
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով նախատեսված 100 մլն եվրոն տրամադրվելու է երկու մասնաբաժիններով: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման և այլն: Կառավարության հաղորդագրության համաձայն, վարկը կտրամադրվի 20 տարով, որից 5 տարին՝ արտոնյալ ժամանակահատվածով:
Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, այս տարվա ընթացքում առանձնահատուկ համագործակցություն է տեղի ունեցել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ: «Բազմաթիվ ուղղություններով, հատկապես ֆինանսների կառավարմանը վերաբերող, զգալի մասնագիտական, փորձագիտական աջակցություն ենք ստացել: Դրանք օգնում են, որ մեր կողմից իրականացվող հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական գնումների համակարգի, կառավարության պարտքի կառավարման հարցերում ավելի հղկենք այն անելիքները, որոնք վերաբերում ենք մեր գալիք բարեփոխումներին: Եվ մեկ առանձնահատուկ կետ նույնպես ուզում եմ նշել. հաշվի առնելով ավելացող համագործակցության ծավալները՝ Ֆրանսիական զարգացման գործակալությունը որոշում է կայացրել Երևանում բացել մշտական ներկայացուցչություն»,-ասել է նախարարը:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

