Արմինֆո.Անշարժ գույքի կադաստրը չի տիրապետում գործարքների լիարժեքպատկերին, որոնց երկնիշ անկումն անհնար է ռելոկանտների հսկայական ներհոսքի դեպքում։ Ըստ երեւույթին, կադաստրի վերահսկողությունից դուրս են մնում վերաբնակիչների կողմից առանց փաստաթղթային ձևակերպման վարձակալած բնակարաններն ու առանձնատները, ինչն էլ խեղաթյուրում է, ընդ որում, շատ էապես, անշարժ գույքի շուկայի իրական պատկերը։
Մասնավորապես, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, 2022թ. երրորդ եռամսյակում մայրաքաղաքի բնակարանների վարձակալության գործարքները նվազել են 37,5%-ով (մինչև 192), առանձնատներինը՝ 21,4%-ով (մինչև 44), ինչին զուգահեռ նվազել են բնակարանների և առանձնատների առքուվաճառքի գործարքները, համապատասխանաբար, 16,9%-ով և 23,1%-ով (մինչև 2779 և 485):
Սեպտեմբերին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նշում է մայրաքաղաքային բնակարանների առքուվաճառքի եւ վարձակալության գործարքների աճ, համապատասխանաբար, 5,2%-ով եւ 15,5%-ով, մեկ քառակուսի մետրի արժեքի ընդամենը 0,3%-ով բարձրացմամբ: Իսկ բնակարանների արժեքի տարեկան 13,7% (2022թ. սեպտեմբերին՝ 2021թ. սեպտեմբերի համեմատ) երկնիշ աճն ուղեկցվել է առքուվաճառքի գործարքների 10,8% և վարձակալության գործարքների ընդամենը 14,1% անկմամբ։
Պետական կադաստրի մասնագետների նկարագրած տարօրինակ պատկերը վկայում է այն մասին, որ վարձակալության գործարքների առյուծի բաժինը պատկանում է հանրային նշանակության շենքերին՝ 808, տարեկան 16,1% աճով, եռամսյակի ընթացքում 12,8% անկման դեպքում, այնուհետեւ մեծ տարբերությամբ հետեւում են բնակարանները՝ 192 (տարեկան անկումը՝ 8,6%, եռամսյակային անկումը ՝ 37,5%), հողամասերը՝ 132 (տարեկան աճը 6 անգամ՝ եռամսյակում 43,8% անկման պայմաններում), արտադրական նշանակության շենքերը՝ 143 (տարեկան աճը 4,4%, եռամսյականինը՝ 16,3%) եւ առանձնատները՝ 44 (տարեկան անկումը 46,3%, եռամսյակայինը՝ 21,4%), իսկ ավտոտնակներ վարձակալվել են 5-ը (տարեկան անկումը 93,7%, եռամսյակում 10%):
Ընդհանուր առմամբ, Հայաստանում 2022թ. երրորդ եռամսյակում կատարվել է անշարժ գույքին առնչվող 53 278 գործարք, ինչը 2,7%-ով գերազանցում է տարեկան վաղեմության ցուցանիշը, եռամսյակում 0,6% անկման դեպքում:
Մասնագետների կարծիքով ՝ Պետական կոմիտեի տարօրինակ վիճակագրությունը խոսում է այն մասին, որ վաղուց ժամանակն է, որպեսզի գերատեսչության պաշտոնյաները փոխեն կեղծ պայմանագրերի վրա հիմնված հաշվետվությունների իրենց մեթոդաբանությունը, ինչը ոչ մի կերպ չի համընկնում իրականության հետ։ Իսկ իրականությունը, էմպիրիկ մակարդակով, խոսում է այն մասին, որ անշարժ գույքի վարձակալության գինը երկրում անընդհատ աճում է՝ մեծ թվով ռելոկանտներիժամանումից հետո: Տարեկան կտրվածքով վարձակալության գները բարձրացել են 3-4 անգամ, այդ թվում՝ նաեւ մայրաքաղաքին մոտ գտնվող մարզերում։ Աճում են նաև անշարժ գույքի գները։ Մեկ տարվա ընթացքում Երևանում մեկ քառակուսի մետրի միջին գինն աճել է 20-40% - ով՝ կախված գտնվելու վայրից։