Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2022 10:29
Ալեքսանդր Ավանեսով

Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար

Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար

Արմինֆո.Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար։ Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

 

"Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար", - ասվում է նախագահի հրամանագրում:

 

Հաավելենք, որ Վահե Հովհաննիսյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, նախարարի թափուր պաշտոնը զբաղեցրեց այն բանից հետո, երբ նրա նախորդը ՝ Տիգրան Խաչատրյանը, նշանակվեց փոխվարչապետ՝ Համբարձում Մաթևոսյանի հրաժարականից հետո։