
Արմինֆո.FLYONE ARMENIA ազգային ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ից ուղիղ թռիչքներ է իրականացնելու դեպի Դուբայ՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Արժեքների և այլ ծառայությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել ընկերության պաշտոնական կայք՝ www.flyone.am:
Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA - ն թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Եկատերինբուրգ, Միներալնիե Վոդի, Քիշնև, Փարիզ, Լիոն, Թբիլիսի, Բեյրութ և Ստամբուլ։ Ավիաընկերության օդային նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից։ Օդանավերը համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA անվտանգության բոլոր չափանիշներին: Վերջերս ընկերությունը հայտարարել է, որ 2022 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի միջոցով ավելի քան 300 000 ուղևոր է տեղափոխել։
Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ընկերությանը տրամադրել է օդանավի շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ կոդեր: