Երկուշաբթի, 6 Փետրվարի 2023 23:06
Նաիրա Բադալյան

Փաշինյանի կառավարությունը ոչ մի առնչություն չունի տնտեսական աճի հետ. Սուրեն Պարսյան

Փաշինյանի կառավարությունը ոչ մի առնչություն չունի տնտեսական աճի հետ. Սուրեն Պարսյան

Արմինֆո.Այն օրը, երբ ռուս ռելոկանտներն իրենց փողերով հետ վերադառնան, Հայաստանի տնտեսական աճը փուչիկի պես կպայթի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  տնտեսագետ Սուրեն Պարսյանը

 

Երբ փողը շատ է

 

2004-2008թթ. նախաճգնաժամային լի տարիներին միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան  մուտք են գործել ավելի քան 5,3 մլրդ դոլար դրամական փոխանցումներ: Արդյունքում՝ 2002 - 2007թթ. Հայաստանի տնտեսությունն արձանագրել է, համապատասխանաբար,  12,9%, 14%, 10,5%, 13,9%, 13,2%, 13,7%, երկնիշ աճ: Հայաստանի տնտեսության անկումն սկսվել է 2008 թվին. սկզբում երկնիշ աճի տեմպերը նվազել են մինչեւ միանիշ 6,8 տոկոս, իսկ հետո 2009 թվին արձանագրվել է տնտեսության երկնիշ անկում։ Եվ միայն դրանից հետո կառավարությունը խոստովանեց, որ պատճառը ոչ միայն ճգնաժամն է, այլ նաև երկնիշ աճի ապահովումը մի շարք ոչ արտահանման ճյուղերի և արտերկրից ստացված դրամական փոխանցումների հաշվին։

 

2022 թվականին Հայաստանը "գերազանցել է" ինքն իրենմասնավոր փոխանցումների ներհոսքը հասել է պատմականորեն առավելագույն նշաձողին՝  5.2 մլրդ դոլար (ներկայիս մակարդակը 2.3 անգամ գերազանցել է նախկին ամենաբարձր ներհոսքը՝  2013 թվականի 2.3 մլրդ դոլարը)։

 

"2022 թվականի տնտեսական ակտիվությունը Հայաստանում, ըստ նախնական տվյալների, կազմել է 14,2% ։ Եվ եթե 2000-ականներին տնտեսության աճը կապված էր շինարարության ոլորտում արտաքին ներդրումների հետ, ապա ներկայիս աճը պայմանավորված է ռելոկանտների և դրամական փոխանցումների ներհոսքով։ Այսպես, 14,2% ակտիվությունն ապահովվել է, հիմնականում, առևտրի և ծառայությունների ոլորտներով (համապատասխանաբար՝ 17% և 28,2%), և այս երկու ոլորտները միասին կազմում են տնտեսական աճի մոտ 12%-ը", - նշել է Պարսյանը։

 

Բացի այդ, աճել է նաև շինարարության ոլորտը (12,5% - ով)՝ հիմնականում առաջնային շուկայում հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձման ծրագրի հաշվին, որը դեռ գործում է։ Ավելի պակաս չափով աճել է արդյունաբերական հատվածը՝ 7,8% - ով։ Իսկ ահա ագրոհատվածին հաջողվել է, ընդամենը, անկումից դուրս գալ մինչեւ լճացման 0,4 տոկոս։

 

"Այսպիսով, ներկայիս աճը չի ամրապնդվում լուրջ տնտեսական հիմքերով, եւ խիստ ժամանակավոր բնույթ է կրում, եւ հենց որ "ռելոկանտներ - կապիտալ" շղթան կտրվի, Հայաստանը մեկ տարում երկնիշ անկում գրանցելու ռիսկի է դիմում՝ ինչպես դա արդեն եղել է 2009 թվին", - կարծում է տնտեսագետը:

 

Ցավալին այն է, որ, ինչպես նշել է փորձագետը, եթե այսօր աճի պտուղներից օգտվում են շատ սահմանափակ թվով մարդիկ՝ բանկային համակարգը, հյուրանոցները, ռեստորանները եւ խոշոր ներկրողները, անկումը կհարվածի բնակչության բոլոր շերտերին, բայց ամենից շատ՝ անապահովներին, քանի որ դա կհանգեցնի դրամի արժեզրկման եւ գնաճի։

 

Սահնակն ամռանը նախապատրաստեք

 

Սուրեն Պարսյանը համոզված է, որ "երկնքից թափվող փողերը" ոչ մի կերպ չէին կարող օգնել Հայաստանի տնտեսությանը մեծացնելու ներուժը և աճը դարձնել ներառական, քանի որ տնտեսական ցուցանիշների համար բարենպաստ այս ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկեր անվտանգության բարձիկների ձևավորման համար, բայց՝ չի արել: Արդյունքում, ըստ նրա, այսօր Հայաստանում դիտվում է տնտեսության դեգրադացիա։

 

"Կառավարությունն, առաջին հերթին, պետք է Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախաձեռներ։ Երբ նախանցյալ տարի համաշխարհային շուկայում մետաղների գները սկսեցին աճել, իշխանությունները Հարկային օրենսգրքում օրենսդրական փոփոխությունների միջոցով լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովեցին պետական բյուջեի համար։ Մոդելն արժեր կիրառել նաև ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ, ինչը թույլ կտար հարկել բանկերի գերշահույթները (ՀՀ առևտրային բանկերը 2022 թվականին արձանագրել են 255,6 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը մոտ 3 անգամ ավելի է, քան նախորդ տարի -խմբ.) և միջոցներն ուղղել պետական գանձարան՝ վատ եղանակի ժամանակ տնտեսության իմունիտետը բարձրացնելու համար։ Բացի այդ, իշխանությունները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեին արդյունաբերության ոլորտին, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, մասնավորապես, դադարեցներ անգործությունը , քանի որ վարկերի սուբսիդավորմամբ հնարավոր չէր լուծել ցածր մրցունակության և լոգիստիկայի հետ կապված խնդիրները", - ասել է փորձագետը:

 

Նրա խոսքով, հայտարարելով արտահանման գրեթե 80 տոկոս աճի մասին, պատասխանատու անձինք մի տեսակ լռեցին, որ ցուցանիշն ապահովվել է, հիմնականում, վերաարտահանման հաշվին։ Իրականում, "Վերին Լարս" անցակետում առկա խնդիրների պատճառով հայ արտահանողները հսկայական վնասներ են կրել մայիսին, հունիսին և հոկտեմբերին, իսկ կառավարության հայտարարած Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային անցման հնարավորությունն այդպես էլ մնացել է օդում կախված։ Սննդի արդյունաբերության ոլորտը նույնպես անկում է ապրում։ Դրամի հիպերարժեւորումը (մոտ 20%) և էներգակիրների բարձր գները տեղական արտադրությունը դարձրել են անմրցունակ ներմուծվող արտադրանքի նկատմամբ։ Արդյունքում՝ 2022 թվականի ընթացքում ամրապնդվել է ներմուծողների «կապը» սուպերմարկետների հետ, և այժմ վերջիններս ներկրվող ապրանքը գերադասում են տեղականից ։ Արդյունքում՝ տեղական արտադրությունը մեթոդաբար դուրս է մղվում շուկայից։

 

Մինչդեռ, ինչպես նշել է տնտեսագետը, ոչ կառավարությունը, ոչ ԿԲ-ը չեն նախապատրաստվում "իքս" ժամին։ Ընդհակառակը, կառավարությունը վստահությամբ խոսում է 2023 թվին ՀՆԱ-ի առնվազն 7 տոկոս աճ ապահովելու հնարավորության մասին, նույնիսկ 2022 թվի բարձր բազայի հիման վրա ԿԲ-ն իր կանխատեսումներում ավելի զգուշավոր է (4,6 տոկոս), բայց վստահեցնում է, որ արդեն մեկ տարվա ընթացքում գնաճը կվերադառնա թիրախային 4 տոկոսի։ "Բայց արդեն 3 տարի անընդմեջ ԿԲ-ն խոստանում է վերադարձ նվիրական 4%-ին՝ գումարած/հանած 1,5% շեղումով: Նման կանխատեսումներով Կենտրոնական բանկը մոլորության մեջ է գցում ինչպես բնակչությանը, այնպես էլ բիզնեսին՝ նրան հղելով սխալ ազդակներ", - նշում է Պարսյանը։

 

Այսպիսով, ինչպես կարծում է փորձագետը, հեշտ փողերը, իրականում, թուլացրել են տնտեսության ներուժը։ Արդյունքում՝ այսօր Հայաստանում ստեղծվել է 2009 թվականին բավականին նման իրավիճակ։

 

Մենք գորշ գայլից չենք վախենում.

 

Բոլոր հիմքերը կան՝ մտածելու, որ 2023 թվականին Հայաստանը կապահովի ՀՆԱ-ի առնվազն 7 տոկոս աճ, հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարն խոստովանել է տարբեր բնույթի ռիսկերի առկայությունը՝ անվտանգային եւ այլ։ Սակայն, ինչպես նշել է նա, ինքնիշխան Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան ցույց տվեց, որ դա կարող է այդքան բացասական ազդեցություն չունենալ ՀՆԱ-ի աճի վրա. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում արձանագրվել են տնտեսական բարձր ցուցանիշներ։

 

"Հայաստանի կառավարությունը կողմնորոշվում է այն ենթադրությամբ, որ ռուսաստանցի ռելոկանտները դեռ կմնան հանրապետությունում", - նշել է փորձագետը: Ընդ որում, ըստ Պարսյանի, չի կարելի միանշանակ պնդել, որ Ուկրաինայի շուրջ ձգձգվող հակամարտությունը «ձեռնտու է» ՀՀ տնտեսությանը։ "Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումը թե դրական, թե բացասական ազդեցություն է ունենում ՀՀ տնտեսության վրա։ Մի կողմից՝ ունենք դրամական միջոցների ներհոսք, իսկ մյուս կողմից՝ ՌԴ - ում նվազում է պահանջարկը Հայաստանի մի շարք ապրանքների նկատմամբ՝ ռուսաստանցիների գնողունակության անկման պատճառով։ Այսինքն, ՌԴ տնտեսության վիճակը ազդում է ՀՀ տնտեսության վրա։ Պարզապես, այս փուլում դեռեւս գերակշռում է դրական ազդեցությունը", - պարզաբանել է Պարսյանը։

 

Միևնույն ժամանակ, տնտեսագետը չի կիսում այն համոզմունքը, որ անվտանգության ոլորտի ռիսկերը կառավարելի են և չեն կարող որոշիչ բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի տեմպերի վրա: <2022 թվականի սեպտեմբերի էսկալացիան մեծ ազդեցություն չունեցավ ՀՀ տնտեսական աճի վրա, քանի որ սեպտեմբերին ՌԴ-ում հայտարարվեց մասնակի զորահավաք, որի արդյունքում Հայաստանում ավելացավ ինչպես ռելոկանտների թիվը, այնպես էլ փոխանցումների ծավալը. հենց հոկտեմբերին գրանցվեց դրամական փոխանցումների ամենամեծ ցուցանիշը՝  615 մլն դոլար, ինչը փոխհատուցեց հնարավոր տնտեսական կորուստները: Վարչապետը լռեց այդ պահի մասին։ Այսինքն, Փաշինյանի կառավարությունը չպետք է յուրացնի աճի ապահովման դափնիները. այդ աճի հետ կառավարությունը որևէ առնչություն չունի", - ամփոփել է Սուրեն Պարսյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀԾԿՀ նախագահը և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը քննարկել են համագործակցության հեռանկարները
Team Telecom Armenia-ն «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարներըTeam Telecom Armenia-ն «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները
2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեն կատարվել է 39,2 մլրդ դրամ պակասուրդով ՝ նախատեսված 325,3 մլրդ դրամի դիմաց2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեն կատարվել է 39,2 մլրդ դրամ պակասուրդով ՝ նախատեսված 325,3 մլրդ դրամի դիմաց
Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ. էկոնոմիկայի նախարարՀայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ. էկոնոմիկայի նախարար
Հայաստանը մեկուկես անգամ ավելացրել է մրգերի եւ բանջարեղենի մատակարարումները ՌուսաստանՀայաստանը մեկուկես անգամ ավելացրել է մրգերի եւ բանջարեղենի մատակարարումները Ռուսաստան
Էկոնոմիկայի նախարար. Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել էԷկոնոմիկայի նախարար. Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է
ՏԿԵՆ-ը, Երևանի քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը, Երևանի քաղաքապետարանը և "Վեոլիա Ջուր" ընկերությունը քննարկել են մայրաքաղաքում խմելու ջրի որակի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման հարցեր
MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածումMyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում
Հայաստանի պետբյուջեի կատարողականն էապես շեղվել է ծրագրից. մեկ քառորդով թերակատարվել են կապիտալ ծախսերը. «Լույս» հիմնադրամՀայաստանի պետբյուջեի կատարողականն էապես շեղվել է ծրագրից. մեկ քառորդով թերակատարվել են կապիտալ ծախսերը. «Լույս» հիմնադրամ
Հայաստանը մտադիր է ընդլայնել հայկական ընկերությունների ներկայացվածությունը Շանհայի ազատ առևտրի գոտում. էկոնոմիկայի նախարարությունՀայաստանը մտադիր է ընդլայնել հայկական ընկերությունների ներկայացվածությունը Շանհայի ազատ առևտրի գոտում. էկոնոմիկայի նախարարություն
"Խաղաղության խաչմերուկ" նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության անհրաժեշտությունը վերացե՞լ է: ՏԿԵՆ լռությունը հարցեր է առաջացնում փորձագետների շրջանում
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եթովպիայի հանքարդյունաբերության նախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը Եթովպիայի հանքարդյունաբերության նախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
Փորձագետը պատմել է Հայկական ԱԷԿ-ի դեմ Թուրքիայի և Բրիտանիայի համակարգված տեղեկատվական արշավի մասինՓորձագետը պատմել է Հայկական ԱԷԿ-ի դեմ Թուրքիայի և Բրիտանիայի համակարգված տեղեկատվական արշավի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասինՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին
ՀԿԵ-ն արդիականացնում է ուղևորափոխադրումների ենթակառուցվածքըՀԿԵ-ն արդիականացնում է ուղևորափոխադրումների ենթակառուցվածքը
Ակբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանըԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը
ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնըԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը
Փաշինյանի կառավարության հերթական Փաշինյանի կառավարության հերթական "պատմական ռեկորդը"
Արդշինբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱրդշինբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
"Գազպրոմ Արմենիա"-ն հաղորդում է Վրաստանից Հայաստան գազի մատակարարումը վերսկսելու մասին
Հայաստանի կապի օպերատորները 2025թ. առաջին կիսամյակում ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարանՀայաստանի կապի օպերատորները 2025թ. առաջին կիսամյակում ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարան
Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկն ու ԱմերիաբանկըՀայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկն ու Ամերիաբանկը
Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համարԻնչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար
Հաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBank
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 21-25-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է, իսկ ռուբլով գործարքներ այդպես էլ չեն հայտնվելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 21-25-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է, իսկ ռուբլով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել
Արդյունաբերության հատվածի անկման հետ մեկտեղ թուլանում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճըԱրդյունաբերության հատվածի անկման հետ մեկտեղ թուլանում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
Մաստեր-կլաս՝ ստարտափերների համարՄաստեր-կլաս՝ ստարտափերների համար
Առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչեւ 6,3% արգելակումն ուղեկցվել է արտաքին առեւտրի 45% անկմամբԱռաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչեւ 6,3% արգելակումն ուղեկցվել է արտաքին առեւտրի 45% անկմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածն առաջին կիսամյակում 12,1 տոկոս անկում է գրանցելՀայաստանի արդյունաբերության հատվածն առաջին կիսամյակում 12,1 տոկոս անկում է գրանցել
Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձըՍտարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերըՏԿԵ նախարարությունում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Ի՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհԻ՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ինԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին
Հայաստանում կստեղծվի Հայաստանում կստեղծվի "Տեքստիլ ոլորտի օպերատոր" հիմնադրամ
Հայաստանը կմիանա ԵԱՏՄ երկրների բորսաներում սակարկությանը բրոքերների և դիլերների փոխադարձ հասանելիության մասին համաձայնագրինՀայաստանը կմիանա ԵԱՏՄ երկրների բորսաներում սակարկությանը բրոքերների և դիլերների փոխադարձ հասանելիության մասին համաձայնագրին
Ստոկհոլմի արբիտրաժի որոշման անտեսումը կհարվածի Հայաստանի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին. ՔաղաքագետՍտոկհոլմի արբիտրաժի որոշման անտեսումը կհարվածի Հայաստանի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին. Քաղաքագետ
Ստոկհոլմի արբիտրաժի վճիռը ենթակա է անհապաղ կատարման. Նաիրի ՍարգսյանՍտոկհոլմի արբիտրաժի վճիռը ենթակա է անհապաղ կատարման. Նաիրի Սարգսյան
ԵԱԶԲ-ը նշել է ՊՄԳ իրավական կարգավորման լավագույն փորձը Եվրասիայի երկրներումԵԱԶԲ-ը նշել է ՊՄԳ իրավական կարգավորման լավագույն փորձը Եվրասիայի երկրներում
Ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Ստոկհոլմյան արբիտրաժային վճռի չկատարումըԻ՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Ստոկհոլմյան արբիտրաժային վճռի չկատարումը
"Տաշիր" ընկերությունների խմբի փոխնախագահը Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տվել օր առաջ կատարել ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ դատարանի օրինական որոշումը
Հայաստանի ArCa ազգային վճարային համակարգի աշխատանքում առավոտից խափանումներ են նկատվումՀայաստանի ArCa ազգային վճարային համակարգի աշխատանքում առավոտից խափանումներ են նկատվում
Հայաստանի կառավարությունը «յուրովի» է մեկնաբանում ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումըՀայաստանի կառավարությունը «յուրովի» է մեկնաբանում ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը
"Սևան" փառատոնային քաղաքում ընթանում է Sevan Agritech Summit 2025 միջազգային գագաթնաժողովը
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանումՍամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում
Հայաստանի ֆինանսների նախարարը հանդիպել է ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի ներկայացուցիչների հետՀայաստանի ֆինանսների նախարարը հանդիպել է ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի ներկայացուցիչների հետ
2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 19,1% - ով ավելի զբոսաշրջիկ, քան՝ նախորդ տարի2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 19,1% - ով ավելի զբոսաշրջիկ, քան՝ նախորդ տարի
 ՀՀ ՊԵԿ. էլեկտրոնային համակարգի խափանումների պատճառով 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկների և հաշվետվությունների համար տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվի ՀՀ ՊԵԿ. էլեկտրոնային համակարգի խափանումների պատճառով 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկների և հաշվետվությունների համար տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվի
Արդշինբանկը՝ Sevan Startup Summit 2025-ի Ուժեղ գործընկերԱրդշինբանկը՝ Sevan Startup Summit 2025-ի Ուժեղ գործընկեր
Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է. ՀԷՑ-ում գործընթացները սկսվել են մոտ մեկ տարի առաջ և քաղաքական ենթատեքստ չունենՌոմանոս Պետրոսյանը վստահեցնում է. ՀԷՑ-ում գործընթացները սկսվել են մոտ մեկ տարի առաջ և քաղաքական ենթատեքստ չունեն
Հայաստանի բանկային համակարգի շահույթն աճում է երկնիշ տեմպերով՝ ակտիվ վարկավորման հաշվինՀայաստանի բանկային համակարգի շահույթն աճում է երկնիշ տեմպերով՝ ակտիվ վարկավորման հաշվին
"Սյունիք" օդանավակայանի տնօրեն. Կապան-Երևան չվերթների պահանջարկը բավականին բարձր է, բեռնվածությունը կազմում է 90%
Հայաստանն ու «Ամբեր Կապիտալ»-ը պատրաստ են շարունակել արդյունավետ համագործակցությունըՀայաստանն ու «Ամբեր Կապիտալ»-ը պատրաստ են շարունակել արդյունավետ համագործակցությունը
Թաթուլ Մանասերյանը՝ տնտեսական իրողությունների մասին. մենք շատ վաղուց Ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրումԹաթուլ Մանասերյանը՝ տնտեսական իրողությունների մասին. մենք շատ վաղուց Ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրում
Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 14-18-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 14-18-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել են
Տնտեսագետ. ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունը կարող է հարվածել Հայաստանի էներգետիկ անվտանգությանըՏնտեսագետ. ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունը կարող է հարվածել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը
«Տաշիր» ԸԽ-ում ուսումնասիրում են ՀԾԿՀ ղեկավարի որոշումը«Տաշիր» ԸԽ-ում ուսումնասիրում են ՀԾԿՀ ղեկավարի որոշումը
Արդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են  ակնթարթային վճարումներ Apple Pay-ովԱրդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են  ակնթարթային վճարումներ Apple Pay-ով
ԱՊՀ գլխավոր քարտուղար. ԱՊՀ լքելու Հայաստանի ցանկության մասին որեւէ ազդակ չի եղելԱՊՀ գլխավոր քարտուղար. ԱՊՀ լքելու Հայաստանի ցանկության մասին որեւէ ազդակ չի եղել
Ֆրանսիայում հայտարարել են Հայաստանում նոր ներդրումային նախաձեռնություններ դիտարկելու ֆրանսիական բիզնեսի պատրաստակամության մասինՖրանսիայում հայտարարել են Հայաստանում նոր ներդրումային նախաձեռնություններ դիտարկելու ֆրանսիական բիզնեսի պատրաստակամության մասին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
30.07.2025
RUB4.71-0.01
USD383.840.00
EUR442.91-1.35
GBP512.960.57
CAD278.39-0.69
JPY25.910.07
CNY53.45-0.04
CHF476.23-0.83