Արմինֆո. 2023 թվականին, ըստ պետական բյուջեի նախագծի, Հայաստանի Հանրապետության մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 23 մլրդ դրամ կամ շուրջ 56 մլն դոլար (դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը գրանցվել է 404.74դրամ/1դոլարի մակարդակում)։ Այդ մասին նոյեմբերի 3-ին կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականի համեմատ մենք տասնապատիկ ավելացնում ենք սուբսիդավորման ծրագրերի ֆինանսավորումը։ 2018 թվականին մենք հատկացրել ենք 2,5 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 6,4 մլրդ դրամ, 2020 թվականին՝ 14 մլրդ դրամ, 2021 թվականին՝ 12,3 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 18 մլրդ դրամ», - նշել է վարչապետը։
Այսպիսով, ինչպես նշել է Փաշինյանը, 4 տարվա ընթացքում երկրի մարզերում ներդրվել է 100 մլն դոլար «Մենք պետք է առավելագույնս զարգացնենք այդ գործիքը եւ այն դարձնենք առավել արդյունավետ", - ասել է նա:
Այս ծրագրային հայտերը, հիմնականում, ուղղված են հանրապետության համայնքներում կապիտալ ներդրումներին՝ փողոցների, զբոսայգիների, պուրակների, գյուղերի մանկական խաղահրապարակների բարեկարգմանը, հասարակական շենքերի, մշակույթի տների, մանկապարտեզների, միջոցառումների անցկացման սրահների կառուցմանն ու վերանորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրատարների և գիշերային լուսավորության կառուցմանն ու վերանորոգմանը, բնակելի զանգվածների գազիֆիկացմանը, էներգախնայողության միջոցառումներին:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |