Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2022 14:26
Ալեքսանդր Ավանեսով

Փոթի-"Կավկազ" նավահանգիստ լաստանավի գործարկման հարցում զգալի առաջընթաց է նախանշվել. փոխնախարար

Փոթի-"Կավկազ" նավահանգիստ լաստանավի գործարկման հարցում զգալի առաջընթաց է նախանշվել. փոխնախարար

Արմինֆո.Անց են կացվում  Փոթի- "Կավկազ" նավահանգիստ լաստանավային հաղորդակցության գործարկմանն ուղղված միջոցառումներ: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը՝ "ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. պետության և բիզնեսի հնարավորությունները" խորագրով համաժողովում։

 

Նրա խոսքով ՝ լաստանավային հաղորդակցության մեկնարկը սպասվում է մոտ ժամանակներս։ Փոխնախարարը հավելել է, որ այս նախագծի վերաբերյալ զգալի առաջընթաց է նկատվում ։ Նա նշել է, որ լաստանավի գործարկմամբ կկրճատվի ինչպես հայկական բեռների փոխադրման ժամանակը, այնպես էլ արժեքը։ Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունում շարունակվում է "Վերին Լարս" հսկիչ-անցագրային կետի վերակառուցման ծրագրի իրականացումը:

 

Նշենք, որ լաստանավային հաղորդակցությունը կոչված է Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը կապել ԵԱՏՄ երկաթուղային համակարգի հետ: Պետությունը մտադիր է սուբսիդավորել լաստանավային հաղորդակցությունը, ինչի կապակցությամբ Հարավկովկասյան երկաթուղին 30%-ով կնվազեցնի սակագները Ռուսաստանի ուղղությամբ՝ Եվրասիական երկաթուղային համակարգի հետ աղեղով: Սակագները կնվազեցնեն նաև ռուսական (50%) և վրացական (25%) երկաթուղիները ։ Փոթիի նավահանգստի օպերատորն աշխարհում խոշորագույն APM Terminals Poti բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որը ուկրաինառուսական հակամարտության կապակցությամբ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ: Արդյունքում՝ նախատեսված երթուղով փոխադրումները ենթարկվել են սահմանափակումների։ Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում հաղորդել էին, որ բանակցություններ են ընթանում Վրացական նավահանգստի օպերատորի հետ՝ Հայաստանից եւ դեպի Հայաստան բեռների լաստանավային փոխադրումների սահմանափակումները բացառելու նպատակով: