Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2022 12:33
Նաիրա Բադալյան

Ավարտվել է Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցումը

Ավարտվել է Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցումը

Արմինֆո.Ավարտվել է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածի կառուցումը։ Երկարությունը՝ 7.48կմ։ Այդ մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

 

Հիշեցնենք, որ Կապան-Ճակատեն նախկին ճանապարհի որոշ հատվածներ 44-օրյա պատերազմից և զորքերի հետքաշումից հետո 2020 թվականի դեկտեմբերին հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այսպես, 2021 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 00: 00-ից Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ճանապարհին սկսել է գործել ադրբեջանական անցակետ։ Արդյունքում՝ դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Շիշկերտ և Ներքին Հանդ գյուղերի միջև։