
Արմինֆո.Իտալացի մի շարք գործարարներ հետաքրքրված են ներդրումային ծրագրերի իրականացմամբ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վկայակոչելով իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները։
«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման միտումները և միաժամանակ ընդգծել, որ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնումն ու նոր ներդրումների ներգրավումը մեզ համար շատ կարևոր են։ Այնուհետև հյուրերի հետ քննարկել ենք ջերմատնային տնտեսությունների և խոզաբուծության ոլորտներին վերաբերող ներդրումային ծրագրերի նախագծերը։ Ներկայացրել եմ գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր գործընկերների մոտ։
Խոսել ենք նաև արևային էներգիայի և կանաչ ջրածնի արտադրության մասին։ Հյուրերին տեղեկացրել եմ, որ մենք կանաչ ջրածնի ուսումնասիրման փուլում ենք, շուտով կունենանք առաջին արդյունքները», - գրել է Քերոբյանը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 303.1 մլն դոլար, ինչը 15.4%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Մասնավորապես, արտահանումն աճել է 4,6% - ով, մինչև 60 մլն դոլար, ներմուծումը՝ 18,4%-ով, մինչև 243.1 մլն դոլար ։
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

