Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022 13:53
Նաիրա Բադալյան

Հայաստանի տնտեսության 2022 թվականի արդյունքներով, ամենայն հավանականությամբ, պատմական ռեկորդ չի արձանագրվի. Հայկազ Ֆանյան

Հայաստանի տնտեսության 2022 թվականի արդյունքներով, ամենայն հավանականությամբ, պատմական ռեկորդ չի արձանագրվի. Հայկազ Ֆանյան

Արմինֆո. ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը, հիմնվելով ս.թ. 9 ամիսների վիճակագրության վրա, կասկածում է Հայաստանի տնտեսության պատմական ռեկորդ սհամանելու կարողությանը։

 

"2022թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով ՀՆԱ-ի աճը եղել է 12.6%, ամենայն հավանականությամբ, պատմական ռեկորդ չի արձանագրվի և 2022թ-ի տնտեսական աճը կլինի 13.1-13.7% միջակայքում", - գրել է տնտեսագետը Facebook-ի իր էջում:

 

Նշենք, որ Հայաստանի ՀՆԱ-ի ամենաբարձր աճն արձանագրվել է 2005 թվականին՝ 13,9 տոկոսի մակարդակում։

 

Հիշեցնենք, որ ս.թ. հաստատված պետբյուջեում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 7 տոկոսի չափով, բայց արդեն 2023 թվականի պետական բյուջեի նախագծով Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կանխատեսվում է 11 տոկոսի մակարդակում։ Միևնույն ժամանակ, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում փաստաթուղթը ներկայացնելու ժամանակ հայտարարել է, որ աճը, ամենայն հավանականությամբ, կվերանայվի դեպի բարձրացում՝ ելնելով 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների վիճակագրական տվյալներից: Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է ընթացիկ ֆինանսական տարին ՀՆԱ-ի 14% աճով փակելու հեռանկարի մասին:

 

Կենտրոնական բանկի գնահատականի համաձայն, աճը կկազմի 12,9%: Համաշխարհային բանկի հոկտեմբերյան կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կկազմի 7 տոկոս, իսկ ԱՄՀ կանխատեսմամբ՝ Հայաստանը տարին կփակի 11 տոկոս ցուցանիշով։