է, որ բյուջեի նախագիծը, հիմնականում, նախատեսում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելի դանդաղ աճ, կապիտալ ծախսերի աճի տեմպերի արագացում եւ պետական պարտքի աճի տեմպերի նվազում։ Արդյունքում՝ բյուջեի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա կլինի չեզոք։

 

2023 թվականի տնտեսական աճի հիմքում, ըստ նրա, դրվելու են առանցքային ներդրումների էական աճը, այդ թվում, պետական՝ արտադրողականության բարձրացման, մրցակցության խթանման և արտահանման աճի համար ամուր հիմքերի ձևավորման համար: Տնտեսական աճի ապահովումը, ինչպես նշել է Մարտին Գալստյանը, էապես կախված կլինի ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների իրականացումից եւ արտահանման ու ներդրումների խթանման միջոցառումներից։

 

Գալստյանն ընդգծել է, որ նշված աճի եւ հարկային քաղաքականության բարելավման շրջանակներում ՀՆԱ-ում հարկերի մասնաբաժինը 2023 թվականին կաճի 0,5 տոկոսով ՝ կազմելով 23,7 տոկոս:

 

Բացի այդ, նախատեսվում է ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի մասնաբաժնի ավելացում,

հասցնելով 5,9% մակարդակի, ընդ որում,  նվազեցնելով ՀՆԱ-ում ընթացիկ ծախսերի մասնաբաժինը՝ մինչև

21,9%:

 

Կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 3,1 տոկոս, հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք, նպաստելով պարտքային բեռի նվազեցմանը 1,1 տոկոսային կետով ՝ մինչեւ 49,7 տոկոսի ։ Միաժամանակ, ԿԲ ղեկավարը նշել է, որ 2023 թվականի պետական բյուջեի ծրագրի լիարժեք իրականացումը մեծապես կախված կլինի նաեւ 2022 թվականի բարձր տնտեսական ակտիվությունը համաչափ կայուն երկարաժամկետ տնտեսական աճի վերածելու հնարավորությունից:

 

Նա ընդգծել է, որ մակրոտնտեսական կայունության առաջանցիկ պահանջարկի կարգավորման համար 2023 թվականին հարկ կլինի իրականացնել զսպող հարկաբյուջետային քաղաքականություն։ Միևնույն ժամանակ, ըստ Գալստյանի, պետք է արձանագրել, որ բարեփոխումների և բյուջեի ծախսերի բարելավման, կապիտալ ծախսերի մասնաբաժնի ավելացման և հարկերի հավաքագրման բարելավման միջոցառումների լիարժեք իրականացումը անհրաժեշտ հիմքեր կստեղծի ՀՆԱ-ի աճի ներուժի բարձրացման և երկարաժամկետ հեռանկարում դրա կայուն աճի ապահովման համար: