Արմինֆո. Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։
ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:
Միաժամանակ, ներկայացվել է մաքսային կցորդի գործունեության կարևորությունը՝ ՌԴ մաքսային ծառայության աշխատանքներում, ինչպես նաև տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վերին Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի և ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։
Նշենք, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո, երբ ռուսական կողմը, անվտանգության նկատառումներից ելնելով, խստացրել է հսկողությունը բոլոր բեռնատարների երթևեկության նկատմամբ, "Վերին Լարս" անցակետում նկատվում է Հայաստանից հարյուրավոր բեռնատարների կուտակում։ Գործարարները բողոքում են, որ բեռնատարները կանգնած մնում են 20 օր, ապրանքը փչանում է, մարդիկ վիթխարի կորուստներ են կրում։
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |