Արմինֆո. Երեւանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում կներդրվի 350 մլն դոլար: Այդ մասին հունվարի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ միջոցներն ուղղվելու են օդանավակայանի հնարավորությունների ընդլայնմանը։ "Արմենիա" Միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ի կողմից առաջարկված ներդրումային ծրագիրը քննարկվել է ներդրումային կոմիտեի նիստում: Այն նախատեսված է հինգ տարվա համար։ "Ներդրումային կոմիտեն որոշում է ընդունել կոնցեսիոն կառավարման հետ կապված որոշ հարցերի վերաբերյալ հետազոտություններ անցկացնելու մասին", - նշել է փոխնախարարը:
Պատասխանելով դեպի Եվրոպական միության երկրներ հայկական ավիաընկերությունների չվերթների արգելքի մասին պատգամավորների հարցին՝ փոխնախարարը նշել է, որ անցյալ տարեվերջին ԵՄ ավիացիոն ծառայությունների մասնագետները եղել են Հայաստանում, որտեղ հայկական ավիաընկերությունների շրջանում առաջընթաց են արձանագրել նախկինում հայտնաբերված թերությունները բացառելու ուղղությամբ, որի դրսեւորումներից մեկը FlyOne Armenia ավիաընկերության կողմից դեպի ԵՄ երկրներ չվերթների իրականացումն էր:
Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ ԵՄ-ի հետ կնքվել է միասնական ավիացիոն տարածքի մասին համաձայնագիր, որը վավերացվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է եվրոպական բազմաթիվ չափորոշիչներ ներդնել Հայաստանի ավիացիոն շուկայում։
![]() | 4.80 | 0.07 |
![]() | 388.86 | -0.39 |
![]() | 430.74 | -8.65 |
![]() | 511.04 | -5.18 |
![]() | 278.02 | -2.50 |
![]() | 26.20 | -0.69 |
![]() | 53.95 | 0.17 |
![]() | 459.37 | -11.93 |