
Արմինֆո. Հայաստանում գինու արտադրության ծավալները 5 տարում ավելացել են գրեթե 2 անգամ։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ ուկրաինահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ։
Հիմնադրամի հաղորդագրության համաձայն, ներկայացնելով ոլորտի հիմնական ցուցանիշները, Մուրադյանը հյուրերին պատմել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտներում իրականացվող հիմնադրամի ծրագրերի մասին:
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են կանոնավոր շփումներ պահպանել խաղողագործության և գինեգործության ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով:
Նշենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը Ուկրաինայի շուկա է արտահանել 43.8 հազար լիտր գինի, ինչը տարեկան կտրվածքով զիջում է 72.2% - ով ։ Մաքսային արժեքը նվազել է, համապատասխանաբար, 71,7 տոկոսով ՝ մինչեւ 79,5 հազար դոլար ։
Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան ուկրաինական գինի չի մատակարարվել։ Մինչդեռ, մեկ տարի առաջ ծավալները կազմել էին 15.6 հազար լիտր՝ 24.4 հազար դոլար մաքսային արժեքով։
Ս.թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում արտադրվել է 8.3 մլն լիտր գինի՝ տարեկան 11.4% անկմամբ: