Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2022 16:13
Նաիրա Բադալյան

2021 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը 2019 թվի համեմատ աճել է 0.1%-ով

2021 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը 2019 թվի համեմատ աճել է 0.1%-ով

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վիճակագրության կոմիտեի հրապարակած 2021 թվականի աղքատության ցուցանիշին: 

 

«2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը կազմել է 26.5 տոկոս: Ընդ որում՝ եթե մենք համեմատում ենք ցուցանիշը 2020 թվականի հետ, 2021 թվականին ունենք աղքատության որոշակի նվազում, 2019 թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսային կետով ավելացում: Ես ուզում եմ նաև ընդգծել հետևյալը՝ դուք տեղյակ եք, որ 2019 թվականից աղքատության ցուցանիշը նոր մեթոդաբանությամբ է հաշվառվում: Այսինքն՝ մենք 2019 թվականից առաջվա տվյալները չենք կարող համեմատել 2019 թվականից հետո առկա տվյալներին, որովհետև բացարձակապես տարբեր մեթոդաբանություններով են հաշվարկներն իրականացվել:

 

Հաջորդ հետաքրքիր ցուցանիշը, որ կուզենայի նշել, հետևյալն է, որ մենք ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ 2019 թվականի նկատմամբ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը` 0.8 տոկոսով աճ: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին COVID-ի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ 2020 թվականին COVID-ի մեր միջոցառումների արդյունքում մենք ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ COVID-ը ավարտվել է և հակաճգնաժամային ծրագրերն էլ ավարտվել են, մի փոքր ավելացել է»,-ասել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանձնարարական է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին աղքատության կառուցվածքը խորը վերլուծելու և աղքատության հաղթահարման ռազմավարությունը մշակելու վերաբերյալ: «Դա պետք է արվի մեր գաղափարաբանության շրջանակներում: Իսկ գաղափարաբանությունը հետևյալն է, դա իմ համոզմունքն է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա: Այս առումով կարծում եմ, որ պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիակալան ոլորտի մեր քաղաքականությունը: Այսօր աշխատանքի շուկայում մենք աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք: Նախ՝ մեր երկրում պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը: Եվ մենք այսօր անընդհատ մասնավոր հատվածից ստանում ենք այդ ահազանգերը, որ իրենք աշխատող գտնելու խնդիր ունեն»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին նշել է, որ 2022 թ.-ին արձանագրվել է գործազրկության նվազում, ինչը 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով կազմում է մինչև 13 տոկոս: «Եթե համեմատում ենք 2021 թ. հետ, 14.5 տոկոս էր, այսինքն՝ գործազրկության մակարդակի նվազումը էական է: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված 3260 թափուր աշխատատեղ կա, բայց Վիճակագրական կոմիտեի մեկ այլ տվյալներով՝ 2022 թ. երկրորդ եռամսյակի առումով 9800 թափուր աշխատատեղ կա: Սա նշանակում է, որ այո՛, մենք մի կողմից ունենք գրանցված գործազուրկներ, որոնց թիվը այս տարվի 50400 է, 2021 թ.-ի համեմատ նվազել է 8000-ով»,-ասել է Նարեկ Մկրտչյանը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ իրականացվող վերլուծության համաձայն, առաջիկա երեք տարիներին ոլորտային աշխատուժի պահանջարկը մեծանալու է գյուղատնտեսություն, շինարարություն, մեծածախ, մանրածախ առևտուր, փոխադրումների ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ և առողջապահական սպասարկման ոլորտներում:

 

Անդրադառնալով 2023թ. պետական բյուջեով սահմանված 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու հանձնառությանը՝ վարչապետը նշել է, որ այս բոլոր ծրագրերը՝ սկսած սուբվենցիաներից, ավարտած աշխատուժի վերապատրաստման ծրագրերից, շատ էական նշանակություն են ունենալու այն ապահովելու համար: «Մենք այսօր ընկերություններից աշխատուժի բացակայության ահազանգ ենք ստանում: Այսինքն՝ ընկերությունն ընդլայնվելու պոտենցիալն ունի՝ ֆինանսական, տնտեսական, ռազմավարական, բայց աշխատուժի ներգրավման առումով խնդիր կարող է ունենալ: Սա շատ կարևոր թեմա է նաև աղքատության հաղթահարման առումով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հաջորդ տարի աղքատության ավելի ցածր ցուցանիշ կարձանագրվի. «Ինչն է հիմք տալիս այսպիսի հույս ունենալու՝ աշխատատեղերի բացառիկ բարձր թիվը, աշխատավարձային ֆոնդի աննախադեպ բարձր թիվը և նաև գործազրկության աննախադեպ ցածր մակարդակը և, իհարկե, մյուս տարվա պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական ավելացումը: Միայն պաշտպանության ոլորտը հանած, եթե ես ճիշտ եմ հիշում, մյուս ոլորտներում մոտավորապես 300 մլն դոլարից ավելի կապիտալ ներդրումներ ենք նախատեսում»:

 

Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը նույնպես անդրադարձել է աշխատաշուկայում առկա խնդիրներին և նշել. «2021-2022 թվականների հոկտեմբեր ամսվա միջինացված հաշվարկով 0-ից բարձր աշխատավարձ ունեցող բազային ցուցանիշները հաշվի առնելով՝ մոտավորապես 30 հազար աշխատատեղ է ավելացել և 30 հազար մարդ արդեն աշխատում է: Այս առումով մեծ ներուժ կա 2023 թվականի աշխատատեղերի առումով: Տնտեսության արդյունավետության բարձրացման առումով մի շարք կազմակերպություններ սկսել են իրականացնել նոր մեթոդիկաների, նոր գիտելիքների ներգրավելու ուղղված ծրագրեր՝ աշխատակիցների կարողությունները, հմտությունները բարձրացնելու նպատակով»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
ՏԿԵ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներըՏԿԵ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները
Արթուր Խաչատրյան. Հայաստանը տնտեսական ճգնաժամի եզրին էԱրթուր Խաչատրյան. Հայաստանը տնտեսական ճգնաժամի եզրին է
ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճիԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճի
Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակումHooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում
Ադամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումըԱդամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումը
Մեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքումՄեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
Հայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունիցՀայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունից
Հայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համարՀայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համար
Հայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարըՀայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարը
Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել "Ներդրումների մասին" օրենքի նախագիծը
Հայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամՀայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ
Ամերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա ԿորոբկինանԱմերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա Կորոբկինան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.05.2025
RUB4.810.01
USD388.08-0.78
EUR430.960.22
GBP512.461.42
CAD277.56-0.46
JPY26.210.01
CNY53.89-0.06
CHF461.011.64