Արմինֆո.2022 թվականին Հայաստանից արտագնա աշխատանքի է մեկնել 20 հազարից քիչ պակաս աշխատանքային միգրանտ։ Այդ մասին «Ռադիո Վան»-ի հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
"Միջին հաշվով միգրանտներն այնտեղ ավելի շատ են վաստակում, սակայն տարբերությունն արդեն այնպիսին չէ, որ կտրվեն ընտանիքից", - ընդգծել է նա: Նախարարի կարծիքով ՝ այս տարի աշխատանքային միգրանտների մեկնումն առավելապես իներցիոն բնույթ է ունեցել։ Այդ առնչությամբ նա վստահություն է հայտնել, որ վերջիններիս թիվը գալիք տարում շատ ավելի քիչ կլինի։
Քերոբյանն ընդգծել է, որ երկրի ներսում շինարարության ծավալները, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, առավել քան թույլ են տալիս վաստակել առանց հայրենիքից հեռանալու: Մասնավորապես, նա նշել է, որ աշխատուժի եւ ընկերությունների պակասի պատճառով այս տարի չի հաջողվել ողջ ծավալով կատարել տվյալ ճյուղի կապիտալ ծախսերը։
Խոսելով ռելոկանտներին առնչվող իրավիճակի մասին՝ էկոնոմիկայի նախարարը, վկայակոչելով սահմանապահ ծառայության տվյալները, հաղորդել է, որ Հայաստանում բնակվում է 110 հազար օտարերկրյա քաղաքացի, որոնցից 60 հազարը հայկական ծագում ունի: Հայաստան տեղափոխված ռելոկանտների ճնշող մեծամասնությունը, հիմնականում, Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց կան նաև Ուկրաինայից և Բելառուսից։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կատարվել են 360.7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը 14.4% - ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Ընդհանուր ծավալի 48,2% - ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին (տարեկան աճը ՝ 34,7%), իսկ պետությանը՝ 26,6% (1% տարեկան անկում)։
RUB | 4.32 | 0.03 |
USD | 387.09 | -0.21 |
EUR | 429.94 | 0.08 |
GBP | 509.68 | -0.20 |
CAD | 286.88 | 0.20 |
JPY | 27.10 | 0.11 |
CNY | 54.66 | 0.08 |
CHF | 459.56 | 1.87 |