Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022 14:06
Ալեքսանդր Ավանեսով

Արևային էլեկտրակայանների անվերահսկելի կառուցումը կարող է անդրադառնալ Հայաստանի պարենային անվտանգության վրա. փորձագետ

Արևային էլեկտրակայանների անվերահսկելի կառուցումը կարող է անդրադառնալ Հայաստանի պարենային անվտանգության վրա. փորձագետ

Արմինֆո. Վերականգնվող էներգետիկայի օբյեկտների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 15 տոկոսի հասցնելը միանգամայն իրատեսական է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է էներգաարդյունավետության աջակցության հիմնադրամի տնօրեն Աստղինե Փասոյանը:

 

Նրա խոսքով ՝ նման հնարավորություն, իրոք, կա։ Երկրում ակնհայտ է և արևային, և հողմային, և երկրաջերմային էներգետիկայի ներուժի առկայությունը։ Դրանց կառուցման գրեթե բոլոր լիցենզիաների համար հերթեր են գոյացել։ Սակայն, այսօր վերականգնվող էներգետիկայի զարգացումը պետք է մոդելավորել այնպես, որ հաշվի առնվեն ինչպես տնտեսության աճը մոտակա հեռանկարում, այնպես էլ շուկայի արձագանքը, հատկապես՝ դրա ազատականացման պայմաններում։

 

Նրա խոսքով՝ դրական փաստ է այն, որ տվյալ գեներացման օբյեկտների արտադրած էլեկտրաէներգիայի հաստատված սակագներով երաշխավորված գնումներով պետության կողմից առաջարկված կարգավորումները ստեղծել են բավականին գրավիչ միջավայր, որտեղ ակտիվորեն ներգրավվում է մասնավոր հատվածը։ Մինչև վերջերս արտադրողները 20 տարվա երաշխիք էին ստանում արևային արտադրության օբյեկտներից էլեկտրաէներգիա գնելու համար։

 

Սակայն այս բանաձեւը ռիսկեր է պարունակում՝ կապված "Հայաստանի էլեկտրացանցերի" հանդեպ էլեկտրաէներգիայի պարտադիր գնման պահանջների հետ։ Մի կողմից, ներդրողները ցանկանում են արևային էներգետիկայի օբյեկտներ կառուցել իրենց համար հարմար հողերի վրա, որոնք ձեռք են բերվել իրենց կողմից, բայց որոնք, պարտադիր չէ, որ ամենանպատակահարմարն են սպառողների պահանջարկի բավարարման և անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության տեսանկյունից, իսկ, մյուս կողմից, շուկայի ազատականացումը կարող է հանգեցնել այն բանին, որ վերականգնվող էլեկտրաէներգիա արտադրողներն իրենք կգտնեն իրենց սպառողներին, իսկ գնորդներն իրենք կորոշեն, թե արտադրության որ օբյեկտից գնել էլեկտրաէներգիա և՝ ինչ գնով:

 

"Եթե դու պատրաստ ես գտնել քո սպառողին, ով կգնի քո էլեկտրաէներգիան, առանց խնդիրների, կառուցիր։ Առավել ևս, որ տվյալ դեպքում խոսքը առողջ շուկայական սկզբունքի մասին է։ Բայց ինչու՞ ցանցերը էլեկտրաէներգիա գնեն 45 դրամ միջին կշռված սակագնով, եթե հնարավորություն կա գործարքն իրականացնել 25 դրամով" ,- նշել է Փասոյանը, հավելելով, որ արեւային էներգետիկայի օբյեկտներն՝ իրենք, պետք է գնորդներ փնտրեն՝ առաջարկելով շահավետ սակագին։

 

Միևնույն ժամանակ, հիմնադրամի տնօրենը մատնանշել է արևային էլեկտրակայանների կառուցման համար առկա ռիսկերը, որոնք, ի տարբերություն միջուկային և ջերմային էներգետիկայի, ինչպես նաև խոշոր ՀԷԿ-երի, չեն կարող աշխատել բազային ռեժիմով։ Եթե կա արև կամ քամի, վերականգնվող էներգետիկայի օբյեկտները կարող են հանգիստ իրականացնել իրենց առաքելությունը, բայց դրանց բացակայության դեպքում ակնհայտ է լուրջ խնդիրների առաջացումը: Ավելին, ինչպես ընդգծեց հիմնադրամի տնօրենը, արևային էլեկտրակայանների անվերահսկելի կառուցումը կարող է հանգեցնել փոքր ՀԷԿ-երի նման իրավիճակի։ Գյուղատնտեսական նշանակության հողերում դրանց կառուցումը, հաշվի առնելով երկրի տարածքի փոքր մասշտաբները, կարող է հարվածել պարենային անվտանգությանը։ Հիմնադրամը, օգտագործելով իր հնարավորությունները, փորձել է շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծ, որի համաձայն, նախատեսվում էր արգելել գյուղատնտեսական հողերում արևային էլեկտրակայանների կառուցման խրախուսումը և արտոնյալ քաղաքականություն կիրառել գյուղատնտեսական կարիքների համար ոչ պիտանի հողերում։

 

Նրա խոսքով, վերականգնվող եւ այլընտրանքային էներգետիկայի օբյեկտների համար ոչ պակաս ռիսկ է պարունակում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծը, որից ստացվող էլեկտրաէներգիան միանշանակ մրցակցելու է վերականգնվող եւ այլընտրանքային էներգետիկայի օբյեկտների արտադրած էլեկտրաէներգիայի հետ, որոնք, ի տարբերություն միջուկային եւ ջերմային էներգետիկայի, բազիսային չեն:

 

"Աշխարհում դեռեւս չկա մի երկիր, որն ի զորու է 100 տոկոսով բավարարել սեփական պահանջները արեւային կամ հողմային էներգետիկայի հաշվին, եւ Հայաստանը բացառություն չէ", - նշել է հիմնադրամի տնօրենը, հավելելով, որ ատոմակայանի սակագնի մեջ խորհրդանշականորեն դրվում է հնարավոր արտակարգ պատահարների կանխարգելման հետ կապված հնարավոր ռիսկերի տնտեսական գինը: "Աստված մի արասցե, եթե կայանում վթար տեղի ունենա, ո՞վ է փոխհատուցելու երկրի վնասը",- շեշտել է փորձագետը:

 

Իրադարձությունների նման զարգացումը ենթադրում է ԱԷԿ-ի սակագնի մեջ համապատասխան բաղադրիչի առկայություն, որը պետք է ծածկի ոչ թե մասնավոր հատվածը, այլ պետությունը։ "Ցանկացած վթարի, ուռուցքաբանական հիվանդությունների և այլնի դեպքում, անկախ ատոմակայանի պատկանելությունից, վնասը կրում է պետությունը։ Ճապոնիայում "Ֆուկուսիմա" ատոմակայանը մասնավոր է, սակայն վթարի պատճառած վնասը պետությունը փոխհատուցում է հարկատուների միջոցների հաշվին։ Իսկ եթե այդ գործոնը, ինչպես և մյուս գործոնները, ներառվի սակագնի մեջ, հատկապես, հաշվի առնելով ներկայումս գործող ատոմակայանի մաշվածությունը, այն արդեն մրցունակ չի լինի", - ասել է Փասոյանը։

 

Մասնագետը նաեւ նշել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար ամորտիզացիոն միջոցների ձեւավորման կարեւորությունը: Այսօր ակտիվորեն քննարկվում է ավելի քան 8 մլրդ դոլար արժողությամբ 1000 ՄՎտ հզորությամբ բլոկի կառուցման նախագիծը, քանի որ խոսքը վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը, տեղանքի բարձրլեռնային ռելիեֆին եւ այլն:

 

"Ակնհայտ է, որ պետությունը նման ռեսուրսներ չունի, և դրանք կարող են ներգրավվել վարկերի հաշվին։ Բայց, դրանց ներգրավման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել փոխառու միջոցների վերադարձման հեռանկարը: Դա հնարավոր կլինի այն պայմաններում, եթե պետական պարտքը չգերազանցի երկրի ՀՆԱ-ի 50 տոկոսը։ Երկրի 12 մլրդ դոլար ՀՆԱ-ի պարագայում երկիրն արդեն շուրջ 10 մլրդ դոլարի պարտք ունի: Այս պայմաններում Հայաստանին վարկ տրամադրելը նշանակում է միայն մեկ բան. երկիրը մղել պարտքի փոսի մեջ, որից դուրս գալ հնարավոր չի լինի: Միայն այդ վարկերի տոկոսներն այնքան շատ են, որ տնտեսությունը ոչ մի կերպ չի կարողանա դրանք սպասարկել։ Ըստ էության, ինչպես պատկերավոր ասել է Փասոյանը, դա կնշանակի պետական կրթաթոշակով սովորող ուսանողին վարկ տրամադրել Ferrari կամ Lamborghini ձեռք բերելու համար։

 

Նման պայմաններում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար այդքան էական միջոցների ներգրավումը երկրի համար կնշանակի "վարկային բանտ", - նկատել է փորձագետը, հավելելով, որ այդքան մեծածավալ հզորությամբ բլոկի կառուցումը հնարավոր կլինի միայն երկրից էլեկտրաէներգիայի զգալի ծավալներ արտահանելու պայմանով։ Բայց, այն պայմաններում, երբ Թուրքիան և Իրանը կառուցում են իրենց ատոմային էներգաբլոկները, դրանով իսկ նպատակ ունենալով մոտ ապագայում ծածկել էլեկտրաէներգիայի դեֆիցիտը, արտահանման ուղղությունների հարցը բաց է մնում", - ասել է Փասոյանը։

 

Նա նաեւ նշել է միջուկային թափոնների ոչնչացման խնդրահարույց լինելը։ "Անհասկանալի է, թե ինչ անել դրանց հետ, հատկապես, հաշվի առնելով երկրի տարածքի սահմանափակությունը։ Խոշոր պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Ղազախստանը, կարող են դա իրենց թույլ տալ", - նշել է հիմնադրամի ղեկավարը։

 

Նա արձանագրել է, որ միջուկային էներգաբլոկի փոխարինումը ջերմայիններով նույնպես ռիսկեր է պարունակում, քանի որ ատոմակայանի լիցքավորումը կատարվում է տարին ընդամենը մեկ անգամ: Փասոյանի կարծիքով, իրադրությունից ելքը փորձագիտական հանրությունում տեսնում են հզորության փոքր ծավալով՝ 500 ՄՎտ բլոկի կառուցման մեջ։

 

Պատասխանելով սեփական ներուժի, այդ թվում ՝ Մեղրիի, Լոռի-Բերդի և Շնողի ՀԷԿ-երի կառուցման նախագծերի գործարկման մասին հարցին, որոնք նույնպես կարող են դասվել վերականգնվող էներգիայի աղբյուրների շարքին, փորձագետը նշել է, որ այդ նախագծերի վերաբերյալ տարբեր քննարկումներ են անցկացվել: Հարցն այն է, որ կառավարության դիրքորոշման համաձայն, բոլոր երեք ՀԷԿ-երը պետք է կառուցվեն մասնավոր ներդրումներով։ Բայց ակնհայտ է մեկ բան. այդ օբյեկտներն զգալի օգնություն կլինեին պետության էներգետիկ անվտանգության պահպանման գործում, առավել եւս, որ խոսքը սեփական հումքով, տվյալ դեպքում ՝ ջրով աշխատող բազիսային կայանների մասին է։ Կարևոր է նաև ուսումնասիրել ջրակուտակման կայանների մշակման հնարավորությունը, որոնք կարող են օգնել վերականգնվող աղբյուրների ներուժի բաշխմանը:

 

Խոսելով հիմնադրամի աշխատանքի մասին՝ Փասոյանը նշել է, որ այն ակտիվորեն աշխատում է երկրի համայնքների հետ ՝ վերջիններիս կարողությունները մեծացնելու համար։ Եվրամիության 781 հազար եվրո դրամաշնորհով Ապարանում և Արթիկում արևային կայաններ են կառուցվել։ Ապարանում կառուցվել են 11 և 22 կիլովատ հզորությամբ 2 փոքր արևային էլեկտրակայաններ՝ քաղաքապետարանի և տեղի մշակույթի տան հարևանությամբ։ Ավելցուկի առկայության դեպքում, ինչպես դա տեղի է ունենում մշակույթի տան դեպքում, էլեկտրաէներգիան վաճառվում է ցանցերին ։ Ստացված միջոցները մուտքագրվում են արտաբյուջետային հիմնադրամ, որից իրականացվում են համանման այլ ծրագրեր, այդ թվում ՝ արևային էլեկտրակայանների հզորությունների ընդլայնում։

 

Արթիկում իրականացվել է առեւտրային ուղղվածության նախագիծ։ Քաղաքում կառուցվել է 600 կՎտ հզորությամբ լիցենզավորված արևային էլեկտրակայան, որի էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառվում է ցանցերին, իսկ միջոցներն ուղղվում են ռեվոլվերային ֆոնդի համալրմանը։ Դրանով փորձ է արվում լուծել համայնքի բյուջեի դեֆիցիտի քրոնիկական խնդիրը։ Քաղաքի բաժնեմասային մասնակցությունն այս նախագծին կազմել է 20 տոկոս, մնացած 80 տոկոսը ֆինանսավորել է ԵՄ-ը։ "Այս կայանն առաջինն է երկրում, որն ամբողջությամբ պատկանում է համայնքին, որը կարող է ապահովել ամսական մոտ 3 մլն դրամի մուտքեր քաղաքի բյուջե։ Այդ միջոցներն ուղղվելու են Արթիկում վերականգնվող էներգետիկայի հետագա զարգացմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ պայմանավորվածության համաձայն, որպես ԵՄ Քաղաքապետերի համաձայնագրի ցուցադրական նախագիծ, այս նախագիծը կարող է դառնալ մոդելային՝ ողջ հանրապետությունում դրա տարածման համար", - ընդգծել է փորձագետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Նարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-իՆարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-ի
Հայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունըՀայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունը
ԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համարԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար
Վասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետՎասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "GNC-ALFA"-ի 100% բաժնետոմսերի վաճառքին "Viva Armenia" ՓԲԸ-ին
Միջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցումՄիջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցում
Հայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվիՀայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվի
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Սեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքըՍեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը
Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունըՀայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը
Հայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանըՀայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանը
Viva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխություններըViva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխությունները
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Կալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերիցԿալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերից
ՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ովՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ով
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերըՀայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերը
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է
Հայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներումՀայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում
ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային ՊլանԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով
Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխԳազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ
Հետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան  3,9%-ովՀետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան 3,9%-ով
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
Հայաստանում տրանսպորտային Հայաստանում տրանսպորտային "նապաստակներին" կտուգանեն
ՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերըՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերը
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո ԶարկոնենՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն
ՀՀ նախագահ. Հայաստանը ստիպված է ռեսուրսներ ուղղել իր պետական պարտքի սպասարկմանը՝ հումանիտար կարիքները ֆինանսավորելու փոխարենՀՀ նախագահ. Հայաստանը ստիպված է ռեսուրսներ ուղղել իր պետական պարտքի սպասարկմանը՝ հումանիտար կարիքները ֆինանսավորելու փոխարեն
Կառավարությունը գնում է Կառավարությունը գնում է "Հայաստանի էլեկտրացանցերի" խլման՝ խախտելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքները. իրավագետ
Հայաստանի նախագահն Իսպանիայում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցելՀայաստանի նախագահն Իսպանիայում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել
Զբոսաշրջության կոմիտեն և ՀԿԵ-ն միավորում են ջանքերը զբոսաշրջության զարգացման համարԶբոսաշրջության կոմիտեն և ՀԿԵ-ն միավորում են ջանքերը զբոսաշրջության զարգացման համար
Հարցը ՀԷՑ-ը չէ. Հայաստանում ընթանում է պոպուլիզմի և տգիտության համակարգային ինստիտուցիոնալացում. Դավիթ ԱնանյանՀարցը ՀԷՑ-ը չէ. Հայաստանում ընթանում է պոպուլիզմի և տգիտության համակարգային ինստիտուցիոնալացում. Դավիթ Անանյան
«Տաշիր» ԸԽ նախագահի ընտանիքը ներդրումային վեճ է սկսում Հայաստանի Հանրապետության հետ՝ ՀԷՑ-ի հարցով«Տաշիր» ԸԽ նախագահի ընտանիքը ներդրումային վեճ է սկսում Հայաստանի Հանրապետության հետ՝ ՀԷՑ-ի հարցով
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տրանսպորտային համագործակցության զարգացումըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տրանսպորտային համագործակցության զարգացումը
Փորձագետ. Հայկական բիզնեսին խանգարում է աճի համար պայմանների պակասըՓորձագետ. Հայկական բիզնեսին խանգարում է աճի համար պայմանների պակասը
Արտահանման աճն՝ առանց բազայի էֆեկտը հաշվի առնելու, այնքան ցածր է, որ վկայում է վերջին տարիներին արտահանման ներուժի կորստի մասին․«Լույս» հիմնադրամԱրտահանման աճն՝ առանց բազայի էֆեկտը հաշվի առնելու, այնքան ցածր է, որ վկայում է վերջին տարիներին արտահանման ներուժի կորստի մասին․«Լույս» հիմնադրամ
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներինԷկոնոմիկայի նախարար. Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին
Տնտեսագետ. Հայաստանում կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, սակայն նրանց ներգրավվածությունը մնում է ցածրՏնտեսագետ. Հայաստանում կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, սակայն նրանց ներգրավվածությունը մնում է ցածր
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն առասպել է համարել նոր կառավարչի օրոք սակագնի նվազեցման հնարավորությունըՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն առասպել է համարել նոր կառավարչի օրոք սակագնի նվազեցման հնարավորությունը
"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու է իր շահերը․ գլխավոր տնօրենի պաշտոնակատար
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ
Տիգրան Ջրբաշյան. ռոմանտիզմի դարաշրջանն անցել է. բիզնեսն ավելի սթափ է գնահատում իր հնարավորություններըՏիգրան Ջրբաշյան. ռոմանտիզմի դարաշրջանն անցել է. բիզնեսն ավելի սթափ է գնահատում իր հնարավորությունները
Հետազոտություն. Հայաստանի գործարարների 54-60%-ը բիզնես է վարում էքստրակտիվ ոլորտներումՀետազոտություն. Հայաստանի գործարարների 54-60%-ը բիզնես է վարում էքստրակտիվ ոլորտներում
Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 69 բեռնատարներ շարժվում են դեպի Ռուսաստանի սահմանՆախարար. Հայկական կոնյակով բեռնված 69 բեռնատարներ շարժվում են դեպի Ռուսաստանի սահման
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ՀԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է առաջիկա անելիքներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ՀԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է առաջիկա անելիքները
Պապոյան. Միայն հունիսի 27-ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատարՊապոյան. Միայն հունիսի 27-ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 23-27-ը դոլարային գործարքները սկսել են կրճատվել, իսկ ռուբլով գործարքներն աճել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 23-27-ը դոլարային գործարքները սկսել են կրճատվել, իսկ ռուբլով գործարքներն աճել են
Tech Week-2025-ը կընթանա Վանաձորում. 50-ից ավելի բանախոսներ, հեքըթոն, գիտաժողովներ, կրթական ԷՔՍՊՈTech Week-2025-ը կընթանա Վանաձորում. 50-ից ավելի բանախոսներ, հեքըթոն, գիտաժողովներ, կրթական ԷՔՍՊՈ
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Թուրքիան քննարկում են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները
Օվերչուկ. Հայաստանի միաժամանակյա անդամությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար էՕվերչուկ. Հայաստանի միաժամանակյա անդամությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է
Վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստինՎարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ
Փորձագետ. «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական նախագիծը դասական անուղղակի բռնագրավում էՓորձագետ. «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական նախագիծը դասական անուղղակի բռնագրավում է
Հայաստանի իշխանությունները մտադիր են ազգայնացնել երկրի էլեկտրացանցերը՝ ընդունելով  երկու օրենքներում փոփոխություններՀայաստանի իշխանությունները մտադիր են ազգայնացնել երկրի էլեկտրացանցերը՝ ընդունելով  երկու օրենքներում փոփոխություններ
Էկոնոմիկայի նախարարություն. կատարվել է ՀԸԳՀ-ի իրականացման ճանապարհային քարտեզով նախանշված աշխատանքների 60-70 տոկոսըԷկոնոմիկայի նախարարություն. կատարվել է ՀԸԳՀ-ի իրականացման ճանապարհային քարտեզով նախանշված աշխատանքների 60-70 տոկոսը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
02.07.2025
RUB4.89-0.02
USD384.51-0.81
EUR452.41-2.65
GBP526.78-3.92
CAD281.73-1.49
JPY26.72-0.23
CNY53.64-0.16
CHF485.12-3.43