Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2022 12:55
Էմմանուիլ Մկրտչյան

Բարձր անորոշության պայմաններում աճում է կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը

Բարձր անորոշության պայմաններում աճում է կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատեց 128.8 միլիոն ՓՀԻ (շուրջ 171.1 միլիոն ԱՄՆ դոլարի) չափով 36-ամսյա «Պահուստային ծրագիր» (SBA) Հայաստանի համար՝ օգնելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը, նվազման ռիսկերից ապահովագրության ապահովմանը և կառուցվածքային բարեփոխումների օրակարգի օժանդակությանը։ Այս առիթով Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ պրն. Մեհդի Ռաիսսին սիրով համաձայնել է «Արմինֆո»-ի հետ հարցազրույցի ընթացքում պատասխանել մի շարք հարցերի։

- Խնդրում ենք պատմել Հայաստանի համար 2023-2025 թվականների նոր եռամյա կանխարգելիչ «Պահուստային ծրագրի» հիմնական ուղղությունների մասին։ Որքանո՞վ է այն տարբերվում նախորդ ծրագրի հիմնական կետերից։ Նոր ծրագրի շրջանակում աջակցության փաստացի գումարը 180 -ից  իջեցվել է 171.1 միլիոնի։ Ինչի՞ հետ է դա կապված։ Չէ՞ որ աշխարհում աճում են անկայունության ռիսկերը՝ առաջին հերթին բարձր գնաճը և բյուջեի անհավասարակշռությունները։

-     2022 թվականի մայիսին Հայաստանն հաջողությամբ ավարտեց ԱՄՀ-ի օժանդակությամբ ծրագիրը, որն օգնեց ՔՈՎԻԴ-19 համավարկի և Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության գոտում պատերազմի անբարենպաստ հետևանքների մեղմմանը և ճանապարհ հարթեց հետագա կառուցվածքային բարեփոխումների համար։ Արդեն երկու տարի է, որ տնտեսությունը կայուն աճում է, և 2023 թվականի և միջնաժամկետ հատվածի հեռանկարն ընդհանուր առմամբ դրական է։ Այնուամենայնիվ, անորոշությունը չափազանց բարձր է և առկա են կառուցվածքային բարեփոխումների կարիքներ։

Այս համատեքստում «Պահուստային ծրագիրը» նպատակ ունի աջակցելու իշխանությունների ջանքերին՝ ուղղված.

1. մակրոտնտեսական կայունության պահպանմանը։ Առանձին քաղաքականությունների թվում են՝      

2023 թվականին պետական բյուջեն, որն աջակցում է Հայաստանի զարգացման կարիքներին և միջնաժամկետ ծախսերի ուղուն, որը կպահպանի պետական պարտք չափավոր մակարդակում։ Լրացուցիչ եկամուտների հավաքագրումը առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների և սոցիալական պաշտպանության ուղղությամբ ծախսերի հնարավորություն կընձեռի։

Դրամավարկային քաղաքականության դիրքը, որը ժամանակի ընթացքում գնաճն իջեցնում է մինչև ՀՀ ԿԲ-ի 4 տոկոսի թիրախը՝ ՀՀ դրամի երկկողմանի ճկունության և միջազգային պահուստների առողջ բուֆերների պահպանմանն աջակցող փոխարժեքի քաղաքականությամբ։

Ֆինանսական հատվածի միջոցառումները՝ ուղղված անշարժ գույքի գների բարձրացման և հիփոթեքային արագորեն աճող վարկավորման ռիսկերի նվազեցմանը, բանկերի կապիտալի բուֆերների պահպանմանը և կարգավորման և վերահսկողական դաշտի հզորացմանը։

2. ապագայի ուղղությամբ ներդումների կատարմանը և ավելի բարձր, ավելի ներառական տնտեսական աճի հետամուտ լինելուն։ Կառուցվածքային բարեփոխումների փաթեթը, որը նպատակուղղված է առևտրի և ներդրումների խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և կապի բարելավմանը, մասնավոր հատվածի համար Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հեշտացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական պաշտպանության բարելավմանը, թվայնացման խորացմանը և կլիմայի փոփոխության դեմ դիմակայունության ձևավորմանը։ Այս ուղղություններով բարեփոխումները կփոխլրացնեն նաև զարգացման մյուս գործըկերների օժանդակությամբ գործադրվող ջանքերը։

3. նվազման ռիսկերից ապահովագրության ապահովմանը. Հայաստանի իշխանությունները մտադիր են «Պահուստային ծրագիրը» դիտարկել որպես կանխարգելիչ՝ հաշվի առնելով, որ տնտեսությունը ներկայումս լավ վիճակում է և ֆինանսավորումը մատչելի է։ ԱՄՀ-ի օժանդակությամբ ծրագիրը շուկային դրական ազդանշան տալու, այլ միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունը խթանելու և արտաքին ֆինանսավորման հնարավոր կարիքների դեպքում որպես ապահովագրություն ծառայելու նպատակ ունի։ Ծրագրի չափը համապատասխանեցված է այս նպատակների իրագործմանը։

- Ինչպե՞ս եք գնահատում նախորդ ծրագրի իրագործումը՝ հաշվի առնելով անհաղթահարելի ուժի հանգամանքները, որոնք կապված էին համավարակի և Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետ։ ԱՄՀ-ին չի մտահոգու՞մ, որ կառավարությունը թերակատարում է բյուջեի՝ կապիտալ ներդրումների մասով հոդվածները։

-     ԱՄՀ-ի օժանդակությամբ 2019-2022 թվականների ծրագրի կատարողականը բարձր էր։ 2020 թվականին տնտեսությանը հարված հասցրած շոկերի պատճառով ի սկզբանե նախատեսվածից ավելի մեծ ֆինանսական աջակցություն պահանջվեց։ Նշվածն իշխանություններին հնարավորություն տվեց հասցեական առողջապահական և սոցիալական պաշտպանություն տրամադրել  անապահովներին ՝ միաժամանակ պահպանելով հարկաբյուջետային կայունությունը։ Եկամուտների վարչարարության և հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումներն օգնեցին առաջնահերթ ծախսերի համար ռեսուրսների ավելացմանը։ Հաղորդակցության բարելավմանը և ֆինանսական շուկաների զարգացմանն ուղղված ՀՀ ԿԲ-ի ջանքերն օգնեցին գնաճի նպատակադրման համակարգի հզորացմանը։ ՀՀ ԿԲ-ն նաև կատարելագործել է իր վերահսկողական գործիքակազմը։ ՀՀ ԿԲ-ի միջազգային պահուստներն աստիճանաբար ավելացան՝ մինչև 2022 թվականի մայիսը հասնելով հարմարավետ մակարդակի։ Կառուցվածքային բարեփոխումները սկսեցին ուժեղացնել կառավարումը և աջակցել բիզնես միջավայրին։

Այնուամենայնիվ, պահպանվել է արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերի կատարման դանդաղ ընթացքը։ Սա երկարամյա խնդիր է, որն անհրաժեշտ է ուշիուշով վերլուծել և կարգավորել։ ԱՄՀ-ի օժանդակությամբ նոր ծրագրի շրջանակում ՀՀ իշխանություններն հանձն են առել վեր հանել և վերացնել խոշոր կապիտալ ծրագրերի պլանավորման, բյուջետավորման, իրականացման և մշտադիտարկման արդյունավետ շրջափուլի խոչընդոտները։ ԱՄՀ-ն պատրաստ է այս ջանքերը խորացնելու համար տեխնիկական աջակցություն տրամադրել։

- Պաշտոնապես տարածված հաղոդրագրություններում ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս դրամավարկային խիստ քաղաքականություն պահպանել։ Հավանաբար գիտեք, որ դրամավարկային խիստ քաղաքականությունը, որը մի կողմից ուղղված է գնաճի զսպմանը, իսկ մյուս կողմից՝ դրամի փոխարժեքի ուժեղացմանը, պետական պարտքի նվազեցմանը, միևնույն ժամանակ էականորեն իջեցրել է արտահանման կողմնորոշմամբ բիզնեսների մրցունակությունը։ Մինչդեռ արտահանման աջակցությունը կառավարության կարևորագույն խնդիրներից է։ Ինչպե՞ս գտնել ոսկե միջինը։ Չէ՞ որ կառավարությունը խուսափում է արտահանողներին ուղղակի աջակցության տրամադրումից։

- Թույլ տվեք այս կարևոր հարցերից յուրաքանչյուրը պարզաբանել։

1. Բարձր գնաճը հիմնական մտավախությունն է, և գնաճային ճնշումներին արձագանքելու ՀՀ ԿԲ ջանքերը ժամանակին և նախաձեռնողական են եղել։ ՀՀ ԿԲ-ի քաղաքականության առաջնահերթությունը ժամանակի ընթացքում գնաճի ուղղորդումն է դեպի 4 տոկոսի թիրախը։ Այն կարևորագույն նշանակություն ունի մակրոտնտեսական կայունության պահպանման և միջնաժամկետ աճին օժանդակելու համար։ Բարձր գնաճը հատկապես վնասակար է առավել անապահովների համար, ինչն է՛լ ավելի հրատապ է դարձնում դրա վճռական հաղթահարումը։

2. Անհրաժեշտ է լավ հասկանալ դրամի արժևորումը պայմանավորող գործոնները։ Ուկրաինայի պատերազմին հաջորդած եկամուտների, կապիտալի, աշխատուժի և բիզնեսի զանգվածային ներհոսքը Հայաստան ավելացրեց արտարժույթի առաջարկը և բարձրացրեց դրամի նկատմամբ պահանջարկը՝ դառնալով արժևորման նշանակալի ճնշումների պատճառ։

3. Սպասվում է, որ պետական պարտքը կնվազի 2021 թվականի ՀՆԱ-ի 60.3 տոկոսից՝ մինչև 2022 թվականի վերջը կազմելով ՀՆԱ-ի 51 տոկոսը, ինչը ձեռքբերում է։ Մեր գնահատումը ցույց է տալիս, որ 2022 թվականին ՀՆԱ-ի աճն ամենաշատն է նպաստել այդ նվազմանը։ Իրոք, դրամի արժևորումը ևս շատ էականորեն է նպաստել՝ հաշվի առնելով ընդհանուր պետական պարտքի մեջ արտարժույթով արտահայտված պարտքի մեծ տեսակարար կշիռը։ Սա ընդգծում է նաև բուֆերների ստեղծման անհրաժեշտությունը ապագա շոկերին դիմագրավելու համար, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ աճի և փոխարժեքի վրա։

4. Արտահանմանը միտված ոլորտների մրցունակությունը բազմաբնույթ է և կախված է թե՛ գնային, թե՛ ոչ գնային գործոններից։ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր խոշոր ներհոսքերի հետևանքով դրամը Հայաստանի առևտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ անվանական արտահայտությամբ 20 տոկոսով արժևորվեց, սակայն նկատելիորեն արժեզրկվեց ռուբլու նկատմամբ՝ նպաստելով Հայաստանի արտահանման մեջ Ռուսաստանի տեսակարար կշռի աճին։ Այնուամենայնիվ, հիմնական առևտրային գործընկերների մեծ մասի ուղղությամբ արտահանումը 2022 թվականին զգալիորեն աճել է։ Մրցունակության պահպանումը և Հայաստանի արտահանման ուղղությունների ընդլայնումը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ արտահանման որակը, կատարելագործվածությունը և ճկունությունը։ Այս առումով ողջունելի են Հայաստանի մրցունակության համակողմանի գնահատում կատարելու իշխանությունների ծրագրերը։

Նոր «Պահուստային ծրագիրը» կօգնի իշխանությունների՝ արտահանմանն ուղղած աճին հետամուտ լինելու նպատակին։ Առանձին բարեփոխումների համար ուղենիշը Կառավարության 2021–2026 թվականների ծրագիրն է։ Օրինակ՝ առկա ենթակառուցվածքի համակարգի ընդլայնումը խիստ կարևոր է արտահանմանն օժանդակելու և օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու համար։ Մաքսային ընթացակարգերի դյուրինացումը և ձևակերպման ժամանակի կրճատումը կարող են նպաստել առևտրի ծավալների մեծացմանը։

- Հայաստանի բանկային համակարգում ավելցուկային իրացվելիությունը և տնտեսության վարկավորման լուրջ արգելակումը կարող են ժամանակի ընթացքում շահութաբերության կորստի ռիսկերն ավելացնել, երբ արտասահմանից ներհոսքերը դադարեն և ոչ տոկոսային եկամուտը նվազի։ Ձեր կարծիքով՝ երկրի բանկային համակարգի ներդրումային ակտիվությունն ինչպե՞ս կարելի է մեծացնել։

- ՀՀ ԿԲ-ի ռիսկերի շրջահայաց կառավարման և ուժեղ վերահսկողության շնորհիվ, բանկային համակարգը լավ կապիտալացված է և իրացվելի (ինչը բանկային համակարգին շոկերին դիմագրավելու, կորուստները կլանելու և իր կարճաժամկետ պարտավորությունները վճարելու հնարավորություն է տալիս)։ Բանկերի կապիտալի համարժեքության ցուցանիշները շատ ավելի բարձր են պահպանվում, քան գործող 12 տոկոս նվազագույն պահանջն է, իրացվելիությունը բարձր է (որպես պաշտպանություն ավանդատուների համար), իսկ չաշխատող վարկերը ցածր են՝ ընդհանուր վարկերի շուրջ 3 տոկոսը։ Այնուամենայնիվ անցողիկ գործոններով պայմանավորված՝ բանկային հատվածի շահութաբերությունը բարելավվել է։ Վարկերի աճի տեմպի վերջին արագացումը պայմանավորված էր դրամով հիփոթեքային վարկավորման 32 տոկոսանոց աճով (2021 թվականի դեկտեմբերի համեմատ)։ Աճել են նաև ընկերությունների վարկերը, սակայն դրանց ընդհանուր մեծությունը բանկերի հաշվեկշիռներում նվազել է՝ պայմանավորված դրամի արժևորմամբ։ Սպառողական վարկերի աճը, որին 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ բաժին էր ընկնում ընդհանուր վարկերի մեկ քառորդից պակաս մասը, փոքր է եղել՝ պայմանավորված  տնային տնտեսությունների հաշվեկշիռներում սահմանափակ պահանջարկով և բարձր իրացվելիությամբ։

- ՀՀ ԿԲ-ի համար հիմնական առաջնահերթությունն է շարունակել ֆինանսական հատվածի ռիսկերի մշտադիտարկումը և մակրոպրուդենցիալ գործիքների կատարելագործումը (այսինքն՝ քաղաքականություն, որը նպատակաուղղված է ընդհանոուր առմամբ ֆինանսական համակարգի կայունության ապահովմանը)։ Այն կօգնի անշարժ գույքի գների և հիփոթեքային վարկավորման կտրուկ աճին առնչվող ռիսկերի զսպմանը։ Ֆինանսական համակարգի կայունության պահպանումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսությանը բանկերի օժանդակությունը շարունակելու և ներդրումային գործունեությանը նպաստելու համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.11.2025
RUB4.70-0.04
USD382.570.02
EUR439.34-0.78
GBP498.34-1.81
CAD270.71-1.16
JPY24.90-0.01
CNY53.68-0.01
CHF471.90-1.44