Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ բազմաշերտ համագործակցությունը և նկատել, որ համագործակցության պոտենցիալն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններ կան։
Դմիտրի Մարիյասինն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում՝ նշելով, որ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի շրջանակներում իրականացվող 59 ծրագրերից 13-ը իրականացվում են ՀՀ-ում։ Մարիյասինը հավելել է նաև ոլորտը կարգավորող միջազգային իրավական ակտերին անդամակցելու անհրաժեշտության մասին։ Նախարար Սանոսյանն ընդգծեց, որ օրենսդրական դաշտը ներկայումս ներդաշնակեցվում է ԵՄ չափանիշներին, ուստի անհրաժեշտ է այս գործընթացում միջազգային փորձագետների ներգրավել։
Զրուցակիցները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ մասնակի անդրադարձ կատարելով էներգաարդյունավետության հարցերին։ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նաև հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել ձևավորված արդյունավետ համագործակցության համար։
Մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ ԵՏՀ շրջանակներում մի շարք ծրագրերում նախարարության ներգրավվածության և համագործակցության խորացման հարցերի շուրջ։
![]() | 5.61 | -0.08 |
![]() | 395.67 | -0.21 |
![]() | 428.27 | -3.60 |
![]() | 487.15 | -4.10 |
![]() | 293.79 | -3.46 |
![]() | 30.35 | -0.13 |
![]() | 58.53 | -0.01 |
![]() | 426.14 | -4.82 |