Հինգշաբթի, 26 Հունվարի 2023 19:05
Մարիաննա Մկրտչյան

Փորձագետն ընթացիկ տարում Հայաստանի տնտեսությունում գործարար ակտիվության մինչեւ 7 տոկոս աճ է կանխատեսում

Փորձագետն ընթացիկ տարում Հայաստանի տնտեսությունում գործարար ակտիվության մինչեւ 7 տոկոս աճ է կանխատեսում

Արմինֆո.Եթե Հայաստանի տնտեսությունում դրական միտումները պահպանվեն, ապա 2023 թվականին սպասվում է գործարար ակտիվության աճ մինչև 5-7 տոկոս։ Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը՝ "Ռուս-հայկական ռազմավարական համագործակցության արդիական հարցեր" Մոսկվա-Երեւան տեսակամրջի ժամանակ։

 

Փորձագետը փաստել է, որ անցած տարի Հայաստանի տնտեսությունում ոչ միանշանակ գնահատվող միտումներ են արձանագրվել։ Նրա խոսքով ՝ դա պայմանավորված է նրանով, որ տարին բարդ էր Ռուսաստանի հատուկ գործողության պատճառով, և Հայաստան են լցվել միգրացիոն հոսքերը ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից, այդ թվում ՝ ազգությամբ հայեր, ինչպես նաև՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների անուղղակի ազդեցությամբ։

 

"Չնայած այս դժվարություններին՝ մենք ակնկալում ենք գործարար ակտիվության մոտ 10% աճ, ինչը շատ տպավորիչ ցուցանիշ է։ Մեծ մասամբ մենք պարտական ենք այն հանգամանքին, որ շատ ռուսաստանցիներ նախընտրել են Հայաստանը՝ որպես ժամանակավոր բնակության և բիզնես սկսելու վայր։ Ոչ միայն ՏՏ ոլորտն է ընդունել ռուս ձեռներեցներին, այլ նաև՝ փոքր բիզնեսի այլ ոլորտներ, այդ թվում ՝ զբոսաշրջություն, սպասարկման արդյունաբերություն։ Մեծ թվով ռելոկանտների առկայությունը բարենպաստ ազդեցություն է ունեցել Հայաստանում գործարար միջավայրի զարգացման վրա", - ասել է տնտեսագետը։ Այս առումով նա նշել է, որ Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանի զբոսաշրջության համար նախընտրելի երկրների ցանկում։

 

Փորձագետը նաև նշել է դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների աճը։ "Ինչպես և նախկինում արտերկրից եկող փոխանցումների ավելի քան 60%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը:  Ընդհանուր ծավալը կազմում է մոտ 4 մլրդ դոլար", - ուշադրություն է հրավիրել Մանասարյանը, հավելելով, որ այդ փաստը նույնպես դրական է ազդում գործարար ակտիվության վրա։

 

Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ նա նշել է, որ 2022 թվականին Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 80%-ով և հետագայում եւս աճելու է։