Արմինֆո.2023 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի վերջնական սպառողների սակագինը կմնա անփոփոխ: Այդ մասին որոշում է կայացվել դեկտեմբերի 28-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի կողմից սպառողներին իրացվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չկա: Այսպիսով, ինչպես նշվել է ՀԾԿՀ նիստում, գործող սակագները անփոփոխ կմնան սպառողների բոլոր կատեգորիաների համար։ Սակագների պահպանմանը նպաստող գլխավոր գործոններից մեկը դրամի փոխարժեքի ամրապնդումն էր արտարժույթների նկատմամբ։
Միաժամանակ, նիստում ընդգծվել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել են նոր սակագներ երկրի էլեկտրաէներգետիկ շուկայի խոշոր օբյեկտների համար։
![]() | 4.80 | 0.07 |
![]() | 388.86 | -0.39 |
![]() | 430.74 | -8.65 |
![]() | 511.04 | -5.18 |
![]() | 278.02 | -2.50 |
![]() | 26.20 | -0.69 |
![]() | 53.95 | 0.17 |
![]() | 459.37 | -11.93 |