Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2022 17:06
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստան ժամանող զբոսաշրջիկները բախվել են անկանխիկ վճարումների պահանջներով պայմանավորված դժվարությունների. պատգամավոր

Հայաստան ժամանող զբոսաշրջիկները բախվել են անկանխիկ վճարումների պահանջներով պայմանավորված դժվարությունների. պատգամավոր

Արմինֆո.Հայաստան ժամանող զբոսաշրջիկները բախվել են հուլիսի 1-ից 300 հազար դրամից ավելի ապրանք գնելու դեպքում անկանխիկ վճարումների պահանջների հետ կապված դժվարությունների: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

 

Փոփոխություններ առաջարկելով "Անկանխիկ գործառնությունների մասին" օրենքում՝ պատգամավորն առաջարկել է օրենքի գործողությունը չտարածել "անմաքս առեւտրի" կարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա, ինչը հնարավորություն կտա ՀՀ այցելող զբոսաշրջիկներին կանխիկ վճարումներ կատարել՝ առանց սահմանափակումների: Թոսունյանի խոսքով ՝ օրինագիծը քննարկվել է կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն որոշ հարցեր հստակեցման կարիք ունեն, ինչի կապակցությամբ առաջարկվել է քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: