Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2022 17:00
Նաիրա Բադալյան

"Քաղաքացիական պայմանագիրը" ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը

"Քաղաքացիական պայմանագիրը" ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջադրել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը

Արմինֆո. Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը:

 

Արմեն Ռոբերտի Նուրբեկյանը (ծնված 1989թ.) 2009թ. ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը, 2011թ. ստացել է մագիստրոսի աստիճան: Նույն թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ գործարար կառավարման մագիստրոս։ 2011-2014 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում (մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ): 2015 թվականին Նուրբեկյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

 

2010թ.-ից աշխատում է ՀՀ ԿԲ-ում' որպես ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության բաժնի մասնագետ: 2012 - 2015թթ. ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության մակրոէկոնոմիկայի, մոդելավորման և կանխատեսման բաժնի մակրոտնտեսագետ, 2013-2016թթ. գործուղվել է Տնտեսական հետազոտությունների դեպարտամենտ (Արժույթի միջազգային հիմնադրամ, ԱՄՆ): 2015-2016թթ. աշխատել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 2016-2018թթ. զբաղեցրել է ԿԲ տնտեսական հետազոտությունների վարչության պետի պաշտոնը, 2018 - 2019թթ. ղեկավարել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը: 2019 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ: