Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը գործունեության մեկամյակի և Ամանորի կապակցությամբ հայտարարում է «Բացահայտիր աշխարհը» ակցիայի մեկնարկի մասին։
Ակցիայի շրջանակներում բոլոր ցանկացողները կկարողանան ձեռք բերել տոմսեր առավելագույն մատչելի գներով: Այս տարի FLYONE ARMENIA ընկերության կողմից ակցիային ներկայացվում են դեպի Մերձավոր Արևելքի քաղաքներ իրականացվելիք չվերթերը։ Դեկտեմբերի 5-11-ը յուրաքանչյուր ոք կկարողանա ձեռք բերել դեպի Բեյրութ, Դուբայ, Թել Ավիվ և հետադարձ ավիատոմսերը աննախադեպ 89 եվրոյին համարժեք գնով։ Տոմսերի քանակը սահմանափակ է։
«Որպես առաջին ազգային բյուջետային ավիաընկերություն՝ FLYONE ARMENIA-ն նպատակ ունի մատուցած ծառայությունները դարձնել առավելագույն հասանելի մեր բոլոր ուղևորների համար: Մենք շարունակում ենք մեր առաքելությունը և առաջիկայում ներկայացնելու ենք բոլորովին նոր ուղղություններ»,- նշել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
![]() | 5.61 | -0.08 |
![]() | 395.67 | -0.21 |
![]() | 428.27 | -3.60 |
![]() | 487.15 | -4.10 |
![]() | 293.79 | -3.46 |
![]() | 30.35 | -0.13 |
![]() | 58.53 | -0.01 |
![]() | 426.14 | -4.82 |